Ավանդական հասարակության ամրապնդումը. հակազդում «Օվերտոնի պատուհանին»

Արխիվ 16-20

Արթուր Թովմասյանն իր էջում գրում է.


Առիթ ունեցել ենք խոսելու նվաճման մանիպուլյատիվ տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվում են ավանդական հասարակությունները կազմաքանդելու համար: Այդ տեխնոլոգիաներից հատկապես անդրադարձել ենք, այսպես կոչված, «Օվերտոնի պատուհան» -ին: Այն, ինչպես գիտենք, հանրության կողմից ընդունված արժեքների, համոզմունքների, բարոյական նորմերի փոփոխման տեխնոլոգիա է, որի շնորհիվ հնարավոր է օրինական դարձնել բարոյագիտական տեսանկյունից անթույլատրելի և մերժելի շատ երևույթներ:
Այդուհանդերձ պետք է փաստել, որ ինչպես ցանկացած թույն ունի հակաթույն, այնպես էլ գոյություն ունեն Օվերտոնի պատուհանին հակազդելու հնարավոր մեխանիզմներ:
Օվերտոնի պատուհանի «հաջողությունը» մարդ-հասարակություն ավանդական փոխհարաբերությունների միջև եղած սողանցքներն են: Այն ի հայտ է գալիս, երբ հասարակական պատասխանատու ինստիտուտները՝ ընտանիք, դպրոց, եկեղեցի ևն, ձախողում են համակողմանի և ներդաշնակ մարդ ձևավորելու իրենց առաքելությունում:
Հետևաբար, նվաճման տեխնոլոգիաներին հակազդելու համար անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացու անձնային և ազգային որակները, որոնք տարբեր պատճառներով չեն զարգացել մինչ այդ:
Կարևոր է արժևորել նաև այն հանգամանքը, որ հասարակության մեջ առկա ավանդական արժեքները ոչ թե սոսկ մնացուկներ են, այլ քաղաքացու առողջ սոցիալականացման երաշխիքներ: Դրանք են ապահովում մարդու ներդաշնակ ինտեգրումը ժամանակակից աշխարհում՝ առանց սեփական արմատներից կտրվելու: Հենց սեփական մշակութային ժառանգության յուրացումն է թույլ տալիս ձևավորել ինքնաճանաչ մարդ, ով գիտակցում է իր պատկանելիությունը տվյալ հասարակությանը և դրանում իր տեղը, դերն ու նշանակությունը:
Ինքնագնահատական.
Օվերտոնի պատուհանին դիմագրավելու առաջին պայմանը քաղաքացու առողջ ինքնագնահատականն է, որը բնորոշվում է հասարակական պահանջմումքների և սեփական հայացքների հավասարակշիռ փոխհարաբերությամբ: Մեծամասամբ մարդիկ ձգտում են վերածվել այսպես կոչված «ընդունելի» անհատների: Այն պահից սկսած, երբ մարդը իր բնատուր առանձնահատկությունները փոխարինում է «ընդունելի» լինելու ջանքերով, նա սեփական «ես»-ը աստիճանաբար հանձնում է արտաքին և օտար կառավարման: Արդյունքում, լավագույն դեպքում, մարդը հարմարվում է թելադրվող նորմերին՝ ընդունված լինելու համար, վատագույն դեպքում՝ ենթարկվում է բազմապիսի մանիպուլյացիաների:
Հանդուրժողականություն.
Ժամանակակից աշխարհում, Օվերտոնի պատուհանի շնորհիվ, հանդուրժողականությունը վերածվել է ամորֆ հասկացության, որի մեջ ներդրվել են մերժելի որակներ: Հանդուրժողականությունը չի կարող դիտվել որպես խտրականության հականիշ կամ հրաժարում սեփական արժեքներից՝ հանուն կասկածելի գաղափարների: Հանդուրժողականությունը պետք է ներկայացնել և մատուցել միայն որպես բնական համբերատարության զգացում, որը կարող է և սպառվել՝ անառողջ դրսևորումների դեպքում: Պակաս կարևոր չէ նաև անհանդուրժողականության դրսևորումը ագրեսիվ արտաքին էքսպանսիայի և ազգային նկարագրին սպառնացող երևույթների նկատմամբ:
Էվֆեմիզմ.
Օվերտոնի պատուհանում սկզբունքային դեր ունի էվֆեմիզմը, որն իրենից ներկայացնում է նույն երևույթի բնորոշումը ավելի թույլ կշիռ ունեցող բառերով կամ արտահայտություններով: Անհրաժեշտ է գրավոր և խոսակացական բառապաշարում չխուսափել երևույթներն իրենց անուններով կոչել: Կարևոր է նաև, որևէ տեղեկատվություն ստանալիս կենտրոնանալ ոչ թե զուտ արտահայտությունների, այլ դրանց խորքում պարունակվող իմաստների վրա:
Խմբային պատկանելիություն.
Ցանկացած մարդ ունի բնածին պահանջ, ձգտում՝ հանդիսանալ մարդակային որևէ խմբավորման, հանրույթի անդամ: Քանի որ այն կրում է հիմնարար բնույթ, ուտի Օվերտոնի պատուհանում վերածվում է մանիպուլյացիոն հնարքի: Հետևաբար, պետք է ոչ թե պայքարել մարդկային այդ ձգտման դեմ, այլ մարդուն ցույց տալ այն իրական հանրույթը՝ որին արժե պատկանել: Այս դեպքում, օրինակ, «մեր հասարակությունը բավականաչափ ժողովրդավար չէ միասեռ ամուսնություններն ընդունելու համար» արտահայտությունը կստանա այլ տեսք և կարող է հնչել այսպես. «միասեռ ամուսնությունները չեն համապատասխանում մեր հասարակության հիմնարար աշխարհայացքին, որպեսզի վերածվեն նրա արժեքային բաղադրիչի»:
Հեղինակավոր կարծիք.
Մարդու հիմնական առանձնահատկություններից մեկը հեղինակություններ փնտրել և ստեղծելն է: Քանի որ հեղինակությունը դա հասարարական հարաբերությունների արգասիք է, ուստի Օվերտոնի պատուհանը կարողանում է հատուկ քարոզչության շնորհիվ ձևավորել կեղծ հեղինակություններ: Ամեն անգամ, երբ, օրինակ, էկրանից ներկայացվում է որևէ գործիչ, ում վերագրվում են բազմապիսի գրավիչ որակներ, փորձեք մի պահ մտածել՝ արդյոք տվյալ մարդը կարող է հեղինակավոր լինել հենց ձեզ համար: Փորձեք անընդհատ ստուգել՝ արդյոք տվյալ անձը նույնքան հեղինակավոր կարող է լինել, եթե չլինի նրա շուրջ ձևավորված քարոզչական աղմուկը:
Օրենսդրություն.
Օվերտոնի պատուհանի տեխնոլոգիայում կարևորագույն դեր ունի դրա եզրափակիչ ակտը՝ արտաքին արժեքային համակարգը օրենքի ուժով պարտադիր դարձնելը: Նման դրսևորումից խուսափելու համար, կարևոր է, որպեսզի ղեկավար պաշտոններում անձանց ընտրելիս՝ հաշվի առնվեն նրանց բարոյական որակները, ազգային և պետական մտածողությունը: Նշենք, որ ցանկացած, նույնիսկ իդեալական օրենսդրական համակարգ ունի անխուսափելի բացեր և հակասություններ, որոնք հնարավոր է կիրառել անցանկալի և վտանգավոր նախաձեռնությունները չեզոքացնելու համար:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արտաքին արժեքային նվաճմանը դիմագրավելու համար նախ հարկ է ունենալ բարոյապես և գիտակցորեն ուժեղ քաղաքացիներ, ովքեր գիտեն՝ ինչ են ուզում կյանքից և դեպի ուր են շարժվում:


Հ.Գ. Ճանապարհից դուրս, գեղատեսիլ թփուտներում միշտ օձն է դարանակալում:
Վահե Հայկունի

https://iravunk.com/sim/?p=106159&l=am/
ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է