Ունենալ Լեւոն նշանակում է դասվել աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքերում. Հայտնի հասարական-քաղաքական գործիչները շնորհավորում են հայտնի փաստաբանի ծննդյան տարեդարձ
Հասարակություն
Հանրության լայն շերտերին հայտնի փաստաբան, բազմաթիվ աղմկահարույց գործերով նախադեպային վճիռների հասած, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, փաստաբան, անկախ և պրոֆեսիոնալ անձնավորություն, հրաշալի ՄԱՐԴ, ազնվագույն ընտանիքի հիմնասյուն, սիրված ընկեր և գործընկեր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ նշում է իր ծննդյան տարեդարձը:
Հայտնի փաստաբանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ «Իրավունքի» միջոցով իրենց սրտի խոսքն են հղել մի շարք հայտնի քաղաքական, հասարակական եւ իրավական ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ, որը ներկայացնում ենք ստորեւ.
ԱԻՄ առաջնորդ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ
-Իրավագիտության ոլորտում աշխատող բազմաթիվ իրավաբանների գիտեմ, բայց շատ քրերն են ոչ միայն տիրապետում, այլ նաեւ ապրում այդ գիտության հիմքերի հիմք հանդիսացող՝ քաղաքացիական իրավագիտակցության սկզբունքով։ Լեվոն Բաղդասարյանը այդ քչերից մեկն է։ Համոզված եմ, որ Լեվոն Բաղդասարյան՝ իրավաբան, իրավապաշտպանը, իր առ այսօր ունեցած ներդրումներին ավելացնելու է նորանոր ձեռքբերումներ, որոնք ազդելու են մեր ժողովրդի իրավաքաղաքացիական եւ բարոյական մակարդակի նշաձողի բարձրացմանը։
Ղրիմի հանրապետության խորհրդարանի պատգամավոր, լեգենդար հրամանատար ՍԱՄՎԵԼ (ԱՐՄԵՆ) ՄԱՐՏՈՅԱՆ
-Բանիմաց իրավաբան, կայուն ընկեր, հայրենասեր հայ, հոգատար ամուսին, հայր, պապիկ, կարգին մարդ: Հպարտ եմ, որ Լեվոնը իմ ընկերն է:
«Նիկոմեդ» Բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-վարակաբան ՀԱՍՄԻԿ ՂԱԶԻՆՅԱՆ
-Լեվոն Բաղդասարյանին ճանաչում եմ տարիներ, մեր միջեւ ստեղծված է հոգեւոր ընդհանրություն եւ ես վստահ եմ, որ մեր ընկերությունը շարունակվելու է դեռեւս շատ երկար տարիներ: Լեվոնին ճանաչում եմ, որպես ընտանիքի հայր, որդի եւ ընտանիքի մեծ: Բոլոր հարթակներում մեկ բառով կներկայացնեմ` մեծություն: Ցանկանում եմ, որ նման հայի տեսակ շատ ունենանք, Բաղդասարյանի տեսակով եմ ես տալիս գնահատական մեր երկրին: Լեվոն Բաղդասարյա մարդը իմ մասնագիտական գտածոն է:
Փաստաբան ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ
-Ճանաչված, սիրված, հաջողված փաստաբանի` Լեվոն Բաղդասարյանի մասին դժվար է խոսել, նա իմ ընկերն է: Բայց բացահայտեմ մի երկու ճշմարտություն, որը շատերին հասու չէ. Լեվոնը բացի իրավունքի գիտակ, կայացած փաստաբան լինելուց, նաեւ օրինակելի ընտանիքի հայր է, զավակ եւ անգերազանցելի ընկեր: Իմ 52 տարիների ընթացքում Լեվոնի նման ընկերներ շատ քիչ եմ ունեցել: Լ. Բաղդասարյանը դաստիրարակել է այնպիսի զավակ ում հետ ընկերություն անելը պատիվ է:
Ի դեպ ասեմ, որ Լեվոնը համաստեղությամբ առյուծ է եւ առյուծին բնորոշ հատկություններ էլ ունի: Անսահման առատաձեռն է իր ընկերների եւ շրջապատի հանդեպ, եւ առյուծին բնորոշ մեծահոգություն ունի` երբեք չի մանրանա, չի դիմի մանր վրեժխնդրության: Ցանկացած մրցակցության մեջ Լեվոն Բաղդասարյանը գտնվում նախ իր մարդկային, ապա մասնագիտական բարձունքի վրա:
Ցանկանում եմ, որ Աստված ամուր պահի ընկերոջս ու իր ընտանիքին: Տարեդարձդ շնորհավոր Լեվոն ջան:
ԻՐԱՎԱԲԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ
-Լեվոն Բաղդասարյանը բարձր հոգեւոր արեժեքներ կրող ընտրյալ անձնավորություն է, որի ապրած կյանքն ու արարածը դրա արտացոլանքն են: Նրա ընկեր լինելը մեծ երջանկություն է, իսկ ընտանիքի բարեկամը` պատիվ: Սկզբունքային է ու նպատակալսաց, բարի խորհրդատու ու վստահելի ամեն ինչում: Ունենալ Լեվոն նշանակում է դասվել աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում: Աստված պահապան իրեն ու իր ընտանիքին:
«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
-Լեւոնի մասին խոսում են իր մասնակցությամբ դատական հաղթանակները:
ԱՍՏՂԱՀՈԳԵԲԱՆ ԼՅՈՒՍՅԱ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Եղբա՛յրս,շնորհավորում եմ ծննդյանդ տարեդարձը։ Դու հիանալի մարդ ես, նվիրված եղբայր։ Առողջություն քեզ։ Եղբայրս՝ մարդ մեծատառով, ցանկանում եմ բոլոր երկնային օրհնութունները քեզ։
ՀԱՍՄԻԿ, ՍԱՄՎԵԼ
Բարի տարեդարձ, սիրելի՛ եղբայրս: Օրինակելի ղեկավար, հավատարիմ ընկեր, բանիմաց փաստաբան... ։
Քո օրինակով՝ շարունակ ուսուցանել ես նվիրվել աշխատանքին, լինել բարի, ազնիվ, հավատարիմ, ուժեղ ... ։
Թող քո վաստակած սերը, հարգանքն ու նվիրվածությունը, ուղեկից լինեն ողջ կյանքիդ ընթացքում։
Մաղթում եմ Աստծո օրհնություն, արևառատ օրեր, անսպառ ժպիտներ, սեր, լավատեսություն, ուժ ու կորով, արգասաբեր գործունեություն։ Սիրում ենք քեզ անչափ և հպարտ ենք քեզանով...
Մեր ամենաբարի, ամենասիրելի ՔԵՌԻ ջաաաաաան, շնորհավորում ենք ծննդյանդ տարեդարձը։ Եղիր առողջ, ուրախ, երջանիկ ...
Թող վաստակած սերդ, հարգանքն ու նվիրվածությունը ուղեկից լինեն քո ողջ կյանքի ընթացքում։
ԱՐՇԱԿ , ԱՐԵՎԻԿ
Քեռի ջաաաաաաաան,մեր հոգատար, ջերմ ու մեծատառով ՄԱՐԴ: Շնորհավորում ենք ծննդյանդ օրը։ Ցանկանում,որ միշտ լինես այդպիսին՝ ազնվագույն,բարի,խելամիտ ու նրբանկատ։ Թող Աստված միշտ իր ձեռքերի մեջ պահի քո գեղեցիկ ընտանիքը, քեզ վարձատրի առատաձեռնորեն։ Դու արժանի ես լավագույնին։ Ապրիր երկար,առողջ ու երջանիկ։
ԶԱՐՄԻԿՆԵՐ ՄԽՈ , ԳԱՅԱՆԵ, ՎԱՀԱԳ, ՆՈՒՆԵ
Մեր ամենա լույս ու սեր քեռի, ամենափայլուն ու վառ ՄԱՐԴ։
Շնորհավոր լինի քո տարեդարձը։
Լինեք միշտ առողջ, ուրախ ու անսահման երջանիկ: Սիրում ենք քեզ շաաաատ:
Ներկայացրեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=232236&l=am/