Ֆիզիկական ծեծը շատ ավելի գերադասելի էր, քան այն ստորացումներն ու նվաստացումները, որոնցով անցել եմ. Գերության «ստվերը» ու ամուր կամքի շնորհիվ` կրկին կյանք վերադառնալը

Հանդիպում

Ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեգ Սարգսյանը արցախյան վերջին պատերազմի ժամանակ էր գերի ընկել` առաջին հերիներից էր,  Հայաստան էր վերադարձվել 2020 դեկտեմբերի 14-ին: ԱԹՍ-ի հարվածից վիրավոր զինվորին մինչեւ մոտենալը հակառակորդը նաեւ հրազենից էր կրակել ոտքերին, հետո արդեն գերի վերցրել, կապել տանկի վրա, նկարել ու տեսանյութը տարածել համացանցում: Արեգն ասում է՝ որպես ապօրինի սահմանախախտի իրեն դատապարտել էին 4 ամսվա ազատազրկման: Արեգը 8 ամսվա զինծառայող է եղել, երբ սկսվել է Արցախյան 2-րդ պատերազմը: Ծառայում էր Ջաբրայիլում: «Հակատանկային դասակում էի, պատերազմից մի 20 օր առաջ արդեն գիտեինք, որ պատերազմ է լինելու, թշնամու զորքի կուտակումներ էին: 27-ի առավոտ՝ 7:10 իրենց մինամյոտը սկսեց խփել, մի քանի ժամ կրակի տակ մեզ պահեցին, հետո արդեն իրենց տանկերը մտան, իրենց տանկերին էինք խփում էնքան, մինչեւ իմ գերեվարվելը»:

Արեգը գերի էր ընկել հոկտեմբերի 7-ին: Դաժան այդ օրվա մասին պատմում է. «Վիրավոր էի, խրամատի մեջ էի, միայն ես էի ողջ մնացել, կողքս զոհված ընկերներս էին: Երկու ոտքից վիրավոր էի, երբ ադրբեջանցիներն եկան, ոտքերիցս արյուն էր հոսում, հասկացան, որ ողջ եմ: Մինչեւ ինձ հասնելը, երբ իրենց ձայները լսեցի, արդեն կասկաս ու բրոնիկս հանել էի, որ միանգամից կրակեին, ավելի լավ էր ինձ սպանեին, քան գերի ընկնեի: Փոսի մեջից քաշեցին հանեցին, խնդրում էի իրենց, որ սպանեն ինձ, էդ պահին չգիտեմ ինչով խփեցին գլխիս, հետո զարթնել եմ էն պահին, երբ ինձ արդեն ոտքերս կապած տանկի վրա էին դրել»-վերհիշելով երության դժոխք, պատմում է Արեգը:

Տղայի պատմելով՝ իրեն տանկի վրա կապած տարել են մոտ 600 մետր՝ իջեցրել իրենց զորքի մոտ, որտեղ արդեն դաժան ծեծի են ենթարկել: Իր հիշելով իրեն տեղափոխել են Գյանջայի հոսպիտալ, այնտեղ վիրահատել վիրավոր ոտքն ու տեղափոխել մեկուսարան:Դաժան ծեծը շարունակվել է նաեւ այնտեղ: «Նենց էին ծեծում, որ աչքերս մի շաբաթ չէր տեսնում, ականջներս չեն լսում: Արդեն հոկտեմբերի 29-ին ինձ տարան Ադրբեջանի բանտ, ավելի լավ էր էդտեղ էլ ծեծեին, քան թե այդքան հայհոյեին ու սոված պահեին»:

Կարմիր Խաչի ադրբեջանական ներկայացուցիչները առաջին անգամ Արեգին այցելել են 2020թ.-ի հոկտեմբերի 17-ին, երբ ինքը գտնվում էր Գյանջայի հոսպիտալում, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 25-ին, վերջին անգամ էլ՝ նոյեմբերի 9-ի կեսօրին. «Մենք Կարմիր խաչին մեր վիճակի մասին ոչինչ չէինք ասում, որ ասեինք՝ մեզ էլի կծեծեին»:

Թե քանի հոգի կար գերեվարված թշնամու կողմից, Արեգը չգիտի. «Իմ աչքերը միշտ փակ էին, ես գերիներին չեմ տեսել, իրենց ասելով՝ 600 գերի կար»:

Արեգը Հայաստան էր վերադարձել առողջական խնդիրներով ու վախերով: Վերադառնալուն պես տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ, վիրահատվել, հետո արդեն բուժումը շարունակել վերականգնողական կենտրոնում: Մինչ օրս էլ ասում է. «Երբ մեքենայի ձայն եմ լսում, մտածում եմ հեսա էլ կնստացնեն մեջը ու կտանեն դժոխք»:

Սկզբում Արեգը Մարդկանց հետ էլ դժվար էր շփվում, վախենում էր, բայց հիմա փառք Աստծո տղան կամաց-կամաց վերադառնում է բնականոն կյանքի կամ գոնե փորձում է.«Հիմա ինքնուրույն ու գիտակցված որոշումներ եմ կայացնում, կամաց-կամաց փորձում եմ այդ էջը ջնջել հիժողությունիցս, ճիժտա շատ դժվար, բայց փորձում եմ առաջ նայել: Փորձում եմ գերության էջը փակել, բայց շատ դժվարա: Գիտեք ամեն անգամ, երբ մտածում եմ մոռացել եմ, մեկ էլ աչքիս առաջ են գալիս դաժան ծեծերը, ստորացումները, նվաստացումները, այն աստիճան նվաստացումներ էին, որը ֆիզիկական ծեծը շատ ավելի գերադասելի էր»:

Արեգը պատմում է նաեւ, որ գերությունից վերադառնալուց հետո նրա հետ ինչ-ինչ կապերի միջոցով փորձել են թշնամական երկրից կապվել, բայց տղան միանգամից հասկացել է ու անջատել. «Ճիտ է նրանք հայերեն շատ վարժ են խոսում, բայց ես միանգամից հասկացա, մենակ հարցրեցին հարցնել` ոնց ես: Էդ մի անգամն է եղել ու վերջ, երեւի հասկացել են, որ անիմաստ է փորձել»:

Հիմա Արեգը զբաղվում է գյուղի առօրյա հոգսերով. «Փորձում եմ խնողներիս մի բանով օգնել, շատ են տանջվել իմ հետ կատարվածի համար: Տա Աստված ընտանիք կկազմեմ, թեեւ հիմա դեռ ընտրյալ չունեմ, բայց նպատակս լավ ու ազգին պիտանի մարդ դառնալն է»:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=241695&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ