Որեւէ իշխանություն չի կարող ձեռքերը լվանալ Արցախից. Սերգեյ Բագրատյան

Ներքաղաքական

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր կարող է ստորագրվել մինչեւ նոյեմբերի վերջը կամ առնվազն՝ դեկտեմբերի սկզբին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

— Հայաստանյան իշխանությունը ե՛ւ Սոչիում է նստում բանակցային սեղանի շուրջ, ե՛ւ Բրյուսելում: Ի վերջո, արեւմտյա՞ն, թե ռուսական տարբերակն եք ընդունելի համարելու խաղաղության պայմանագիր կնքելու համար:

— Միջազգային տարբեր հարթակներում քննարկվող այս խնդիրները ոչ միայն մեր տարածաշրջանին են վերաբերում, այլ գլոբալ իմաստով աշխարհում երկբեւեռ կամ միաբեւեռ կառուցվածք ունենալու խնդիրն է ավելի շատ քննարկվում: Այս իմաստով, բնականաբար, ամենակարեւոր ցուցիչը ուկրաինական հակամարտությունն է, որտեղ Արեւմուտքը Ռուսաստանի հետ առճակատման միջոցով փորձում է լուծել այս հանգույցը: Մեծ հաշվով, որպես փոքր պետություն, մեր ազգային պետականության գաղափարը պետք է կարողանանք զարգացնել եւ համադրել: Այսինքն՝ այն, թե ինչ պետություն ենք ուզում ունենալ, պետք է համադրել տարբեր առաջարկների հետ, ոչ թե պետք է այդ առաջարկները փորձենք համադրել մեր պետական, ազգային շահին: Մեր ձեւակերպված գաղափարը, պետության վերաբերյալ մեր պատկերացումները պետք է տեսնենք, թե առաջարկված որ տարբերակին է համադրվում: Այս առումով՝ ֆիքսում ենք՝ կոնկրետ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է: Կլինի Մոսկվայում, թե Բրյուսելում առաջարկվող տարբերակով, սա, կարծես թե, երկու կողմի համար էլ ընդունելի է: Բրյուսելում ընդունում են, որ մեր տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է եւ միջազգային հանրությունն է այն ընդունել դեռեւս 1991 թվականի Ալմաթիիի հռչակագրով, նաեւ ռուսական կողմն է նույն թեզին կողմ: Այստեղ առավել վիճելի է եւ քննարկելի Արցախի կարգավիճակի հարցը:

— Որը թերեւս շրջանցում են բոլո՞րը…

— Ինչ է առաջարկում ռուսական կողմը, եւ ինչ են առաջարկում արեւմտյան երկրները հիմնական բովանդակային տարբերություն կա: Ռուսական կողմը չի հայտարարում, որ պետք է կարգավիճակ տալ, այլ հայտարարում է, որ պետք է հետաձգել կարգավիճակի հարցը: Իսկ Արեւմուտքը կողմ է կարգավիճակի իրավական կարգավորմանը, այսինքն՝ դիտարկում է Արցախի հարցը ինքնորոշման իրավունքի տեսակետից եւ գտնում, որ պետք է ստեղծել պայմաններ, որ Արցախի ժողովուրդը անվտանգային որեւէ խնդիր չունենա եւ բնականոն զարգացման ընթացք ունենա:

— Բայց լինի Ադրբեջանի կազմո՞ւմ:

— Իրենք նույնիսկ տարածքային հարց չեն շոշափում, այլ քննարկում են ինքնորոշման իրավունքը: Եթե իրականության մեջ այս երկու իրավունքները դիտարկում ենք, դրանք հավասար իրավունքներ են՝ ե՛ւ տարածքային իրավունքն է միջազգայնորեն ընդունված ու ճանաչված, ե՛ւ ազգային ինքնորոշման իրավունքը: Այստեղ պետք է կարողանանք գտնել այն հնարավոր լավագույնը, որով մեր Արցախի ժողովուրդը կկարողանա շարունակել ստեղծարար իրենց աշխատանքն ու բնականոն կյանքը: Ի վերջո, Արցախը ճանաչված չլինելով՝ բոլոր ատրիբուտներն ունի պետականության ցանկացած իրավական նորմի հաշվարկով՝ ե՛ւ ընտրություններն են արվել այնտեղ բավական բարձր մակարդակով, ե՛ւ ինքնավար մարմիններն են ընտրվել: Այսինքն՝ Արցախը լեգիտիմ ղեկավարություն ունի, եւ ճանաչման խնդիրը պետք է դիտարկել հենց ինքնորշման իրավունքի տեսակետից: Եթե Արցախն ունի, պայմանական ասած, իր ոստիկանությունը, իր բանակը, իր իշխանության մարմինները ձեւավորած, մեծ հաշվով՝ այդտեղ տարածքային հարցը երկրորդվում է: Ինչ վերաբերում է ռուսական տարբերակով կարգավիճակն անորոշ ժամանակով հետաձգելուն, այն բախվում է Բաքվի բիրտ հակազդեցությանը: Ինչպես գիտեք, Ադրբեջանը ցանկանում է 44-օրյա պատերազմի արդյունքները կապիտալիզացնել, այսինքն՝ ավարտել Արցախի հարցը, բայց ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ ռուսական կողմը չեն ընդունում այդ տարբերակը եւ երկուսն էլ պնդում են, որ Արցախի հարցը լուծված չէ: Այստեղ պետք է կարողանանք գտնել քաղաքագիտական եւ իրավակազմակերպչական այն կարգավիճակը, որը Արցախի ժողովրդի համար ընդունելի կլինի:

— Կհիշեցնե՞ք մի դեպք, երբ նույն Արեւմուտքը վերջին շրջանում հարգել է որեւէ ազգի ինքնորոշման իրավունքը եւ ճանաչել:

— Ամենավերջինը դիտարկվում է Կոսովոյի տարբերակը, թեպետ այդտեղ էլ բոլորը չեն, որ համաձայնվել են: Այնպես որ, այս հարցը միարժեք լուծում չունի: Բայց մյուս կողմից էլ ռուսական կողմի առաջարկն Ադրբեջանը չի ընդունում: Խնդիր ենք ունենալու նաեւ, որ հինգ տարին լրանալուց հետո, եթե ոչ վեց ամիս առաջ, Ադրբեջանը պահանջելու է ռուս խաղաղապահների դուրսբերում Արցախից: Այդ դեպքում Մոսկվան ի՞նչ է նախապատրաստվում անել, այս հարցին պետք է պատասխանեն: Այսինքն՝ ստացվում է, որ կարգավիճակի անորոշ հետաձգումը որեւէ բան չի տալիս մեզ, էլ կարգավիճակ չի էլ լինում, որ անորոշ հետաձգես: Մեզ անհրաժեշտ է երաշխիքներ ունենալ, բայց չպետք է կարեւորվի, թե որտեղից է այդ երաշխիքը լինելու: 

— Կարծում եք՝ այնպիսի փակուղում ենք, որ նույնիսկ ընտրությա՞ն հնարավորություն չունենք արեւմտյան եւ ռուսական տարբերակների միջեւ:

— Բնականաբար, միշտ էլ ընտրության տարբեր հնարավորություններ ունենք, բայց խելացի վարվելու կանոնակարգն այն է, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բոլոր հայանպաստ մոտեցումները կարողանանք գույքագրել եւ ամրագրել մեկ փաստաթղթում՝ լինի Իրանի ու Հնդկաստանի դիրքորոշումը, Ֆրանսիայի ու Միացյալ նահանգների մոտեցումները, թե Ռուսաստանի խաղաղապահ առաքելություն իրականացնելու կամքն ու ցանկությունը:

— Արցախի իշխանությունն ու ընդդիմությունն իրենց միասնական հանրահավաքով արդեն իսկ հայտարարել են իրենց համար ընդունելի տարբերակը եւ ընդգծել, որ դիմում են ՌԴ-ին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով:  Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին առանձնապես չարձագանքեց հայաստանյան իշխանությունը, այսինքն՝ սա ընդունվեց ի գիտությո՞ւն:

— Նաեւ հայաստանյան իշխանությունն է հայտարարել, որ համաձայն է եւ նույնիսկ առաջարկություն է արել, որ ոչ թե 15-20 տարով, այլ անժամկետ երկարացվի խաղաղապահ առաքելության ներկայությունը Արցախի սահմաններին: Բայց Ադրբեջանը դա մերժում է եւ չստորագրեց այդ փաստաթուղթը: Արցախի իշխանության պանաջը ընդունենք թե կրկնում ենք՝ որեւէ արդյունք դրանից ստանալո՞ւ ենք, թե՝ ոչ: Մեզ մեզ պետք է հետաքրքրի արդյունքը, ոչ թե այն, թե այս պահին ինչ ենք ուզում, որովհետեւ բնականաբար, ուզում ենք առավելագույնը, բայց առավելագույնն ուզում է նաեւ ադրբեջանական կողմը: Այս լուծում չունենալը կարող է բերել նոր բախումների: Մենք պետք է բոլոր առումներով պատրաստ լինենք ցանկացած սցենարի շարունակականության, եւ այդտեղ չպետք է էական համարել աշխարհաքաղաքական կողմնորոշումները: Եթե Իրանի շահերը համադրվում են Հայաստանի հարավային սահմանի հայկական շահերի հետ, պետք է այդ համադրությունն ի նպաստ մեր ժողովրդի օգտագործենք: Եթե Արեւմուտքի կամ ռուսական շահերը համապատասխանում են Արցախի հարցի լուծմանն այն դիտակետով ինչ-որ Արցախի ժողովուրդն առաջ է քաշում ձեր ասած միտինգի ժամանակ եւ ընդհանրապես իրենց դիրքորոշման հետ կապված, պետք է մեր համար ընդունելի լինի ու պայքարենք դրա համար: Ասել, որ կհաջողենք, որեւէ մեկը չի կարող, բայց որեւէ դեպքում չի կարելի ձեռքերը ծալած նստել, պետք է անընդհատ աշխատել, որ մեր այս տեսլականները մոտեցնենք իրականությանը:

— Ըստ Ձեզ, մինչեւ տարեվերջ կունենա՞նք որեւէ խաղաղության պայմանագիր:

— Վարչապետը հայտարարեց, որ մեր ձգտումը դա է, բայց այդտեղ մի կողմի ցանկությունը քիչ է: Եթե Ադրբեջանն առարկում է, չի կարող լինել միակողմանի խաղաղություն, հնարավոր չէ: Բայց միջազգային ուժերի ներգրավածությունն ակնհայտ է եւ չի բացառվում, որ երկու կողմին ստիպեն նստել բանակցությունների սեղանի շուրջ ու ավարտել այս խնդիրը: Եթե ականջալուր ենք լինում պետությունների ղեկավարների հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ ե՛ւ Թուրքիան է ասում, որ պետք է ավարտել այս հակամարտությունը, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Միացյալ նահանգները, ե՛ւ Ֆրանսիան: Այսինքն՝ կոնֆլիկտն ավարտելու խնդիրը բոլոր կողմերը դիտարկում են կարեւոր պայման, բայց Արցախի հարցը մնում է բարդ խնդիր, որովհետեւ այս պահին բոլոր կողմերի համար ընդունելի լուծում ո՛չ Ադրբեջանն է կարողանում առաջարկել, ո՛չ Հայաստանը:

— Ընդդիմությունն ասում է, որ իշխանությունը, պարզապես, ձեռքերը լվացել է Արցախի խնդրից…

— Որեւէ իշխանություն չի կարող ձեռքերը լվանալ Արցախից, ոչ էլ որեւէ ընդդիմություն: Սա ցանկության խնդիր չէ, այլ հայ մարդու կենսակերպ է: Ի՞նչ տարբերություն Արցախից ես ձեռքերդ լվանում, Սյունիքի՞ց, թե՞ Վայոց ձորից: Դրանք քո կենսական տարածքներն են, եւ ձեռքերը լվանալ որեւէ մեկը չի կարող եւ չի էլ ցանկանալու: Այլ հարց է՝ կարողանալո՞ւ է բավարար չափով ճիշտ աշխատանք կոնսոլիդացնելով հասնել ավելի լավ արդյունքի: Նախորդ 30 տարիների ընթացքում մենք չենք կարողացել այդ արդյունքը գրանցել, սրանից հետո կկարողանա՞նք, թե՝ ոչ, մեր աշխատանքից է կախված եւ նաեւ նպաստավոր միջազգային իրավիճակից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=240940&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ