Ռմբակոծիչները չէ որ ցանկալի արդյունք են ապահովվելու. ԱՀ ԱԺ պատգամավորը Բայրամովի հաթաթաների մասին եւ ոչ միայն

Հանդիպում

Ին­չո՞ւ Ար­ցա­խի նա­խա­գա­հը անս­պա­սե­լի ո­րո­շում կա­յաց­րեց հետ կան­չե­լով Սա­հա­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը ԱԺ-ից, երբ թվում էր, որ բո­լոր քա­ղա­քա­կան ու­ժե­րը դրան կողմ է­ին: Այս եւ այլ հար­ցե­րի շուրջ մեկ­նա­բա­նու­թյուն խնդրե­ցինք ԱՀ ԱԺ ան­կախ պատ­գա­մա­վոր ԿԱ­ՐԵՆ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻՑ, ով նախ նկա­տեց.

— Իս­կա­պես նա­խա­գա­հի ո­րո­շու­մը անս­պա­սե­լի էր շա­տե­րի հա­մար, քա­նի որ նույ­նիսկ երկ­րի գլխա­վոր դա­տա­րա­նը Սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը ճա­նա­չել էր սա­հա­մա­նադ­րա­կան: Եվ երկ­րի նա­խա­գա­հի նման ո­րո­շու­մը ո­րո­շա­կի երկմ­տանք ա­ռա­ջաց­րեց ինչ­պես ԱՀ պատ­գա­մա­վոր­նե­րի, այն­պես էլ ո­րոշ քա­ղա­քա­կան շրջա­նակ­նե­րի մոտ:

Ի սկզբա­նե իմ տե­սա­կե­տը այն է ե­ղել, որ այս նա­խա­ձեռ­նու­թյու­նը վերջ­նա­կե­տին չի հաս­նե­լու, քան­զի խնդրի աս­տա­ռը տա­նում էր ռե­ալ իշ­խա­նա­փո­խու­թյան: Իսկ երկ­րի նա­խա­գա­հը, ով իր ու­սե­րին կրեց ինչ­պես պա­տե­րազ­մի դժվա­րու­թյուն­նե­րը, պար­տու­թյան դառ­նու­թյու­նը, այն­պես էլ հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հա­սա­րա­կու­թյան ո­րո­շա­կի ա­տե­լու­թյու­նը, ներ­կա­յումս կա­րո­ղա­ցել է եր­կի­րը բե­րել ո­րո­շա­կի կա­յու­նու­թյան, եւ զերծ պա­հել խո­րը ցնցում­նե­րից, ին­չը կա­րող էր վե­րա­ճել հա­սա­րա­կա­կան բա­խում­նե­րի: Այդ­քա­նից հե­տո հանձ­նել ողջ իշ­խա­նու­թյու­նը ան­հաս­կա­նա­լի ել­քե­րով ինչ-որ մի թեկ­նա­ծո­ւի, ես ինքս գտնում է­ի ոչ տրա­մա­բա­նա­կան: Ա­ռա­վել եւս, երբ շփվում եմ հա­սա­րա­կու­թյան տար­բեր շեր­տե­րի հետ եւ լավ տե­ղյակ եմ հա­սա­րա­կու­թյան ներ­կա տրա­մադ­րու­թյուն­նե­րին, որ­տեղ մի­ան­շա­նակ դրո­շա­կա­կիր ընդ­դի­մու­թյուն չկա:

— Բայ­րա­մո­վը օ­րերս հան­դես ե­կավ հայ­տա­րա­րու­թյամբ, որ Լա­չի­նի մի­ջանց­քը նպա­տա­կա­յին չի օգ­տա­գործ­վում, որ հարկ ե­ղած դեպ­քում նրանք կվե­րա­նա­յեն այդ մի­ջանց­քի օգ­տա­գոր­ծու­մը: Ի՞նչ եք կար­ծում, հնա­րա­վո՞ր է, որ Ադր­բե­ջա­նը մի օր ո­րո­շի ար­հես­տա­ծին պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ փա­կել մի­ջանց­քը: Եվ, առ­հա­սա­րակ, ռազ­մա­կան նոր էս­կա­լա­ցի­ա­յի հնա­րա­վո­րու­թյու­նը որ­քա՞ն եք գնա­հա­տում, ե­թե նկա­տի ու­նե­նանք, որ ադր­բե­ջա­նա­կան կող­մը պար­բե­րա­բար խախ­տում է հրա­դա­դա­րը ե՛ւ Ար­ցա­խում, ե՛ւ հայ-ադրբե­ջա­նա­կան սահ­մա­նա­գո­տում:

— Այն, որ Բայ­րա­մովն Ադր­բե­ջա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան ճար­տա­պե­տու­թյան մի մաս­նիկն է, դրա­նում ո­րե­ւէ մե­կի մոտ պետք է, որ կաս­կած­ներ չա­ռաջ­նա­նան: Իսկ ին­չո՞ւ Բայ­րա­մո­վը, ո­րով­հե­տեւ Ա­լի­ե­ւին ե՛ւ Ա­րեւ­մուտ­քից ե՛ւ Հյու­սիսց աս­վել է, որ նո­յեմ­բե­րի 9-ի հայ­տա­րա­րու­թյան տակ նրա ստո­րագ­րու­թյուն է, հե­տե­ւա­բար` պար­տա­վոր­վա­ծու­թյուն ու­նի կա­տա­րե­լու նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ ընդգրկ­ված կե­տե­րը:

Ու քա­նի որ ոչ մի կերպ չի ստաց­վում Հա­յաս­տա­նից «պո­կել» Մեղ­րի­ի մի­ջան­քը, ուս­տի բայ­րա­մով­նե­րը եւ հա­սա­նով­նե­րը ե­ղա­նակ­ներ եւ հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ման գա­լիս` ճնշե­լու Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյա­նը, որ­պես­զի ցա­վեց­նեն մեր ժո­ղովր­դին: Կարճ ա­սած, պա­տե­րազ­մը դեռ չի ա­վարտ­վել, տե­ղա­փոխ­վել է հիբ­րի­դա­յին դաշտ եւ կի­րառ­վում են տար­բեր գոր­ծի­քա­կազ­մեր: Եվ ռմբա­կո­ծիչ­նե­րը չէ, որ այս դեպ­քում ցան­կա­լի ար­դյունք են ար­ձա­նագ­րե­լու: Աշ­խար­հը փոխ­վում է, եւ մենք նույն­պես պետք է կա­րո­ղա­նանք փո­փոխ­վել` դիմ­կա­յե­լու հա­մար հնա­րա­վոր բո­լոր սպառ­նա­լիք­նե­րին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում