Արեգակի ամբողջական խավարումն է․ նմանատիպ երևույթի հնարավոր կլինի հաջորդ անգամ ականատես լինել 2044-ին
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի կունենա արևի խավարում, որը կտևի ավելի քան հինգ ժամ։
Ամենաերկար փուլը, որի ընթացքում Լուսինը կծածկի Արեգակը, կտեսնեն Մեքսիկայի հյուսիսում։ Այնտեղ կդիտվի խավարման ամենամեծ փուլը, ընդհանուր փուլի տևողությունը կլինի՝ 4 րոպե 28 վայրկյան։ Ամբողջական փուլը տեսանելի կլինի նաև Հյուսիսային Ամերիկայի տարածքներից, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների որոշ կղզիներից։
Հայաստանում այն չի դիտվի, բայց կարելի է հետևել առցանց։
Հաջորդ անգամ ԱՄՆ-ում նմանատիպ երևույթի հնարավոր կլինի ականատես լինել 2044 թվականի օգոստոսին։