Խաղաղության, ո՞ր տարբերակն է ի վերջո իշխանության համար գերադասելի. Փակագծեր է բացում Վիգեն Խաչատրյանը

Հանդիպում

Ակնհայտ է, որ կա խաղաղաղության պայմանագրի երկրու տարբերակ` արեւևմտյան եւ ռուսական: Արեւմտյան տարբերակով փաստաթղթով պահանջում են Արցախը տալ Ադրբեջանին, որպեսզի այնտեղից դուրս հանեն ռուսական խաղաղապահներին և զրոյացնեն Ռուսաստանի ներկայությունը:

Ռուսական տարբերակով փաստաթուղթը, շատ ավելի մեղմ է. «Ռուսաստանի տարբերակում ասվում է, որ ճանապարհները բաց են, դելիմիտացիա-դեմարկացիա արեք, իրար տարածքային ամբողջականություն ճանաչեք՝ բացի Արցախից, որովհետև Արցախի հարցը քննարկվելու է ապագայում, քանի որ ներկա պահին բանակցություններ վարել Արցախի կարգավիճակի մասով չի կարելի, որովհետև մի կողմը բացահայտ հաղթած է, մյուս կողմը՝ բացահայտ պարտված և այդ էմոցիոնալ ֆոնին սխալ է դիտարկել այս հարցը»:

Ի վերջո ո՞ր տարբերակին կողմ իշխանությունները, հաշվի առնելով, որ երկու կողմի հետ ակտիվ բանակցում են հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգմավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՑ:

- Պարոն խաչատրյան, խարաղության տարբերակի, ո՞ր տարբերակն է ի վերջո իշխանության համար ավելի շահավետ:

- Նախ տարբերակներ չկան, կան մոտեցումներ, որոնց հիման վրա էլ մշակվում են տարբերակներ: Մեր մոտեցման հիմքում դրված է հետեւյալը, որ բոլոր հավաստի երաշխիքները լինեն կապված ղարաբաղցիների իրավունքների հետ եւ չի բացառվում, որ հետագայում սահմանային հարցերում Ադրբեջանն ինչ որ անակնկալներ է պատրաստում, բայց դա իրենց կարծիքով է եւ չեմ բացառում: Առայժմ հիմնական խնդիրը գնում է Ղարաբաղի շուրջ եւ ես տեսնում եմ, որ այն մոտեցումը, որը Ռուսաստանն է մշակել, ըստ էության Ադրբեջանը մերժում է ասելով, որ Ղարաբաղի կարգավիճակ իրենց համար գոյություն չունի եւ ինչպես տեսնում եք Ռուսաստանը չի կարողանում Ադրբեջանին համոզել եւ Սոչիում հայտարարության մեջ Ղարաբաղի կարգավիճակ բառ չկար: Հայաստանի մոտեցումը հետեւյալն էր` մենք կողմ ենք Ռուսաստանի տարբերակին, մոտեցմանը, որի հիման վրա կարող է տարբերակ ծնվի: Ռուսասկան կողմը կարող է իր մոտեցումները վերածել տարբերակի, իսկ տարբերակը նա է, որ բոլոր կողմերն են համամիտ լուծման շուրջ եւ վեճ չկա, բայց մենք տեսնում ենք, որ սրա շուրջ կան խնդիրներ:

Ինչ վերաբերում է մյուս` բյուսելյան տարբերակին, որտեղ ընդհանուր գծեր շատ կան, դրանք հայտնի վաշինգտոնյան եւ եվրոպական մոտեցումներն են: Մենք այստեղ էլ շարունակում ենք բանակցել, որտեղ կողմերը չեն մերժի եւ որը կերաշխավորի խաղախություն ձեռք բերե, այդ թվում Ղարաբաղի տարածքում մեր հայրենակիցների բոլոր իրավունքները ապրելու, արարելու հարցում: Սա է միակ մոտեցումը եւ մենք շարունակելու ենք աշխատել բոլոր կողմերի հետ:

- Այսինքն ի վերջո կանգ ենք առնելու այն տարբերակին որտեղ խոսվելու է Արցախի կարգավիճակի` վերաբերյա՞լ:

- Մենք կանգ ենք առնելու են տարբերակի վրա, որը կերաշխավորի հարատեւ խաղաղություն եւ կստեղծի երաշխիքներ Ղարաբաղի անվտանգության եւ քաղաքացիների բոլոր իրավունքների վերաբերյալ:

- Պարոն Խաչատրյան, ինչպես կգնահատե՞ք հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցած հանրահավաքը, որով դիմեցին նաեւ Հայաստանի իշխանություններին:

-Կարճ ասեմ,  ընդհանուր առմամբ այդ հանրավահաքները ազատ են եւ կարող են հաճախակի լինեն:

- Կցանկանայինք անդրադառնայիք նաեւ նաեւ ՙՔաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության այս վերջին ընտրության հարցին, որտեղ, ըստ էության, տեղի ունեցան կեղծիքներ, այնուհետեւ վերահաշվարկ արվեց, որի արդյունքում այլ պատկեր տեղի ունեցավ:

-Չէի ասի, որ այլ պատկեր տեղի ունեցավ, այլ պարզվեց, որ հաշվարկի մեջ էր սխալ տեղի ունեցել: Ցանկալի չէր, բայց դե մարդ են, սխալվեցին եւ ուղղվեց:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ խմբակցության ղեկավարը օրինակ անգամ չընտրվեց…

- Ես ներկուսակցական խնդիրները չեմ ցանկանում մեկնաբանել:

 

Զրույցը ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում