«301-ի խորհուրդ»-ը տվել է Հայաստանին սպասվող տարածքային եւ մարդկային անվերադարձ կորուստները կանխելու միակ լուծման բանալին
ՆերքաղաքականՌուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի համոզիչ և անվերապահ հաղթանակը բազմաբևեռ աշխարհի կառուցման, Արևմուտքի գաղութատիրական լծից պետությունների և ժողովուրդների ազատագրվելու գործընթացի ներկա շրջափուլում պատմական ահռելի նշանակություն է ստանում։
Ռուսաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության այսպիսի ընտրությունը լավագույն պատասխանն է հավաքական Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների օգնությամբ Ռուսաստանում ներքաղաքական ցնցումներ առաջացնելու և ՆԱՏՕ-ի կողմից ռազմական ուժի կիրառմամբ Ռուսաստանը նվաճելուն ուղղված ջանքերին։
Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականության շարունակական լինելը և Ռուսաստանի ամբողջ պարագծով ռազմական գործողությունների աշխարհագրության մեծացումը հղի է երրորդ աշխարհամարտի սկսման և միջուկային պատերազմի առաջացման վտանգով։
Ռուսաստանի բազմազգ ժողովուրդը, երկրի ռազմա-քաղաքական ղեկավարությունը գործնականում պատրաստ են այդ սցենարին և Վլադիմիր Պուտինին անվերապահ աջակցությունը դրա լավագույն ապացույցն է և հաղթանակի գրավականը։
Համաշխարհային այս գլոբալ գործընթացների համատեքստում հայոց պետականությանը նետված լրջագույն մարտահրավերները և դրան ոչ համարժեք դիմագրավումը վտանգում են ոչ միայն հայոց պետականությունը, այլև Հայաստանի ֆիզիկական գոյությունը։
Մոտ ապագայում Հայաստանին սպասվող տարածքային և մարդկային անվերադարձ կորուստները կանխելու միակ լուծումը բազմաբևեռ աշխարհի ստեղծման համար պայքարող պետությունների ճամբարին միանալու շուրջ լայն հասարակական և քաղաքական կոնսենսուսի ձևավորումն է՝ առաջին հերթին տարածաշրջանային զարգացումներին և Հայաստանի ներքաղաքական գործընթացներին հավաքական Արևմուտքի գործնական միջամտությունը կանխելու նպատակով։
Հայաստանի քաղաքացիների և հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր անվտանգությունը անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Նախագահի կողմից հռչակված և գործնականում իրականացվող ազգային-ազատագրական պայքարում Ռուսաստանի հաղթանակի հետ։
Ջերմորեն շնորհավորում ենք Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի նախագահական ընտրություններում տարած փայլուն հաղթանակի կապակցությամբ և ի սրտե մաղթում աննկուն կամք և տոկունություն հավաքական Արևմուտքի գաղութատիրական կայսրության նկատմամբ Ռուսաստանի հաղթանակի օրը մոտեցնելու մեծ առաքելության մեջ։
«301-ի խորհուրդ»