Iravunk.com | «Միայն թուրքը  կարող է թատրոն փակել». ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» «Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». Welt Ռուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը Ուրոժայնոյեում Արտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg. Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքո Լավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայր Ամոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունը Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ

«Միայն թուրքը  կարող է թատրոն փակել». ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Մշակութային

  «Իրավունքը» զրուցել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Կոստանյան, ճի՞շտ որոշում է «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին միավորելու գաղափարը:

-Ես շատ վատ եմ գնահատում թատրոն փակելը: Միայն թուրքը կարող է թատրոն փակել: Ազգերն աշխարհին ներկայանում են իրենց մշակույթով: Իսկ մեր Հայաստանում մշակույթը դարձրել են բիզնեսի առարկա: Կարտոֆիլ վաճառողին կարող են նշանակել թատրոնի տնօրեն: Ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ թատրոնի հետ: Ո՞վ է տեսել թատրոնի դռները այդպես փակեն: Թատրոնը ժողովրդի համար է, որ մարդիկ գան, ներկայացում նայեն: Մանավանդ` «Գոյ» թատրոնը փակել չի կարելի: «Գոյ» թատրոնի գլխին միշտ սև ամպեր են եղել: Ես ինքս, երբ  Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էի, դեռ այն ժամանակ այդ խոսակցությունները կային: Միշտ Սունդուկյան թատրոնի ղեկավարության աչքը եղել է այդ փոքրիկ կտորի վրա: Իմ հարաբերություններն միշտ էլ  լավ են եղել Արմեն Մազմանյանի հետ: Կողմնակից եմ «Գոյ» թատրոնին և սատարում եմ իրենց: Ցավոք սրտի, ես հիմա հանրապետությունում չեմ և ֆիզիկապես չեմ կարող իրենց կողքին լինեմ, բայց հոգեպես իրենց կողքին եմ:  Ամո՛թ է, թատրոնի ժողովուրդ, վե՛ր կացեք, խոսե՛ք, ասեք, որ չի կարելի թատրոն փակել: Միավորեցին Կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ, կա՞ մարդ, որ այնտեղ աշխատում է: Մարդիկ աշխատում էին: Գնացել էին Կինոյի շենքը վերցրել էին, սարքել էին թատրոն, դրանով էին ապրում: Ինչո՞ւ փակեցին: «Գոյ» թատրոնը, իր դերասաններով հանդերձ, Արթուր Սահակյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ է: Արթուր Սահակյանը մեծատառով ռեժիսոր է: Ո՞նց կարելի է այդ մարդկանց իրենց տանից հանել:

-Բայց  չէ՞ որ կառավարությունն է որոշել «Գոյ» թատրոնի ճակատագիրը:

- Թող գնան ասեն` սխալ որոշում է: Եթե զինվորին ասեն` գնա   գլուխդ տուր պատին:  Նա իրավունք ունի ասելու` չեմ գնում, որովհետև ձեր հրամանը սխալ է: Դու թատրոնի մարդ ես, «Գոյ» թատրոնի անձնակազմի առաջ դո՞ւռ ես փակում: Թող դատարանը որոշի: Ինչի՞ եք այդպիսի բաներ անում: Ամո՛թ է: Ես գտնում եմ, որ կառավարությունը պետք է վերանայի այդ հրամանը: Զարմանում եմ մեր պետության վրա: Ո՞նց կարելի է թատրոն փակել:

-Այս պահին արտասահմանում եք,  տեսե՞լ եք, որ  արտերկրում մշակութային օջախ փակեն:

-Այդպիսի բան չի կարող լինել: Սա միայն կարող է անել թուրքը: Թատրոնները բացում են, ոչ թե փակում: Ազգը ներկայանում է մշակույթով: Կարգին ղեկավարը ուր որ գնում է, հետը տանում է մշակութային խմբեր: Այսօր հայ ազգին Առնո Բաբաջանյանով,  Արամ Խաչատրյանով, Մարտիրոս Սարյանով, Աշոտ Ղազարյանով գիտեն: Ես այն երջանիկներից եմ, ով բախտ է ունեցել աշխատելու  Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի, Վարդուհի Վարդերեսյանի և էլի շատ և շատ մեծությունների հետ, որոնցից ամեն մեկը իր տաղանդով ու խաղով հիացնում էր հանդիսատեսին: Սակայն այսօր այն, ինչ -որ տեսնում եմ, ինձ շատ է հիասթափեցնում: Հատկապես այն` ինչպես են վարվում «Գոյ» թատրոնի հետ: Թեև այս պահին Հայաստանում չեմ, բայց հետևում եմ լրատվությանը, «Գոյ» թատրոնի ճակատագրին: Մի քանի օր առաջ  կարդացի Սոս Սարգսյանի կնոջ հարցազրույցը «Գոյ» թատրոնի վերաբերյալ, որտեղ  նա ասել է. ««Կարծում եմ՝ Սոս Արտաշեսովիչը անպայման դժգոհություն կունենար Վարդանի պահվածքի վերաբերյալ։ Չեմ պատկերացնում՝ եթե թատրոնի մարդ է, ինչպե՞ս է իր կոլեգաներին թողնում առանց աշխատանքի, ինչպես է խիղճը տանելու, որ թույլ տա՝ թատրոն փակվի։ Ի վերջո, ինքը թատրոնի տղա է, թատրոնի մթնոլորտում մեծացած, թատերասեր մարդ է»։ Կամ Արմեն Մարությանն ասում է.«Ուրախ պետք է լինեն, որ միանում են Սունդուկյան թատրոնին»: Արմեն Մարության, քեզ հարգում ենք, որպես դերասան, որպես մարդ, բայց չի կարելի այդպես արտահայտվել քո կոլեգաների մասին: Թատրոնն իրենց տունն է: Նրանք ապրում են այդ թատրոնով: Իսկ հայի տուն քանդողը թուրք է: Գնում են տունը քանդում են, ասում են` ապօրինի է:  Եթե իրենց քթերից չգա, իրենց երեխաների քթերից է դա գալու: Թատրոն փակել չի կարելի, էլի եմ ասում`թատրոն փակողը թուրք է: Ես բոլորի հետ աշխատել եմ և բոլորին էլ անգիր գիտեմ: Աստված իրենց հետ: Համոզված եմ, որ «Գոյ» թատրոնը դեռ տոնելու է իր հաղթանակը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ



Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»«Նոր սարսափելի զենք». Ռուսաստանն ունի «Դրակոն». WeltՌուսական բանակը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ՈւրոժայնոյեումԱրտերկիր փախած ռուսները վերադառնում են. Bloomberg.Հեռացնե՛նք Նիկոլին. Փաշինյանի ավտոշարասյունն անցավ «Կամք»-ի ամոթանքների ներքոԼուկաս Սելարայանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ(տեսանյութ)Սպերցյանն ու Տիկնիզյանը` ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողինՀրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել նոր բնակավայրԱմոթ չե՞ք զգում, որ ադրբեջանցիները Փաշինյանի եթերի տակ գրում են կեցցե Նիկոլն ու ՀՀ ոստիկանությունըԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածությունը առաջընթաց է խաղաղության օրակարգումՊետությունը շոու բիզնեսի ներկայացուցիչներից պահանջում է եկամտային հարկ և այս քաղաքականությունը պետք է ընդլայնել․ Փաշինյան«Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոստիկանական բեսպրեդել՝ ԿիրանցումԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրաՈ՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ես ոգեշնչվել եմ մեր անվանի լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ ԱզարյանիցԻմ և Աստծո հարաբերությունների մեջ պետք չեն հոգևորականները. ինչո՞ւ է Պալյանն ասում «պարոն Բագրատ»«Խոզը» կոմպլեքսավորվել է.Yerevan TimesԴատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինՀայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքըՊետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիՍահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիներըՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)ԱՄՆ-ը պատրաստակամ է՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին․ դեսպանը՝ ՊապիկյանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումՌուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիԴպրոցականները, տեսնելով ակցիա իրականացնողներին, ինքնաբուխ սկսեցին «Նիկոլ դավաճան» վանկարկել (տեսանյութ)Մի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորականՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումՓաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, UFC ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ ԷՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ ՍրբազանԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՀորդորում ենք չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ․ ոստիկանությունը հերքում է մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Եթե ինչ-որ մեկին թվում է իրեն չի հասնելու, չարաչար սխալվում էԿիրանցում տեղի ունեցածով Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցում է Ալիևին իր հավատարմությունը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода