Արցունքներս ինքնաբերաբար հոսում են Արցախ անունը լսելիս.Հայ ազգի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի բացառիկ զրույցը

Սպորտ

«Իրավունքին» բացառիկ հնարավորություն է ընձեռնվել զրուցել «Արարատ-73»-ի գլխավոր մարզչի, 96-ամյա Նիկիտա Սիմոնյանի հետ: Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Ներկայումս նա զբաղեցնում է ՌՖՄ առաջին փոխնախագահի և ՌՖՄ տեխնիկական կոմիտեի նախագահի պաշտոնները: Նա ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ է, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն՝ երկրի առաջնության խաղերում։

Նիկիտա Սիմոնյանը 95 տարեկան է

Մեր զրույցի ընթացքում 96-ամյա մեր հայրենակիցը գտնվում էր աշխատավայրում ՌՖՄ-ում, լեգենդար հայի հետ զրույցը ներկայացնում ենք առանց ավելորդ խմբագրումների:

-Բարեւ Ձեզ պարոն Սիմոնյան:

-Շատ բարեւ:

-Ինչպե՞ս եք պարոն Սիմոնյան:

-Դե ինչպես ասեմ(-ծիծաղում է. Ի. Ա.), թվում է առանձնապես առողջական խնդիրներ չունեմ, հիմա էլ աշխատավայրում եմ, բայց տարիքս իրենն ասում է: Ամենամեծ ցավս այսօր այն է, որ չեմ կարող հաջորդ տարի գալ եւ ներկա լինել «Արարատ-73»-ի հաղթական 50-ամյակին, դրանից եմ շատ նեղսրտում, շատ...

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում արտասահմանցի չի լինի». Նիկիտա  Սիմոնյան

-Դեռ մինչեւ 2023թ. հոկտեմբերի 10 ժամանակ կա, գուցե կարողանաք` մի նեղսրտեք:

-Չէ, հոգիս, դժվար, որովհետեւ այլեւս երկար ճանապահ գնալ չեմ կարող: Վերջին իմ ճանապարհորդությունը դա Աբխազիա` ծնողներիս գերեզմանին այցելելն էր, որից հետո ինձ երկու ամիս անհրաժեշտ եղավ կազդուրվելու համար: Տարիքն իրեն ասում է, ինչքան էլ մենք չցանկանանք դա նկատել:

Статистика Спартак Москва: Никита Симонян - Fanat1k.ru

-Իսկ, տեղյա՞կ եք, ովքեր են ներգրավվել «Արարատ-73»-ի 50-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերչական աշխատանքներին:

-Ցավոք, դա էլ տեղյակ չեմ, հնարվոր է ինձ դիմեն առաջիկայում, բայց ես վստահաբար չեմ կարող ներկա գտնվել, առողջությունս չի ներում այլեւս հեռու ճանապարհ գնալ:  Ես, դրա համար, չեք պատկերացնում որքան եմ ցավում: Ես կարող եմ հոգեպես ապահովվել իմ ներկայությունը իմ հայրենիքում:  Առիթից օգտվելով ուզում եմ հայ ազգիս ասել, որ շատ եմ մտահոգվում իմ երկրի ապագայով, սիրտս կտորների է բաժանվում, երբ տեսնում եմ, թե ինչպես է ազգս մի ցավը չհաղթահարած մյուսին դիմակայում: Խորը ցավ եմ ապրում նաեւ, երբ տեսնում եմ, որ ազգս փորձում են պառակտել, ախր Հայաստանը ու հայ ժողովուրդը աշխարհին հայտնի են իրենց միասնականությամբ, կամքի ուժով:

Ես ուզում եմ, որ հայրենիքումս այլեւս զենքերը լռեն, խաղաղություն եմ ուզում: Ճիշտ է, ես ապրում եւ աշխատում եմ ՌԴ-ում, բայց սիրտս հավասարապես պատկանում է ե՛ւ Հայաստանին ե՛ւ ՌԴ-ին, ինձ համար երկուսն էլ հարազատ հայրենիքներ են:

Ես հայ եմ եւ առաջին հերթին բարգավաճում եմ ցանկանում իմ ժողովրդին եւ  հայրենիքին. Նիկիտա Սիմոնյան - SLIM.am

-Պարոն Սիմոնյան, ասացիք, որ աշխատավայրում եք, ինչից ենթադրում ենք, որ չեք հեռացել ֆուտբոլային կյանքից:

-Իհարկե, ես առանց ֆուտբոլիի կյանք չունեմ, ֆուտբոլն իմ օդն ու ջուրն է: Ես շատ կուզեի, որ մեր հայրենիքում եւս ֆուտբոլը զարգանար, երազում եմ «Փյունիկի» հավաքականի նվաճումները տեսնել, իրենց հավաքականում ես այդ հեռանկարը տեսնում եմ, գիտեմ նրանց հավաքականի մարզչին, հավատում եմ նրանց կամքին ու ձգտմանը:

-Պարոն Սիմոնյան, իսկ ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր:

-Հայ ֆուտբոլիստների աչքերում կրակ, հաղթանակի ձգտում եմ տեսնում, դա ամենակարեւորն է: Ֆուտբոլը Հայաստանում եղել է, կա եւ կլինի:

Как сейчас живет легендарный советский футболист Никита Симонян - Fanler

-Ինչն՞ եք ամենաշատը սիրում Հայաստանում:

-Հայաստանն ամբողջությամբ, խենթանում եմ հայրենիքիս համար մինչ օրս ու այդպես է լինելու մինչեւ կյանքիս վերջին վարկյանը:

-Ի՞նչ Հայաստանի մասին եք երազում:

-Տարածքային առումով ամբողջական, համախմբված ու բարեկեցիկ Հայաստանի մասին եմ երազում:

-Ինչի՞ց եք ամենաշատը վախենում:

-Մարդկային ստորությունից:

Նիկիտա Սիմոնյանը նշում է 90-ամյակը — AraratNews

-Ի՞նչը, ինքներդ Ձեզ երբեք չեք ների:

-Երբեք ինձ չեմ ների, որ այդպես էլ չկարողացա անթերի խոսել իմ մայրենի լեզվով:

-Ի՞նչը չեք ների առհասարակ:

-Դավաճանությունը:

-Ի՞նչ է սերը Ձեզ համար:

-Կյանքը գեղեցիկ եւ լիարժեք ապրելու իմաստ:

-Արտասվո՞ւմ եք:

-Նախկինում` հազվադեպ, հիմա արցունքներս ինքնաբերաբար հոսում են Արցախ անունը լսելիս:

-Եթե իմանայիք, որ Ձեզ մնացել է ընդամենը 24 ժամ ապրելու, որը կլիներ Ձեր գործողությունը:

-Ամեն ինչ կանեի, որ 24 ժամում հասցնեի շատ բարի գործեր անել, ու այդ պահին իմ ձեռքին եղած ողջ գումարը կփոխանցեի չքավորներին:

- Թեեւ Դուք նշեցիք, որ առողջական վիճակից ելնելով Հայաստան գալ, ցավոք չեք կարող, բայց եթե Ձեր առողջությունը ներեր ւ կարողանայիք այցելել հայրենիք, ո՞րը կլիներ Հայաստանում այն վայրը, որ առաջինը կայցել էիք:

-Առաջին հերթին կայցելեի «Արարատ 73-»-ի մահացած տղաների գերեզմաններին, հաջորդը, որ կանեի դա իմ ողջ մնացած թիմակից տղաներին այցելելը կլիներ, կգնայի պինդ կգկրեի Նիկոլ Ղազարյանին, Սերգեյ Պողոսյանին, ում հետ ավելի սերտ կապի մեջ եմ քան մյուս տղաների հետ...

-Եվ վերջում, կա՞ հարց, որը չհնչեց, բայց, որին կցանկանայիք անդրադառնալ: 

95:0 նրա օգտին. Նիկիտա Սիմոնյանը նշում է իր հոբելյանը | Dalma News

-Ուզում եմ հայ ազգիս ասել, որ ես Ձեզ հետ հավասար լացում եմ, տխրում եմ եւ ուրախանում եմ, ես Ձեզ հետ եմ իմ հայ ազգ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=242090&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ