Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նի ա­սե­լ է՝ դրանք մե­րոնք են, չկրա­կեք. Տեսանյութ

Տեսանյութեր

Ցո­րի զո­րա­մա­սի Դ-20 հրե­տա­նա­յին դի­վի­զի­ո­նի զին­ծա­ռա­յող­նե­րի հետ կա­պը ընդ­հատ­վել է 2020թ. հոկ­տեմ­բե­րի 12-ին: 35 տղա­նե­րից ըն­դա­մե­նը 14-ը պա­տե­րազ­մից հե­տո վե­րա­դար­ձան տուն, եր­կու­սի ճա­կա­տա­գի­րը մինչ օրս ան­հայտ է:

Հրե­տա­նա­վոր­նե­րի հե­րո­սու­թյան մա­սին ան­գամ ադր­բե­ջան­ցի­ներն են պատ­մել, երբ հա­րա­զատ­նե­րը պա­տե­րազ­մից հե­տո փնտրում է­ին տղա­նե­րին: Հա­րա­զատ­նե­րը փաս­տեր են հա­վա­քեր, որ տղա­նե­րը զոհ­վել են սպա­յա­կազ­մի սխալ հրա­ման­նե­րի հե­տե­ւան­քով: Կա հա­րուց­ված քրե­ա­կան գործ, ար­դեն իսկ ըն­թա­նում է դա­տա­վա­րու­թյուն, գոր­ծով այս պա­հին մե­ղադ­րյա­լի կար­գա­վի­ճակ ու­նի ՊԲ N զո­րա­մա­սի Դ-20 հրե­տա­նա­յին դի­վի­զի­ո­նի շտա­բի պետ-հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, մա­յոր Գե­ւորգ Գրի­գո­րյա­նը: Սա­կայն «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում զոհ­ված Ար­թուր Աս­րյա­նի հայ­րը` Ար­ցա­խի եր­րորդ պա­տե­րազ­մում զոհ­ված եւ ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րի մի­ու­թյան նա­խա­գահ ԱՐ­ՄԵՆ ԱՍ­ՐՅԱ­ՆԸ ա­սաց. «Մի հատ Գե­ւորգ են բռնել, դրա­նով ու­զում են ծնող­նե­րին հանգս­տաց­նե՞լ: Ո՛չ, Գե­ւորգ Գե­ւոր­գյա­նը շախ­մա­տի մեջ «պեշ­կան» է, կան լավ ֆի­գուր­ներ, ո­րոնք պի­տի պա­տաս­խան տան»:

 

«ՀԱ­ԿԱ­ՀԱՐ­ՎԱ­ԾԻ Ո­ՐՈ­ՇՈՒՄ ԸՆ­ԴՈՒ­ՆՈՂ­ՆԵ­ՐԸ ԿՈ­ՊԻՏ ԽԱԽ­ՏՈՒՄ ԵՆ ԹՈՒՅԼ ՏՎԵԼ»

Զոհ­ված տղա­յի հոր խոս­քե­րով, բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյան սխալ տե­ղե­կու­թյուն­նե­րի, կամ տե­ղե­կու­թյուն­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով են Ցո­րի զո­րա­մա­սի Դ-20 հրե­տա­նա­յին դի­վի­զի­ո­նի ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող­նե­րը՝ ի­րենց ե­րե­խա­ներն ար­ժա­նա­ցել են այդ ճա­կա­տագ­րին:

— Այդ դի­վի­զի­ո­նը 44-օրյա պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հայտն­վել էր հա­կա­ռա­կոր­դի դի­վեր­սի­ոն խմբի ներ­գոր­ծու­թյան տակ, ո­րի պատ­ճա­ռով 21 ան­հայտ կո­րած զին­ծա­ռա­յող ենք ու­նե­ցել: Մենք՝ ծնող­ներս, ինք­նու­րույն հե­տաքն­նու­թյուն ենք անց­կաց­րել, ման­րա­մաս­ներ պար­զել: Նա­եւ հաս­կա­ցել ենք, թե ով­քեր են ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը:

Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ դի­վի­զի­ո­նը հիմ­նա­կան կրա­կա­յին դիր­քեր է զբա­ղեց­րել Հադ­րու­թում եւ Վազ­գե­նա­շե­նում: Այն­տե­ղից կա­տա­րել է իր մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը մին­չեւ հոկ­տեմ­բե­րի 5-ը:

Այդ օ­րը խնդիր է ստաց­վել` երթ կա­տա­րել դե­պի Հադ­րու­թի ուղ­ղու­թյուն. այն­տեղ մեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, զո­րա­մա­սե­րը ծանր վի­ճա­կում է­ին: Դի­վի­զի­ո­նը, երթ կա­տա­րե­լով Հադ­րու­թի շրջա­նում, զբա­ղեց­րել էր կրա­կա­յին դիրք՝ Ջրաշ­խարհ տե­ղա­մա­սում: Սա­կայն վե­րա­դաս հրա­մա­նա­տա­րու­թյան կող­մից, ՊԲ հրե­տա­նու պե­տի ցու­ցու­մի հա­մա­ձայն, նրանք ա­ռաջ են շարժ­վել դե­պի Հադ­րութ. 9-րդ կի­լո­մետր տե­ղա­մաս կա, այդ­տեղ էլ կրա­կա­յին դիր­քեր են զբա­ղեց­րել: Պարզ­վել է, որ այդ կրա­կա­յին դիր­քե­րը զբա­ղեց­րել են հա­կա­հար­ված ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար:

Հա­կա­հար­ված ի­րա­կա­նաց­նե­լու ո­րո­շում ըն­դու­նող­նե­րը կո­պիտ խախ­տում են թույլ տվել, քա­նի որ հա­կա­հար­վա­ծի հա­մար ե­րեք կա­րե­ւոր պայ­ման չի ա­պա­հով­վել. հա­կա­ռա­կոր­դը պետք է կանգ­նեց­ված լի­ներ, բայց այդ­պես չէր, հա­կա­ռա­կոր­դը չպի­տի ու­նե­նար մո­տա­կա ռե­զերվ­ներ, մենք պի­տի ու­նե­նա­յինք բա­վա­կա­նին ռե­զերվ­ներ, որ ի­րա­կա­նաց­վեր այդ հա­կա­հար­վա­ծը: Փաս­տա­ցի, բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյու­նը մար­տի դաշտ նե­տեց իր վեր­ջին ու­ժե­րը:

Մի կա­րե­ւոր հան­գա­մանք եւս. դի­վի­զի­ո­նի հա­մար այդ տե­ղան­քը լրիվ ան­ծա­նոթ էր: Այդ ու­ժե­րին գլխո­վին շար­քից հա­նել են: Սա եւս մեկ պատ­ճառ է դար­ձել հա­կա­ռա­կոր­դի հե­տա­գա հար­ձակ­ման հա­մար: Ո՞վ է սրա պա­տաս­խա­նա­տուն. ի­հար­կե, բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյու­նը եւ հա­կա­հար­վա­ծի ո­րո­շում ըն­դու­նող­նե­րը:

Դի­վի­զի­ո­նը մի կերպ վե­րա­դար­ձել է Ջրաշ­խարհ տե­ղա­մաս, սա­կայն հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, հան­ձին Գե­նա­դի Բաղ­դա­սա­րյա­նի, ցու­ցում է տվել, թե շատ եք հետ գնա­ցել, դե­պի ա­ռաջ գնա­ցեք: Ֆի­զու­լի չհա­սած` Ջու­վառ­լու տե­ղա­մա­սում են դիրք ընտ­րել, հոկ­տեմ­բե­րի 8-9-ին թեժ մար­տե­րի ըն­թաց­քում 3-րդ մարտ­կոցն ԱԹՍ-ի կող­մից խոց­վել է:

 

«ՈՒՆԵՆՔ ՄԵ­ՂԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԻ ԲՈՒՐԳ, Ո­ՐԻ ԳԱ­ԳԱԹ­ՆԱ­ԿԵ­ՏՈՒՄ Է ՋԱ­ԼԱԼ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ»

— Այն տպա­վո­րու­թյունն է, որ հրե­տա­նին հենց այն­պես տե­ղից տե՞ղ են քշել: Երբ Դ-20-նե­րի` հա­ու­բի­ցա­յին հրե­տա­նու ֆունկ­ցի­ա­նե­րը բո­լո­րո­վին այլ են:

— Դի­վի­զի­ո­նի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը մի քա­նի ան­գամ խնդրել էր կողմ­նո­րո­շել, թե որ­տեղ է հա­կա­ռա­կոր­դը, ա­ռաջ­նա­գի­ծը` Հադ­րու­թի ուղ­ղու­թյամբ, բայց նման տվյալ­ներ չեն ստա­ցել: Զո­րա­մա­սի կող­մից եւս նրանք ին­ֆոր­մա­ցի­ա չէ­ին ստա­նում, ո­րով­հե­տեւ զո­րա­մա­սը մաս­նատ­ված էր: Սա եւս բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյան ղե­կա­վար­ման վատ ար­դյունքն է: Ցա­քուց­րիվ է­ին ե­ղած, իսկ զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րա­կան կե­տը, ո­րը պար­տա­վոր է ղե­կա­վա­րել զո­րա­մա­սի ստո­րա­բա­ժա­նու­մը, գտնվում էր Աղ­դա­մի ուղ­ղու­թյամբ: Հստակ ղե­կա­վա­րում զո­րա­մա­սի կող­մից չկար: Մա­նա­վանդ այն պա­րա­գա­յում, որ հրա­մա­նա­տար­նե­րի տե­ղա­կալ­նե­րին ու­ղար­կել է­ին մար­տի դաշտ, ո՞վ պի­տի ղե­կա­վա­րեր զո­րա­մա­սը, ո­րի կազ­մում էր նա­եւ հրե­տա­նա­յին դի­վի­զի­ո­նը:

Իսկ կրա­կա­յին խոց­ման խնդիր­ներ ան­մի­ջա­պես դի­վի­զի­ո­նին տրվում է­ին ՊԲ բուն­կե­րից: Ար­դյուն­քում, հոկ­տեմ­բե­րի 12-ին ե­րե­կո­յան՝ դի­վի­զի­ո­նի դի­տա­կե­տը, ո­րը կրա­կա­յին դիր­քից մոտ 1 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա էր, հե­ռու մա­տույց­նե­րում դի­տար­կում է ինչ-որ խմբի շարժ դե­պի ի­րենց կող­մը: Զո­րա­մա­սի հրե­տա­նու պե­տը՝ փոխգն­դա­պետ Հայ­րա­պե­տյա­նը, դի­վի­զի­ո­նի հրա­մա­նա­տար Թով­մա­սյա­նը զե­կու­ցում են բա­նա­կի հրե­տա­նու պե­տին, որ դե­պի մեզ ինչ-որ խմբի շարժ կա, ցան­կա­նում ենք ճշտել՝ ով­քե՞ր են: Այդ ըն­թաց­քում, մին­չեւ խո­րաց­ված հրա­մա­նա­տա­րա­կան կե­տից պա­տաս­խան գա­լը դի­վի­զի­ո­նի հրա­մա­նա­տա­րը չի սպա­սում այդ պա­տաս­խա­նին եւ հրա­մա­յում է կրա­կա­յին դիր­քե­րին` թող­նել դիր­քը: Այն­տե­ղից հասց­նում են դուրս բե­րել զի­նամ­թեր­քի կրման մե­քե­նա­ներ: Այդ ըն­թաց­քում խո­րաց­ման հրա­մա­նա­տա­րա­կան կե­տից գա­լիս է հե­տե­ւյա­լը՝ այդ խում­բը մե­րոնք են, նա­յեք, չկրա­կեք: Դի­վի­զի­ո­նի հրա­մա­նա­տա­րը խիստ կաս­կա­ծում էր, նո­րից պա­հան­ջում է հրե­տա­նու պե­տից ճշտել, կրկին նույն պա­տաս­խա­նը` նրանք մե­րոնք են: Ան­մի­ջա­պես հրե­տա­նու պե­տը կապ է­ին պա­հում խո­րաց­ված հրա­մա­նա­տա­րա­կան կե­տում հրե­տա­նու կա­ռա­վար­ման կե­տի հետ, այն ան­մի­ջա­կան մար­տա­կան կա­ռա­վար­ման կետ, որ­տեղ գտնվում էր բա­նա­կի հրե­տա­նու պե­տը՝ Բաղ­դա­սա­րյա­նը, բա­նա­կի նախ­կին հրա­մա­նա­տար Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նը՝ բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյան կո­րի­զը: Գե­նա­դի Բաղ­դա­սա­րյա­նի հետ հան­դի­պել ենք, հենց մեր ծնող­նե­րի ներ­կա­յու­թյամբ ա­սել է՝ ստա­նա­լով այդ զե­կույ­ցը մար­տա­կան դի­վի­զի­ո­նից, ին­քը զե­կու­ցել է բա­նա­կի հրա­մա­նա­տար Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նին, ա­սել, որ կա զոր­քե­րի տե­ղա­շարժ դե­պի այդ դի­վի­զի­ո­նի ուղ­ղու­թյու­նը, խնդրում ենք ճշտել՝ ով­քե՞ր են: Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նի ա­սե­լով՝ դրանք մե­րոնք են, չկրա­կեք: Այդ նույն հրա­մա­նը գնդա­պետ Բաղ­դա­սա­րյա­նը փո­խան­ցում է հրե­տա­նու կա­ռա­վար­ման կետ, որ­տե­ղից այդ հրա­մա­նը փո­խանց­վում է դի­վի­զի­ա­յի հրա­մա­նա­տա­րու­թյա­նը:

— Ի՞նչ եք կար­ծում հե­տաքն­նու­թյան մա­սին:

— Սկսեք վե­րե­ւից, ո­րով­հե­տեւ Գե­ւոր­գյա­նին մե­ղադ­րում ենք, ինքն իր մեղքն ու­նի, բայց այն­պես չէ, որ լրիվ ինքն է: Ու­նենք մե­ղա­վոր­նե­րի բուրգ, ո­րի գա­գաթ­նա­կե­տում է Ջա­լալ Հա­րու­թյու­նյա­նը` իր սխալ տե­ղե­կու­թյամբ:

https://iravunk.com/sim/?p=242640&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ