Մայր լինելը երջանկություն է՝ հավերժ պատասխանատվություն.«Իզմիրլյան» բկ-ի տնօրենը օրվա խորհրդին համահունչ
ՀասարակությունՍիրելի մայրեր, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ապրիլի 7-ը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Պետական տոնացույցում ևս ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն:
Մայր լինելը ծանր աշխատանք է։ Մեր պատմության ընթացքում հայ մայրերը դժվարին ճանապարհ են անցել, բայց զավակին սովորեցրել են սիրել, ներել, ճանաչել Աստված ու Հայրենիք: Մայրն իմաստություն է: Մայր լինելը նշանակում է պաշտպանել, հոգ տանել, անհանգստանալ, օգնել, աջակցել, շրջապատել ջերմությամբ: Մայր լինելը երջանկություն է՝ հավերժ պատասխանատվություն, կնոջ ամենակարևոր ձեռքբերումը։
Շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ, ցանկանում եմ երջանկություն և մայրական բերկրանք:
Թող Աստծո Ամենակարող Աջը պահապան լինի Ձեզ ու Ձեր ընտանիքներին: