ՄԱՀԱՑՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ ՀՈՒՅՍ

Արխիվ 16-20

Երեկ ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես ներկայացրեց երկար սպասված ցուցանիշները: Խոսքն այս տարվա երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի մասին է, որը կարող է գոնե մոտավորապես ցույց տալ, թե կորոնավիրուսային ճգնաժամն ինչ հարված է հասցրել երկրին: Կրկնենք, մոտավորապես, քանի որ կան հարցեր, թե որքանով է վիճակագրական ցուցանիշը վստահելի, եւ ամենակարեւորը՝ արդյոք պատճառը միայն կորոնավիրո՞ւսն է:

 

 

ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎԻՃԱԿ

Բայց առաջ ընկնելով` շեշտենք. խոսքը այս տարվա առաջին կիսամյակի, ավելի ստույգ՝ առաջին եւ երկրորդ եռամսյակների ցուցանիշների մասին է: Նկատի ունենք, որ կորոնավիրուսն ու դրա հետ կապվող արտակարգ դրություն կոչվող չարիքը դեռ շարունակվում է, ավելին, դժվար է արդեն ասել, թե երբ դրանից կազատվենք: Այսինքն, տնտեսական նույն միտումները, որոնք սկսեցին խորանալ երկրորդ եռամսյակի սկզբից, դեռ պահպանվում են, ու հարց է, թե վերջնարդյունքում ինչի կհասնենք: Եվ այսպես, բուն կորոնավիրուսային երկրորդ եռամսյակին՝ սկսած ապրիլից, վերջացրած հունիսով, վիճակագիրները ներկայացրել են ՀՆԱ-ի 15.7 տոկոս (տե՛ս աղյուսակը) անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, կարող էինք շատ ավելի խորը անկում ունենալ, բայց ահա որոշ ուղղություններով այդ նույն ժամանակահատվածում զարմանահրաշ ցուցանիշներ են ներկայացրել: Մասնավորապես, տնտեսական համատարած գերանկումների ֆոնին «Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում» ուղղությամբ երկրորդ եռամսյակում ներկայացրել են ... 22.4 տոկոս աճ: Ինչ է, ողջ տնտեսությունը կանգնեցրել էին, եւ պարզվում է, դա հանքերին չէ՞ր վերաբերում: Գումարած դրան, ողջ աշխարհում մետաղի գների հսկայական անկումներ էին, եւ դա է՞լ է շրջանցել հայաստանյան հանքավայրերը: Լավ, ասում են ՀՆԱ-ի 15.7 տոկոս անկում, «հավատանք»: Առավել եւս, որ դա էլ այն ցուցանիշն է, որը տարեվերջին դեռ շատ է իրեն հիշեցնել տալու: Առավել եւս, որ կա մեկ պարզ հարց՝ արդյոք միայն կորոնավիրո՞ւսն է դրա  պատճառը: Եվ այստեղ ուշադրություն դարձնենք մեկ այլ ցուցանիշի: Այն է. մինչ կորոնավիրուսը, առաջին եռամսյակին, ըստ նույն վիճակագրության, Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի ընդամենը 3.9 տոկոս աճ: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ՝ 2019թ. առաջին եռամսյակին ներկայացրել էին 7.2 տոկոս աճ, ողջ 2019թ.-ի համար՝ 7.6 տոկոս, իսկ 2020թ.-ի համար ծրագրված էր 4.9 տոկոս, սակայն Նիկոլն ասում էր, որ փաստացի կլինի շատ ավելի բարձր: Այսինքն, մեկ  տարվա ընթացքում նույն պաշտոնական տվյալներով հայաստանյան ՀՆԱ-ի աճի դինամիկան մոտ կրկնակի  նվազել է: Մինչդեռ պետք է լիներ հակառակը, հաշվի առնելով, որ ի սկզբանե այս տարվա համար գրեթե բոլոր ուղղություններով նախատեսել էին տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ, քան 2019թ.-ին: Այդ թվում՝ հարկահավաքման, ինչն արդեն իսկ ենթադրում էր, որ բոլոր ուղղություններով պետք է լիներ անհամեմատ ավելի լավ դինամիկա: Բայց իրողությունն այլ է՝ 3.9 տոկոս, որն անգամ տարեկան ծրագրվածի համեմատ էր ծիծաղելի ցուցանիշ: Հիշեցնենք, այդ պահին ոչ մի կորոնավիրուս էլ չկար, որ հնարավոր լիներ մեղքը դրա վրա բարդել: Այսինքն, տարվա առաջին եռամսյակին անգամ վիճակագրությունն էր փաստում, որ ունենք այնպիսի տնտեսական իրողություններ, որոնք մինչեւ իսկ կասկածի տակ էին առնում՝ կհաջողվի՞ տարեկան ծրագրերն իրականացնել: Սրան հաջորդեց կորոնավիրուսը, որը կարելի է անգամ փրկօղակ համարել Նիկոլի համար. հակառակ դեպքում ինչի՞ հաշվին պետք է «դուրս գրեր» այդպես էլ չկայացած «տնտեսական հեղափոխության» խոստումը: Մինչդեռ այս իրավիճակը հուշում է, որ չի կարելի միայն կորոնավիրուսով բացատրել այն 15.7 տոկոսանոց գերանկումը, որը ներկայացրել են երկրորդ եռամսյակին:

 

ԱՀԱ ՆԻԿՈԼԻ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Մի խոսքով, ունենք այս պատկերը. երկրորդ եռամսյակում տնտեսությունը կանգնեցրել են հազիվ մեկ ամիս ¥որը, ի դեպ, ոչինչ չտվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, հաշվի առնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է աշխարհում վատթարագույն կորոնավիրուսային երկրներից մեկը: Սա, իհարկեեռամսյակային անկումների բերելու էր¤: Բայց փոխարենը, ինչպես օրերս հայտնի դարձավ, նույն եռամսյակում ՀՀ պետական պարտքը հասել է 8 միլիարդ դոլարի սահմանագծին, եւ դա երկրորդ եռամսյակում ներգրաված մոտ 220 միլիոն դոլար վարկերի հաշվին: Այսինքն, ունեցել ենք 1 ամսվա տնտեսական դադար, ընդ որում, ինչպես ցույց է տալիս հանքարդյունաբերության օրինակը, ոչ ամբողջական, միաժամանակ ներգրավվել է 220 միլիոն դոլար, որը կարող էր մեկամսյա մասնակի դադարը բերել զրոյին մոտ վիճակի: Բայց կրկնենք՝ ներկայացրել են 15.7 տոկոս անկում: Այս փաստերը մեկ բան են հուշում՝ այդ անկման գերակշիռ մասը պետք է կապել ոչ թե կորոնավիրուսի, այլ միանգամայն ուրիշ գործոնների հետ: Նրանք, որոնք առաջին եռամսյակին արդեն իսկ իրենց զգացնել էին տալիս՝ ՀՆԱ-ի աճի դինամիկան 7.2-ից նվազեցնելով մինչեւ 3.9 տոկոս: Սակայն ամենավտանգավորն այն է, որ նույն միտումներն այդպես էլ  չեն կանգնում: Այդ մասին է հուշում հայաստանյան հարկահավաքման գործընթացը: Այսպես, այս տարվա երկրորդ եռամսյակին հավաքվել է ընդամենը 339.3 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի մոտ 405.1 միլիարդի դիմաց: Անկումը մոտ 65.8 միլիարդ է կամ մոտ 16.3 տոկոս ¥միայն այս հանգամանքն արդեն իսկ հուշում է, որ ՀՆԱ-ի անկումը երկրորդ եռամսյակին պետք է 15.7 տոկոսից շատ ավելի մեծ լիներ¤: Բայց ահա այս տարվա հուլիսին եւս հարկային անկումը շարունակվել է՝ անցած տարվա 120.3 միլիարդի փոխարեն հավաքագրվել է 106.4 միլիարդ. անկումը մոտ 14 միլիարդի կարգի է, այսինքն՝ այն դինամիկայի տրամաբանությամբ, ինչ ունեինք երկրորդ եռամսյակին: Այսքանով հանդերձ նաեւ պետք է նկատել, որ իրավիճակի հետագա կարգավորման առումով եւս լավատեսության հիմք պարզապես չկա: Հիշատակված բոլոր անկումներին զուգահեռ, շատ ավելի կատաստրոֆիկ պատկեր է ներդրումների ուղղությամբ: Ավելի  ստույգ ներդրումներ, որպես այդպիսին, պարզապես չկա, չհաշված այն մանր-մունր ուղղությունները, որոնք միտված են նախորդ տարիների ներդրումային ծրագրերին եւ գործող բիզնեսների հնարավորությունների գոնե մինիմալի պահպանմանը: Եվ կարելի է նաեւ հասկանալ, թե որն է ներդրումային նման մթնոլորտի պատճառը. ո՞վ կցանկանա գումար վստահել մի  երկրի, որը, օրինակ, կորոնավիրուսի դեմ շատ ավելի անզոր գտնվեց, քան անգամ մի շարք այն  երկրները, որոնք որեւէ քայլ չձեռնարկեցին: Գումարենք այն բոլոր սկանդալները, որոնցում մեկը մյուսի հետեւից հայտնվում են մեր իշխանությունները ¥սկսած ծխախոտային մաքսանենգության թեմայից, վերջացրած պատերազմական  սպառնալիքները¤: Կարճ ասած, ըստ նույն վիճակագրության, առաջին եւ երկրորդ եռամսյակներին ունեցել ենք 2018թ. ՀՆԱ-ի մակարդակի մոտ 80-81 տոկոսի չափով ՀՆԱ: Այսինքն, իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացումների դեպքում, եթե անգամ այս տարվա առաջին եռամսյակի աճի  տեմպերն ապահովեն, մի 4-5 տարում կհասնենք 2018թ. մակարդակին: Ահա սա էլ Նիկոլի «տնտեսական հեղափոխությունը» եւ խոստացած դրախտը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

https://iravunk.com/sim/?p=119361&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է