Չի կարելի ասել, որ Քոչարյանին առնչվող ընկերությունները անպիտան գործունեություն են ծավալում պետության համար․ Վիգեն Խաչատրյանը փակագծեր է բացում

Հանդիպում
Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը դուրս մղել թշնամուն ՀՀ ինքնիշխան տարածքից, ստեղծված իրավիճակում կարելի՞ է խոսել այլեւս խաղաղության օրակարգի հաստատման մասին, այս եւ այլ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է ԱԺ ն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նկատեց․
-Այդտեղ երեք հիմնահարց կա: Առաջինը դա ճկուն դիվանագիտական քաղաքականություն վարել և ստանալ աջակցություն համապատասխան միջազգային կառույցների կողմից: Երկրորդը, դա իհարկե բանակի հզորացումն է: Եվ երրորդը` ներքին միասնությունն ու համախմբումը: Այդ երեք ուղղություններով պետք է աշխատել, որպեսզի կարողանանք համատեղ ուժերով դուրս մղել թշնամուն ՀՀ տարածքից։
-Ո՞նց պետք է մեր տղաները կռվեն ու դիմակայեն թշնամուն հաշվի առնելով նրանց օգտագործած գերժամանակակից զինտեխնիկան, եւ մեր, մեղմ ասած, տխուր վիճակը սահմանում:
-Ամեն գնով պետք է պայքարենք եւ այդ ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում, որ բանակը զինվի ժամանակակից զինմթերքով : Դուք գիտեք, որ նաև եկող տարվա բյուջով մոտ քառասունյոթ տոկոսով ծախսերը բանակի ավելանում են: Բանակի կոնցեպցիան եւս փոխվում է, նախատեսվում է պրոֆեսիոնալ ծառայողներով ամրապնդել բանակը: Այսինքն` երկու ուղղություն կա և՛ կրթական, սպայական կազմի, և՛ զինատեսակների ապահովմամբ:
-Իսկ այս իրավիճակում պարոն Խաչատրյան այլևս խաղաղության պայմանագրի ստուրագրումն ինչքանո՞վ է ակտուալ հաշվի առնելով թշնամու նկրտումները ու պարբերական հաթաթաները:
-Խաղաղության պայմանագրի վերաբերյալ մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հռչակվեց և այդ սկզբունքների պահպանմամբ նպատակ կա մինչև տարեվերջ այդ պայմանագիրը կնքել: Այդ պայմանագիրը ստորագրվելու հանուն մեր վաղա խաղաղության, հանուն մեր տղաների անվտանգության։ Այսքանը այս հարցի վերաբերյալ։
-Պարոն Խաչատրյան նաև կուզենայի Ձեր գնահատականը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ, որտեղ նա մասնավորապես ասում, որ Արցախի հարցի բանալին այլևս մեզ մոտ չէ և, որ պետք է մենք ուզենք չուզենք երկրորդ կապիտուլացիային գնանք: 
-Ոնց որ թե որոշ բաներ մի քիչ ճշգրտությամբ չեք արտաբերում: Որովհետև նա գտնում էր, որ Արցախի հիմնահարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է: Եվ կարծիք հայտնեց, որ այլևս այնտեղ չի: Ես այդպես եմ լսել: Ես ինչքան գիտեմ նա այդպես է ասել: Բարդ խնդիրներ կան և ժամանակին այն ինչ որ հնչեցվեց մեր մոտ խորհրդարանում և մի փոքր դժկամությամբ ընկալվեց հիմա բոլորը տեսնում են, որ միջազգային հանրությունը կարևորում է Արցախի բնակչության իրավունքների խնդիրը: Այդ առումով բոլորը միակարծիք են և ռուսները, և արևմուտքը, և ԱՄՆ-ն: Այսինքն` ռուսները շարունակում են պնդել, որ ի դեմս նախագահ Պուտինի, որ Արցախի հարակից տարածքները Ադրբեջանի անբաժանելի մաս է: Դա ռուսների տեսակետն է, որոնք գտնում են, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի հեռու հեռանկարում։ Հիմա կարևորը անվտանգության խնդիրները և իրավունքների, որ իրենք ստանձնել են, որ կերաշխավորեն, բայց ինչպես տեսնում եք այնքան էլ չի ստացվում: Միջազգային հանրությունը նույն կարծիքին է, որ Արցախը դա Ադրբեջանի մաս է, բայց պնդում են, որ կարգավիճակի հարցը հիմա պիտի լուծվի: Հայաստանի դիրքորոշումն է, որ պետք է քննարկել կարգավիճակի հարցը, իրավունքների հարցը, անվտանգության հարցը, որից էլ կբխի կարգավիճակը: Ադրբեջանը գտնում է, որ Արցախի հարց այլևս գոյությու չունի, բայց մենք տեսնում ենք, որ  որևէ միջազգային կառույց այդ թվում նաև Ռուսաստանը, դրա հետ չի համաձայնվում: Եվ իրականում միակ տեղաշարժը, որ նկատվում է դա կարծես թե աստիճանաբար Բաքուն պատրաստակամություն հայտնում է քողարկված ձևով երկխոսության մեջ մտնել Արցախի հետ:  Արցախի նախագահն էլ իր հերթին ասաց, որ ճիշտ կլինի, որ իրենք ուղղակի ուղիղ երկխոսության մեջ մտնեն Բաքվի հետ: 
-Լավ, իսկ Հայաստանին ի՞նչ է սպասվում։
-Պարզ է, որ Հայաստանի որևէ միլիմետր մեր տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից չի զիջելու: Սա է: Եվ այս մեր դիրքորոշումը միջազային հանրության ջերմ աջակցությունն է ստանում և բավականին գործնական քայլեր ենք նկատում մասնավորապես , երբ բոլորը պնդում են , որ Ադրբեջանը պիտի զորքերը հետ քաշի իր նախկին դիրքերը։ 
-Պարոն Խաչատրյան,ինչ կասեք, որ Կառավաությունը խոշոր պայմանագրեր է կնքում երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին առնչվող ընկերությունների հետ, սա ինչպե՞ս կբացատրեք եւ առհասարակ ինչպե՞ս կմեկնաբնեք նրա՝ ասուլիսում տեղ գտած մտքերը։
-Ես դրա մասին շատ եմ խոսել: Քոչարյանի որևէ արտահայտություն իրականում անիմաստ է մեկնաբանել, որովհետև նախ ակնհայտ է դառնում, որ այդ մարդը շատ հեռու է իրական քաղաքականությունից: Ակնհայտ է դառնում, որ հիմնական մտահոգությունն իր սեփական անձն է ոչ թե հայ ազգը կամ Արցախը: Եվ ցավալիորեն այդ բոլոր փորձերը խուսափել պատասխանատվության այն չափից, որ նրանք կրում են այս ամենի համար հաջողությամբ չի պսակվելու: Նրանք հետևություն չարեցին, որ մեր հասարակությունը օբյեկտիվորեն գնահատում է նրանց սխալ քաղաքականությունը, որը մեզ բերեց այս կոտրած տաշտակի առաջ կանգեցրեց: Եվ նրանք վերադառնալու որևէ հեռանկար չունեն, բայց չեն հասկանում: Ամեն կերպ փորձում են նորից զավթել իշխանությունը, որը ցավալիորեն անպտուղ զբաղմունք է, որը պառակտում է հասարակությանը, որը ցանկալի չի: Եվ տեսնում ենք, որ իրենք ինչպես որ ասել են մի բան արել են այլ բան լինելով իշխանության: Նորից ասում են մի բան ենթադրում են այլ բան՝ լինելով ընդդիմություն: Չեն փոխվել այդ մարդիկ: Ցավալի է, բայց այդպես է:
-Խնդրում եմ նաեւ հարցիս սկզբնամասին պատասխանել։
 -Տեսեք այն ընկերությունները, որոնք առնչություն ունենք Քոչարյանի հետ չի կարելի ասել, որ նրանք անպիտան գործունեություն են ծավալում Հայաստան պետության համար: Դա ճիշտ չի, մեր նպատակը ընկերություններին հետապնդելը չի, որովհետև այդ ընկերություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն սեփականատեր այլ այդ ընկերության զբաղվող գործարարության այն տեսակը, որն անհրաժեշտ է մեր հանրապետությանը, որում հազարավոր մարդիկ են աշխատում: Եթե կասկած կա, որ Քոչարյանը անօրինական է հարստացել կամ օրենքի շրջանցմամբ է այդ արել , որ դառել ձեռնարկատիրական այդ ձևի սեփականատեր դրա պատասխանը պիտի տա դատարանը: Բայց դրա արդյունքում պետք է փոխհատուցվի վնասը, պատասխանատվության կանչվի մեղավորը, բայց դրանով ձեռնարկատիրական գործունեությունը չպիտի փակվի Հայաստանում, որովհետև դա անհրաժեշտ է և՛ պետությանը, և՛ հասարակությանը: Հիմա եթե մեր պարեկային ծառայությանը պետք են մեքենաներ, որոնք ներկրվում են միայն այդ ձեռնարկության կողմից որևէ վատ բան չկա այդ ձեռնարկության հետ պայմանագիր կնքել և ձեռք բերել այդ մեքենաները պարեկային ծառայության համար: Տենց պետք չի վրեժխնրությամբ լցվել և մարդկանց հետապնդել: Իհարկե դա ընկալվում է որպես իշխանության թուլություն, բայց դա այդպես չէ։
 
 
https://iravunk.com/sim/?p=237850&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ