Iravunk.com | ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, ՀՀ անվտանգությունն ու պետականությունը. «301-ի խորհուրդ»
Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Ստեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Ռուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆ Եթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն Հարությունյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնը Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը

ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, ՀՀ անվտանգությունն ու պետականությունը. «301-ի խորհուրդ»

Ներքաղաքական
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ իշխանությունները փորձում են զոհաբերել հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու պետականությունը՝ սպասարկելով Արևմուտքի ազգային և պետական շահերը:
 
Հայաստանի Հանրապետության պետականության գոյությանը սպառնացող վտանգների և Արցախի կորստի գործընթացի բուն մեկնարկը տրվեց 2018 թ․, երբ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները Հայաստանում իրականացրեցին իրենց հերթական գունավոր հեղափոխությունը։
 
Ի դեպ, «թավշյա հեղափոխությունը» տեղի ունեցավ այն ժամանակ երբ ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի պաշտոնակատարի պարտականությունները կատարում էր Ջինա Հասփելը, ով 2018-ի մարտի 14-ին նշանակվեց այդ պաշտոնին։ Մինչ այդ նա ԿՀՎ-ի գծով երկար տարիներ աշխատել էր Ադրբեջանում և Թուրքիայում։
2018 թ․-ից ի վեր ՀՀ իշխանությունները սկսեցին սպասարկել հավաքական Արևմուտքի ազգային և պետական շահերը, ինչի արդյունքում քարոզչական դաշտում առաջին հարվածը հասցվեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը․ քրեական հետապնդում սկսվեց այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի դեմ։
 
Հայաստանի պաշտպանունակության վրա էական բացասական ազդեցություն ունեցավ նախկինում ՌԴ-ի հետ կնքած մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկով ռուսական ՀՕՊ և ՌԵՊ համակարգերի գնման պայմանագրերի չեղարկումը։ Այսպիսով, 2018-2020 թթ․-ին Արևմուտքը, ՀՀ իշխանությունների ձեռքով նախապատրաստեց և հասունացրեց նոր պատերազմ Ադրբեջանի հետ՝ նախորոք կանխորոշված պարտության ելքով։
 
Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Արցախի դեմ 2020 թ․-ին իրականացված 44-օրյա պատերազմի օպերացիայի պլանավորման մեջ անմիջական մասնակցութուն է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի MI6 ռազմական հետախուզական ծառայության ղեկավար, թյուրքագետ Ռիչարդ Մուրը։ (2014 թ․ հունվարից մինչև 2017 թ․ դեկտեմբեր Մուրը զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Մուրի՝ Անկարայում դեսպան նշանակվելու պատճառներից մեկը թուրքերենի իմացությունն էր։ 2018 թվականին Մուրին ծառայեց որպես ՄԲ նախարարների կաբինետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, իսկ նույն թվականի ապրիլին նշանակվեց ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև իր վերջին նշանակումը։ Հուլիսի 28-ին հայտարարվեց, որ աշնանը Մուրը կստանձնի MI6-ի ղեկավարի պաշտոնը և հոկտեմբերի 1-ին նշանակվեց այդ պաշտոնին։ Ռիչարդ Մուրի կինը թրքուհի է):
 
2020 թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եղել է պատերազմը կանգնեցնելու մի քանի առաջարկ, որոնք մերժվել են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այնուամենայնիվ, Ռուսաստանին հաջողվեց կանգնեցնել պատերազմը և հասնել այնպիսի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի մեջ բացակայում էր Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու մասին կետը, իսկ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում էր որպես ապագայում լուծվող խնդիր։ Նման իրողությունը չէր մտնում հավաքական Արևմուտքի ծրագրերի մեջ, և Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, երեք տարի շարունակ, հավաքական Արևմուտքի և ՀՀ իշխանությունների կողմից քարոզչական դաշտում հետևողականորեն վարկաբեկվում էին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում նաև երեք եռակողմ հայտարարությունները։
 
Օգտվելով հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված և ՀԱՊԿ քաղաքական և ռազմատեխնիկական աջակցությունից Հայաստանի հրաժարվելու հանգամանքից, Ադրբեջանը դիմեց նոր հարձակումների, իսկ Հայաստանի իշխանություններն առիթը օգտագործեցին Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու և նրանց հետ հարաբերությունները վատթարացնելու համար։
 
Ի դեպ, 2022 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակմանը նախորդել էր նույն թվականի հուլիսին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բյորնսի Հայաստան կատարած այցը։ Նույն՝ 2022 թ․-ի դեկտեմբերին Հայաստան այցելեց նաև Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, ինչը համընկավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ։ Ի վերջո, Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների չկատարման արդյունքում Արցախը արևմտյան հարթակներում ճանաչվեց Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրեց Արցախի ամբողջական հայաթափմանը։
 
Արցախի կորստից հետո ՀՀ իշխանությունների մեղադրանքները Ռուսաստանի հասցեին ավելի ինտենսիվ բնույթ ստացան։ ՀՀ պաշտոնյաների կողմից հնչեցին բացահայտ կեղծ և ոչնչով չփաստարկված մեղադրանքներ, իսկ ՀՀ-ում Արևմուտքի 5-րդ շարասյունը ավելի ինտենստիվորեն շարունակեց ստի ու կեղծիքների վրա հիմնված հակառուսական ագրեսիվ քարոզը՝ Ռուսաստանին ներկայացնելով որպես թշնամի պետություն՝ նրան մեղադրելով ՀՀ բոլոր կորուստների մեջ։ Նույնիսկ ՀՀ պաշտոնատար մի շարք անձինք սկսեցին Ռուսաստանին ուղղակիորեն մեղադրել 44-օրյա պատերազմը Ադրբեջանի հետ համատեղ հրահրելու մեջ։
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունից ազատվելու խնդիրը փաստացիորեն դարձել է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող կոնկրետ քաղաքականություն, ինչը բխում է հավաքական Արևմուտքի ազգային և պետական շահերից։
 
Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները, սպասարկելով Ռուսաստանի դեմ պատերազմող հավաքական Արևմուտքի ազգային և պետական շահերը, փորձում են զոհաբերել նաև հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և պետականությունը։ ՀՀ իշխանությունների նման քաղաքականությունը մենք գնահատում ենք որպես ՀՀ ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված պետական հանցագործություն, որի կենսագործումը պետք է կասեցվի։
Սույն հայտարարությունը բաց է ստորագրման համար։ Միաժամանակ հորդորում ենք հասարակական, քաղաքական այլ կազմակերպություններին, հեղինակություն վայելող անհատներին, փորձագիտական շրջանակներին ևս հանդես գալ համապասխան հայտարարություններով և կեցվածքով։
 
«301-ի խորհուրդ» նախաձեռնություն


Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան ԳեղամյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունիՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելումՌուսական հրետանին ծածկել է Արխանգելսկից փախչող ուկրաինական ուժերին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության․ ՌԴ ԱԳՆԵթե այդքան շատ եք ուզում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, դրե՛ք մանդատները. Բաբկեն ՀարությունյանԱդրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱյս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան ՀայաստանըԻշխանությունը հասարակությանը դեպրեսիվ միջոցներով փորձում է լռեցնել. Արա ՊողոսյանԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՕդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ. մայիսի 4-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիերՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինՀնդկաստանը Հայաստանի համար արդիականացրել է ATAGS հրետանային համակարգըՎրաստանի նախագահը վետո է դրել «օֆշորների մասին» օրենքի վրա«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Օրվա խորհուրդ. մայիսի 4Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ չի բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ. ՊՆԻնչ է կատարվում Օչերետինոյի ճակատում«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանողԻսրայելի հետ առեւտուրը դադարեցնելու մասին Էրդողանի խոսքը սովորական բլեֆ է. իրանական աղբյուրՌուսական բանակը հզոր հարձակում է սկսել Չասով Յարի հյուսիսային թեւում. ուկրաինական աղբյուրներ«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը«Ժողովուրդ». Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվելԽարկովի քաղաքապետին մեղադրել են ռուսական զորքերին աջակցելու մեջԱմերիկան ​​կորցրել է իր հեգեմոնական կարգավիճակը. Ժոզեպ ԲորելԵրեւանում «ջրհեղեղ» էՉի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ ՄութաֆյանՇտապ. Հենց այս պահին Մաշտոցի 7 հասցեում վերջին հարկի բնակիչների տանը «ռոմանտիկ» երեկո են անցկացնումԵրեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց«ՇՈՒՏՈՎ ԴՈՒՔ ԿԼՍԵՔ ԻՄ ԱՆՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԵՎՈՐԳ ՋԱՎԱԽՅԱՆՀՀ-ն երախտապարտ է Հունգարիային, որը հանդես է գալիս հակահայկական քաղաքականությամբ. մեդալ են հանձնելԱմեն ինչ շարունակում է կախված մնալ ուկրաինական պատերազմիցԱլիեւը պահանջում է չմտնել մատի եւ մատանու արանքըՈւկրաինայի համար ճակատում իրավիճակը կրիտիկական է, բայց կարող է շատ ավելի վատթարանալ. ուկրաինական աղբյուրՇուտով ռուսական բանակը կմտնի Չասով Յար. այն հարավից մոտենում է քաղաքին. BILDԲեռլինում «պատահաբար» այրվում է ՀՕՊ համակարգեր արտադրող գործարանը, որը պետք է Ուկրաինային զինամթերք տար (Տեսանյութ)Կիրանցում ճանապարհը բացել են, կարմիրբերետավորները՝ հեռացելԵթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-ՎանյանԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода