Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռություն Ահա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկը ՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրել Մի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորից Աշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ) Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափով Երևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր Գրիգորյան ԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. Միշուստին Բայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Մի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. Իսրայելյան

Տեսանյութեր

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է լուրերն այն մասին, որ մեկնարկել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը: «Այո, դա իրոք այդպես է»,- այսպես է արձագանքել նա` ի պատասխան ճեպազրույցի ժամանակ հնչած համապատասխան հարցի, բայց այլ մանրամասներ չի նշել։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» հասարակական կազմակերպության ղեկավար ԱՆԱՍՏԱՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ հետ:

«ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՎԵԼ Է ՈՉ ԻՐԵՆՑ ՄԵՂՔՈՎ»

— Արդեն իսկ տարբեր մեկնաբանություններ կան` Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրս գալու հետ կապված: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է սա նշանակում:

— Ռուս խաղաղապահների Արցախում հիմա լինելն այդքան կարեւոր չէր` արցախահայության այնտեղից ամբողջովին դուրս գալուց հետո: Այն առաքելությամբ, որով ռուս խաղաղապահները մտել էին Արցախ, խոչընդոտվել է եւ չի իրականացվել ամբողջովին, բայց ոչ իրենց մեղքով:, Չմոռանանք, որ Հայաստանի իշխանության կողմից արձանագրվեց, թե` ճանաչում են ադրբեջանական տարածքային ամբողջությունը` Արցախով հանդերձ: Պետականորեն այս մոտեցումը ՀՀ իշխանությունների կողմից արդեն հնարավորություն չտվեց ռուս խաղաղապահներին` իրենց հետագա շարունակական գործողությունների համար: Բայց եկեք չվռազենք` ռուսների դուրս գալու հետ կապված մտքեր արտահայտել:

— Ի՞նչ նկատի ունեք, կարծում եք` դեռ հնարավո՞ր է իրադարձությունների անիվն այլ ուղղությամբ պտտել:

— Այս տարածաշրջանում արդեն լարվածության ուրիշ օջախներ են բռնկվում: Առաջին հերթին նկատի ունեմ Իրանի եւ Իսրայելի միջեւ առկա կռիվը: Ի վերջո, այդ կռիվը եթե ոչ այսօր, ապա վաղը լինելու է: Ընդհանրապես, ես համարում եմ Իսրայելին Ադրբեջանի հանցակիցը` 44-օրյա պատերազմի ժամանակ: Քանի որ Իսրայելը սատարել է Ադրբեջանին, վերջինս ունի պարտք` Իսրայելի առաջ: Այս համատեքստում տեսնում եմ հեռանկարում ավելի լուրջ բախումներ, իսկ ռուս խաղաղապահների Արցախից դուրս գալը հիմա մի քիչ մտածելու տեղ է թողնում: Դրա համար էլ ասում եմ` մի՛ վռազեք, այլ երկների ղեկավարները ավելի հեռատես են` համեմատած Հայաստանի հանրապետության ղեկավարի հետ, որը մի օրվա մասին է մտածում, իսկ վաղվա օրվա մասին չի մտածում: Այնպես որ, կարծում եմ` Արցախի հարցը շարունակություն դեռ ունենալու է: Արցախի հիմնախնդիրը փակված չէ, եւ այս մասին իրենց ելույթներում ու մեկնաբանություններում փաստում նաեւ ռուսաստանյան տարբեր քաղաքագետներ, դիվանագետներ:

«ԸՆԴԱՄԵՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԻՆ ԶԻՋՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱԶԱՐԱՄՅԱ ՀՈՂԵՐԸ»

— Այնուհանդերձ, որոշ շրջանակներ մեղադրանքների սլաքներ են ուղղում, թե ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Արցախից: Որքանո՞վ է տեղին նեղսրտելը դրանից` հայաստանյան իշխանության «Արցախն Ադրբեջան է» թեզից եւ Արցախի հայաթափումից հետո:

— Այստեղ ամենամեծ մեղավորությունը Հայաստանի Հանրապետության իշխանությանն է, մասնավորապես` մեղքը ՀՀ ղեկավարի հնչեցրած մտքերն են: Մենք պատմության մեջ չենք ունեցել ղեկավար, որ Արցախը երբեւէ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ կամ Ադրբեջանի տարածք: Մինչդեռ այսօր այդ ամենը նա կրկնում է ՀՀ սահմանամերձ շրջանում, ինչպես, օրինակ, նույն Ոսկեպարում ասում է, թե սահմանամերձ գյուղը պետք է տրվի Ադրբեջանին, որովհետեւ իրենց տարածքն է: Սա ինչպե՞ս հասկանա մեր հազարամյա պատմություն ունեցող ազգը: Աննորմալ տրամաբանություն է, որ ընդամենը հարյուր տարվա պատմություն ունեցողին մենք այսօր զիջում ենք մեր հազարամյա հողերը եւ ասում` ձերն է:

— Պարոն Իսրայելյան, շարունակում է լարված մնալ իրավիճակը Ոսկեպարում: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում:

— Նույն պայմանավորված ծրագիրն է, ինչպես Արցախը հանձնվեց: Այսօր նույն կերպ փորձում են հանձնել Տավուշի գյուղերը: Բայց հասունացել է մի իրավիճակ, որ ընդհանրապես չպետք է թողնել, որ այսպես շարունակվի: Մեր խնդիրն այդ տեսակ մարդն է, որը նստած է երկրի ղեկավարի աթոռին: Արդեն չգիտեմ էլ ինչպես անվանեմ, որովհետեւ չի էլ վիրավորվում եւ վիրավորանքները համարում է նորմալ: Ուրիշներին մեղադրել պետք չէ` ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Արեւմուտքին, էլի եմ ասում` մենք խնդիր ունենք երկրի ղեկավարի հետ, որին օգտագործում են, որովհետեւ ինքն իրեն այդպես է դրսեւորել: Ընդհանրապես, հետագա գործողություններից ես դրական սպասելիքներ չունեմ` մինչեւ տեղի չունենա իշխանափոխություն, եւ այս մարդը չհեռանա իշխանության գլխից` իր պես մտածող բոլոր իշխանավորներով հանդերձ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներինԹրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBSՀայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքիցԵրևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ ԲադալյանՏիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)Մծբնա Հայրապետի տոնին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբ եկեղեցումԹոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեցԲլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել էԱլիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջԿառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)Այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ ԱբրահամյանՄեր պարտադիր նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրք նախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համարՇնորհակալ եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին կրթվելու գաղափարն առաջնահերթություն ճանաչելու եւ անկախ քաղաքական հայացքներից՝ քննարկումներին մասնակցելու համար. ՀակոբյանԻնչպես է մարդու գոտկատեղի չափն ազդում նրա սրտամկանի աշխատանքի վրաՆպատակաուղղված աշխատանքով և հետևողական քայլերով՝ իրավապաշտպան ոլորտում շարունակելու ենք բարձր արդյունքներ ապահովել մեր վստահորդների համար և շնորհակալ ենք վստահության համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱմեն ոք թող ինքը մտածի՝ ինչ ենք պարտք մեր հերոսներին. Արթուր Սահակյան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՕրվա խորհուրդ․ դեկտեմբերի 12«Հրապարակ». Ասլանյան-Աղազարյան. ՔՊ դատաստանըՔենեդի ուզում է ապացուցել, թե ով է սպանել Քենեդիին«Փաստ». Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակՀայ ըմբիշների դիրքերը դասակարգման տարեվերջյան աղյուսակում.UWWԽափանումներ Meta-ի աշխատանքում. խնդրին նաև Հայաստանի օգտատերերն են բախվում«Ժողովուրդ».ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնը կռվախնձոր է դարձել ՔՊ-ում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top