Մենք այսօր գտնվում ենք շատ ավելի բարդ պայմաններում, քան 1988-ին էր. Արցախյան շարժման առաջամարտիկ, պետական գործիչ Բորիս Առուշանյան

Հանդիպում

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախյան շարժման առաջամարտիկ, պետական գործիչ ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ:

-Պարոն Առուշանյան, Դուք եղել եք 88-ի շարժման առաջամարտիկ: Հոկտեմբերի 30-ին ակնկալվում էր, որ նույն ոգին կրկին թևածի Վերածննդի հրապարակում, և մենք կարողանանք Արցախը հայկական պահելու: Հաջողվե՞ց ըստ Ձեզ:

-Նախ առաջին հերթին մենք պետք է կարողանանք շտկել բոլոր այն բացթողումները, որ եղել են այս վերջին տարիների ընթացքում: Առավել ևս վերջին պատերազմի ընթացքում: Դա անել առանց աղմուկ-աղաղակի, առանց փոխադարձ մեղադրանքների: Ուղղակի վերլուծել այդ սխալները և ճիշտ եզրահանգումների գալ: Երկրորդ` ապահովել մեր հայ ժողովրդի միասնականությունը, որն ունեինք 88թվականին: Այսօր, ցավոք սրտի ես տեսնում եմ դա միայն Արցախում, Հայաստանում դա չեմ տեսնում: Անգամ Սփյուռքում դա չկա: Հայաստանում ևս հասարակությունը մասնատված է: Դա մեր թերություններից մեկն է: Մեր բաց կողմն է, որը պետք է շտկվի: Երկրորդը անվատնագային երաշխիքների մեխանիզմների ստեղծումն է: Խոսքս եռաստիճան անվտանգության համակարգի մասին է: Այստեղից պետք է սկսենք բուժել պատերազմի հասցրած վերքերը: Մեզանից  պահանջվում է միասնական աշխատանք, միասնականություն`չշեղվելով մեր հիմնական նպատակից: Այսինքն` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման նպատակից միջազգային մակարդակով: Առաջ շարժվելով ապահովելով մեր անվտանգությունը և ապագան: Սա է իմ պատկերացումը: Մենք այսօր գտնվում ենք շատ ավելի բարդ պայմաններում, քան այն ժամանակ, որովհետև այն ժամանակ ԽՍՍՀ-մ կար, պետության ներսում էինք գտնվում մեզ թվում էր ավելի հեշտ կլիներ խնդիրը լուծել: Այսօր շատ ավելի ուրիշ պայմաններ են և՛ միջազգային մակարդակով, և՛ տարածաշրջանային տարբեր հակասությունների, կոնֆլիկտների առկայության պայմաններում:

-Պարոն Առուշանյան , տեսեք մենք աննդհատ խոսում ենք ինքնորոշման իրավունքից, բայց զուգահեռ իրականությունում Ալիևը շարունակում է հոխորտալ, որ Արցախի բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են և, որ արցախցիները պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ: 

-Ադրբեջանը սկսած 88թվականից իր դիրքորոշումը չի փոխել, Ադրբեջանը մի միլիմետր չի շեղվել իր սկզբական դիրքորոշումից: Նրանք պնդել են և շարունակ պնդել, որ սա տարածքային խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ Հայաստանը տարածքներ է գրավել Ադրբեջանից` մերժելով միջազգային իրավունքներով հաստատաված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Փաստորեն իրավական տեսակետից մեր դիրքն անխոցելի է, բայց Ադրբեջանին հաջողվել է հարցը տեղափոխել քաղաքական դաշտ, տարբեր քաղաքական խաղացողների միջոցով օգտագործելով իր, Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների դեմքերին:

 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

https://iravunk.com/sim/?p=240359&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ