«ՀԵՆՑ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՎ ՆԱԽԱՆՁԵԼԻ ԵՂԱՆՔ ՈՒ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՕՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 16-20

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով եւ անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ: Ներկայիս հեռուստաընկերությունների ու մտավորականության մասին զրուցեցինք սիրված հեռուստահաղորդավարուհի Հայաստանի Հանրապետության ու ԼՂՀ մրցանակակիր ու բազմաթիվ հեռուստածրագրերի հեղինակ ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ հետ: Նա հուլիսի 2-ին դարձավ 70 տարեկան: Դիտելով նրա հաղորդումները` կարելի է տեղափոխվել  մտավորականների, բանաստեղծների ու արվեստագետների զարմանահրաշ մի աշխարհ: Ապրել նրանց ստեղծագործություններով ու առավել մոտիկից ճանաչել նրանց: Այս առիթով կայացած հարցազրույցը սիրով ներկայացնում եմ իմ ընթերցողին:

Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:

Առհասարակ, անարդարությունը, անտարբերությունը, անհոգի վերաբերմունքը: Կարեւոր չէ նման հատկանիշներ կրողը կողքինդ է, թե` որեւէ պաշտոնյա:

Ըստ ձեզ` ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը:

Ե՛վ մեր ժամանակի, ե՛ւ բոլոր ժամանակների վտանգը պատերազմն է: Ես երկյուղածորեն ամեն օր աղոթում մեր փխրուն խաղաղության համար:

Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

Մեր ամեն ինչով կարող ենք հպարտանալ: Ե՛վ գիտական մտքով, ե՛ւ շինարարի, ե՛ւ հողագործի բազուկներով, մեր ճարտարապետությամբ, բեմի մեր նվիրյալներով: Նրանք են մեր աշխարհը պահել աշխարհում: Փակուղիներում լույս են եղել: Սեր, ատելություն, ստեղծագործական ամեն միտք ու արար մշակույթ է: Հենց մեր մշակույթով նախանձելի եղանք ու անընդունելի օտարների համար: 1453-ից այսդին, թող ուրիշ ազգեր ապրեին, անշուշտ, անհամեմատելի, անփոխարինելի ու խորշակյալ Արարատյան երկրում ու լինեին այսքան հզոր,այսքան մարդկային ու քարը քարին դնեին այսքան արվեստական ձեւերի մեջ: Եթե հեռուստատեսային հանդիպում լիներ սա, որպես դադար, «Առավոտ լուսոն» կուզենայի լսել, որը նույն բանն է, երբ Հրանտ Մաթեւոսյանն ասում է. «Աստված շնորհում է կավե հայրենիքներ: Կավե հայրենիքները ջիղով ու գրգիռով, շեշտով ու գույնով օժտում են արվեստագետները»:

Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի ապագան:

Հզոր, ինքնավայել, բացառիկ ու ամբողջական:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում