Եթե մոռանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ միայն ձախողումներ են սպասում. Հայրիկյան
ՆերքաղաքականԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ կարծիքով` մեր մեծագույն ռազմավարական սխալը եղել է այն, որ մենք չուզեցինք Արցախն ընկալել հայկական հարցի մի մաս եւ հայկական հարցի մյուս տարրերից տարբերվող նրանով, որ այնտեղ ապրող, ինքնորոշվող հայություն կա։
— Արցախը կար, որովհետեւ Հայաստանն ինչ-որ չափով աջակցում էր Արցախին, թիկունք էր լինում։ Մենք պետք է հասկանանք՝ յուրաքանչյուր պետություն կա, ինչ-որ չափով իր դաշնակիցների շնորհիվ: Հայերս կարող ենք հաջողությունների հասնել, եթե մենք մեր ճիշտ տեղը գտնենք: ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն այս շատ վտանգավոր փուլում պետք է բավական հստակ լինի, որպեսզի կարողանան Հայաստանը դարձնել քաղաքակիրթ աշխարհի մի մաս եւ այդ ճանապարհով ոչ միայն Արցախի հարցը լուծել, նաեւ ընդհանրապես զբաղվել արդարությամբ: Եթե մենք խուսափում ենք ճշմարտությունից, արդարությունից, Նիկոլի նման, «իշխանասատկածի» պես մոռանում ենք իրավունքը, Արցախի ինքնորոշման իրավունքը, մեզ միայն ձախողումներ են սպասում: