Դեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասին
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը անդրադառնալով հայ ֆուտբոլիստի՝ կարիերան Եվրոպայում շարունակելու հնարավորության մասին ասել է.
«Նաիրը շատ էմոցիոնալ, անկեղծ, պարկեշտ և աշխատասեր տղա է։ Նա շատ ջանասիրաբար աշխատում է իր վրա թե՛ առօրյայում, թե՛ ֆուտբոլային խաղադաշտում, բոլոր ջանքերը գործադրում է առաջընթաց գրանցելու և իր նպատակներին հասնելու համար։
Նաիրը շատ է ցանկանում ուժերը փորձել Եվրոպայում, ինչպես «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստներից շատերը, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը: Տեսնենք, թե ինչպես կստացվի։ Եկեք հիմա չխոսենք այդ մասին»,- Կլյուևի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն։