Ճնշող մեծամասնությունը «հարմարիկյաններ» են. Գրիգոր Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Լրանում է սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից գնդակահարված մեր զինվորների քառասունքը: Առաջին մի քանի օրն էր հանրությունը ցնցված, հետո բոլորն անցան իրենց բնականոն առօրյային, ինչպե՞ս սա հասկանալ:

— Նախ ասեմ, որ այդ ահասարսուռ տեսարանն ամենեւին էլ ամենադաժանը չէ, կան բազմաթիվ այլ տեսանյութեր, որոնք այդ ստահակները տեղադրում են իրենց տելեգրամյան ալիքներում: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, մեծ հայ գրող Հովհաննես Թումանյանն ասում էր, որ ներսից ենք փչացած եւ ներսից է լինելու փրկությունը, ինչի հետ լիովին համամիտ եմ: Ըստ երեւույթին, մեծ հայը լավ ուսումնասիրել էր մեր ազգի առանձնահատկությունները: Այսօր հանրության այն հատվածին, որն իրոք մտահոգված է եւ փորձում է ինչ-որ բան անել, մարգինալ են համարում, որովհետեւ ճնշող մեծամասնությունը «հարմարիկյաններ» են: Կներեք, ես երբեք հանրային խոսքում փողոցային սլենգի եզրեր չեմ օգտագործում, բայց մենք նմաններին այդպես էինք կոչում թե՛ բանակում ծառայության, թե՛ ինստիտուտում սովորելու, թե՛ հետագայում աշխատանքային գործունեության ժամանակ: Ոչ մեկս սուրբ չենք, ամեն մեկս էլ մեր արատներն ու վատ կողմերն ունենք, բայց այսօր ճնշող մեծամասնությունը տառապում է քաղքենիության եւ եսամոլության արատով: Սեփական շահի մասին չափից ավելի մտածելը բերեց նրան, որ այսօր, երբ արդեն մեր երեխաներին են գնդակահարում, մարդիկ շարունակում են անցկացնել իրենց առօրյան, որովհետեւ իրենց երեխան չի գնդակահարվել: Հայտնի գերմանացի փիլիսոփան ասում էր` ոչ մեկը չի հասկանա` ինչ է պատերազմը` մինչեւ իր որդուն չուղարկի պատերազմ: Հիմա այդ նույն իրավիճակն է. մեր հանրությունը շատ սառը, ինչ-որ տեղ անտարբեր է այս ամենի վերաբերյալ, իսկ էմոցիոնալությունը զուտ թրենդ է դարձել: Մարդիկ տեսան հայ զինվորների գնդակահարության տեսանյութը, ասացին` վա՛յ, ֆեյսբուքյան գրառումներ կատարեցին, իսկ հաջորդ առավոտ արդեն սոցցանցերում նկարներ էին տեղադրում, որ հանգստանում են, ասենք, Հուրգադայում, կամ էլ իրենց ընթրիքն էին նկարում ու հրապարակում: Սա շատ խորը արմատավորված արատ է, եւ մեր ժողովրդին բուժելը լինելու է շատ ցավոտ ու արյունալի: Երբ հիվանդությունը վերջին փուլում է գտնվում, արդեն գրեթե անբուժելի է, հնարավոր է միայն վիրահատական միջամտություն կատարել, բայց հաջողության տոկոսայնությունը 50/50 է, մենք հիմա այդ վիճակում ենք: Վիրահատական  միջամտություն է պահանջվում ու շատ արագ, որովհետեւ յուրաքանչյուր օր, ժամ, րոպե կորուստներ ենք կրում դիվանագիտական ճակատում, տնտեսապես եւ ամենակարեւորը` մարդկային անդառնալի կորուստներ ենք ունենում:  Իսկ այն, որ ժողովրդի մի ստվար զանգված անտարբեր է, ինձ համար հասկանալի է ու չեմ խորշի ասել, որ նրանք պարզապես թքած ունեն` ինչ կլինի երկրի հետ, քանի որ պատրաստ են ամեն պահի լքել երկիրը, փախչել կամ թուրքի դեմը չոքել, նրա հետ ապրել ու բիզնես անել:

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ, ՈՐ ՍՆՆԴԻ, ՋՐԻ ՄԵՋ ԴԵՂՈՐԱՅՔ ԿԱՄ ՕԴԻ ՄԵՋ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԵՆ ՍՓՌԵԼ»

Այսպես ասած` հիվանդը հայտնի է, ախտորոշումը` եւս, ովքե՞ր են լինելու բժիշկները, երբ ընդդիմության պայքարի նախաձեռնությունները արդյունք չունեցան, իսկ հիմա առհասարակ ոչինչ չի կատարվում:

— Չգիտեմ, թե ընդդիմություն ասելով` ում նկատի ունեք, որովհետեւ մեր հայկական իրականության մեջ Հայքի եւ Արցախի ընդդիմությունը շատ խայտաբղետ եւ լայն հասկացություն է: Ռուսական մի ասացվածք կա, որն իսկը այսօրվա ընդդիմության համար է` «Каждый суслик в поле агроном»: Բոլորն իրենց առնվազն առաջնորդ են համարում, իրենց ընդդիմադիր են հռչակում, բայց արի ու տես, որ նրանց ճնշող մեծամասնությունը (չեմ ուզում տոկոս ասել, որ շատ տխուր չհնչի) փաստացի ընդդիմադիր գործունեությամբ չի զբաղվում: Ավելի շատ, կարելի է ասել,  ընդդիմադիր դաշտի «հարմարիկյաններն» են դարձել: Դրա վառ ապացույցներից մեկն այն էր, որ վերջին համայնքային ընտրությունների ժամանակ Սիսիանում եւ Իշխանասարում կրկին ձայները տվեցին իշխող  հայրենադավ խմբավորման ներկայացուցիչներին: Սա ինձ համար շոկային էր, պատկերացնո՞ւմ եք այնտեղ են ընտրել, որտեղ կանգնած է թշնամին: Այս ամենը որեւէ բացատրություն չունի, եւ միայն կարող ենք տարբեր կասկածներ ունենալ, որ սննդի, ջրի մեջ դեղորայք կամ օդի մեջ ինչ-որ բան են սփռել, որովհետեւ ողջամիտ մարդու բանականության մեջ սա չի տեղավորվում: Սա կրկին պաթոլոգիա է, եւ դժբախտաբար հասարակության այս զանգվածը քիչ չէ: Բայց մենք իրավունք չունենք ո՛չ խռովել նրանցից, ո՛չ հրաժարվել: Լուսահոգի տատիկս ասում էր` «դեն գցելու չի` դեն գցենք, փոխելու չի` փոխենք, վաճառելու չի` վաճառենք, մերն են»: Մշտապես դեմ եղել հանրությանն իրարից բաժանելուն, ոչ հարիր որակավորումներ օգտագործելուն: Ունենք այն, ինչ ունենք, եւ սա նաեւ գիտակից հատվածի մեղավորությունն է: Միգուցե, լավ չենք աշխատել, լավ չենք բացատրել, սխալներ ենք արել ու թույլ ենք տվել, որ իշխանության գան հայրենադավներ կամ նրանց բերեն ու կապեն մեր վզին: Այնպես որ, իրավունք չունենք մեղադրել շարքային քաղաքացուն, ով կրկին շարունակում է ճակատագրական սխալներ անել, ինչի համար, ցավոք, պատասխանատու ենք լինելու բոլորս: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ընդդիմության քայլերին, նորից վերադառնամ 50/50 տոկոս հիվանդին բուժելու հավանականությանը: Ճիշտ պրակտիկա է համարվում, որ բժիշկը վիրահատությունից առաջ բուժառուի հարազատներից, ընտանիքից գրավոր համաձայնություն է վերցնում, որ կատարվի միջամտություն, ինչի արդյունքում կարող է նաեւ հիվանդը չդիմանալ վիրահատության ծանրությանը եւ մահանալ: Նրանք ստորագրում են այդ թուղթը` գիտակցելով, որ բուժվելու, ողջ մնալու հավանականությունը 50/50 տոկոս է, բայց իրենք համաձայն են: Հիմա մեր հանրությանը, այսպես կոչված, ընդդիմությունը, երեւի, մի 10 անգամ այդպիսի թուղթ է տվել, մենք էլ ստորագրել ենք, որ` այո՛, համաձայն ենք, որ վիրահատեն, բայց չվիրահատեցին: Իսկ հիմա արդեն հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է, կոմայի մեջ է, պետություն գոյություն չունի, անվտանգությունը չի գործում:

«ԻՆՉ ԱՆՈՒՄ ԷԻՆ ՆՐԱՆՔ, ԵՍ ԿՈՉՈՒՄ ԷԻ ՈՉ ԹԵ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ` «ԼԱՈՈՒԹՅՈՒՆ»

Բայց կոմայից դուրս գալու համար` մարդիկ դուրս էին գալիս փողոց, վերջին անգամ սեպտեմբերի 14-ին էլ Ազգային ժողովի դիմաց մեծ էներգիա էր գեներացվել: Էլ կրիտակական զանգվածն ինչպե՞ս է լինում, ինչո՞ւ կրկին ոչինչ չստացվեց:

— Մինչեւ ձեր հարցին պատասխանելը` հիշեցնեմ, որ նշածս «բժշկական թուղթը», որը ստորագրել ենք, այս դեպքում` խորհրդարանական ընտրություններն էին, որին ես կտրականապես դեմ էի, որ ընդդիմադիրները մասնակցեին, իսկ դրան նախորդեց ու հաջորդեց «Հայրենիքի փրկություն» եւ «Դիմադրություն» շարժումները, որոնք եւս, պայմանական ասած, թուղթ էին վիրահատության համար: Ու միայն վերջերս մարդիկ նկատեցին, որ ամեն ինչ այդպես հարթ չէ, մանավանդ «Դիմադրություն» շարժման ներսում: Ինչ անում էին նրանք, ես կոչում էի ոչ թե դիմադրություն, այլ` «լաոություն», որի արդյունքում մարդկանց ոգեւորեցին, դուրս բերեցին փողոց, երեք ամիս առնվազն քայլեցրին եւ վերջում ասացին` «ցույց տվեք ձեր ձեռքերը, չեմ տեսնում ձեր լույսերը», «էս ինչքան շատ ենք», «պատրա՞ստ եք, վճառակա՞ն եք» եւ այլն: Նման պոպուլիստական համեմունքներով մարդկանց պարզապես զբաղեցնելը համարում եմ` Արեւմտյան պրոյեկտ: Ակնհայտ դարձավ, որ փորձում էին մարդկանց ցասումը կամաց-կամաց մաշեցնել, դուրս թողել հավաքված գոլորշին, որպեսզի հանկարծ, Աստված մի արասցե, որեւէ իրական գործողություն տեղի չունենա, որովհետեւ կա գծած պլան, եւ հանկարծ կարող էր դրանից շեղում տեղի ունենալ: Հանկարծ կարող էր անկանխատեսելի ինչ-որ խումբ ձեւավորվել, ովքեր ցանկանային իրականում իշխանափոխություն անել եւ, իրոք, կգնային վճռական քայլերի: Ստացվեց, որ ընդդիմությունը ավելի շատ պայքարում էր, ոչ թե իշխանության, այլ նրա դեմ, որ հանկարծ իրական ընդդիմություն չձեւավորվի: Նրանք անում էին բառացիորեն ամեն ինչ, որպեսզի իրական ընդդիմադիրներից, ովքեր վճռական են, հանկարծ իրավիճակ չփոխեն եւ շեղեն այս դավադիր պլանի իրականացումից:

Բայց հազար անգամ նույն «Դիմադրություն» շարժման հարթակից ասացին` դուք արեք, ավելի լավ արեք, մենք էլ կգանք Ձեր կողքին կկանգնենք, հրապարակների պակաս չկա:

— Շատ հեշտ է նման բան ասել, երբ դու տիրապետում ես մեծ ռեսուրսների: Երբ նման իրավիճակ է ստեղծվում, եւ ասում են, թե կարող եք, արեք եւ այլն, իսկ, կներեք, մենք ձեզ ինչի՞ համար ենք ձայն տվել: Ինչո՞ւ ենք թույլ տվել, որ մտնեք խորհրդարան: Այս հարցին ոչ ոք չի ուզում պատասխանել: Եթե «քցել եք» ժողովրդին, բարի եղեք ասել` հարգելի ժողովուրդ, մենք ձեզ «քցել ենք», շատ էլ, որ ասացինք, թե կմտնենք, որպեսզի իրավիճակ փոխենք, հիմա նորմալ է, մտափոխվել ենք: Մի հատ էլ կարող են վկայակոչել Չերչիլին, որն ասում էր` «ով չի փոխում իր կարծիքը, նա հիմար է»: Սեպտեմբերի 14-ին, ես ու իմ մարտական ընկերներն էլ էինք եկել Ազգային ժողովի դիմաց, եւ այնտեղ վճռական տրամադրված մարդիկ շատ կային: Ես էլ էի վճռական տրամադրված ու քանի անգամ բանախոսներին բարձր տոնով նկատողություն արեցի, որ բավարա՛ր է մտավոր ձեռնաշարժությամբ զբաղվեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

https://iravunk.com/sim/?p=239346&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ