Ո՞ւր եք, ձեր անտարբերությամբ ինչո՞վ եք տարբերվում ՔՊ-ից. Վահագն Չախալյան «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակում Ինչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմ Լռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցին Ո՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ ­Հայ­կո, ճիշտ կա­նես, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլանների երկիր Հայաստանս «ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ Մենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի Մոտա

Միքայել Շարաֆյանը` հոլիվուդյան աստղերի եւ ամերիկյան իրականության մասին

Շոու բիզնես

«Իրավունքը» զրուցել է Հոլիվուդի լոսանջելեսյան կինոփառատոնի «Լավագույն կոստյում» անվանակարգի մրցանակակիր, Եգիպտոսի մշակույթի նախարարության ոսկե մեդալի եւ էլի մի շարք մրցանակների արժանացած հայտնի ոճաբան, դիզայներ, զգեստների ձեւավորող նկարիչ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻ հետ:

Լինելով ճանաչված դերասան Լեւոն Շարաֆյանի որդին՝ երբեւէ ցանկացե՞լ եք ընտրել նրա ուղին:

— Չնայած այն մտքին, որ հայրս դերասան Լեւոն Շարաֆյանն է, ես երբեք չեմ մտածել դերասան դառնալու մասին: Ավելացնեմ, որ մորս հորեղբայրն էլ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան, բանաստեղծ Պահարեն (Հայկ Սեդրակի Պետրոսյանն 1895-1968) էր: Զարմանալին այն է, որ առաջարկներ եղել են: 10 տարի առաջ նկարահանվեցի «Հարսնացուն Վեգասից» գեղարվեստական ֆիլմի գլխավոր դերում, որը տարբեր կինոթատրոններում մեծ արձագանք ստացավ:

 

Անցյալ տարի Նարեկ Ներսիսյանի հրավերով նորից գլխավոր դերում նկարահանվեցի` «Բոբ-Ռոբ» 12 էպիզոդ ունեցող սերիալում: Կարծես թե, դա ճակատագիր է: Երեւի գենը մեծ դեր է խաղում իմ կյանքում:

 

Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր մասնագիտության ընտրությունը:

— Մասնագիտությունս ընտրել եմ, քանի որ փոքր ժամանակից մեծ սեր եմ ունեցել պատմական ֆիլմերի, ներկայացումների նկատմամբ: Մայրս միշտ ինձ տանում էր բալետային ներկայացումներին: Ներկայացման վերջում ցանկանում էի մոտիկից տեսնել դերասանների հագուստները: Հագուստը` կերպարի մեծ մասն է կազմում, այն օգնում է փոխել դերասանի շարժուձեւը, արտաքինը:

Ինչպիսի՞ն է կյանքն ԱՄՆ-ում:

— Կյանքն ԱՄՆ-ում, իհարկե, բարդ է, բայց բավականին հետաքրքիր է: 23 տարի բնակություն եմ հաստատել Գլենդելում, եւ այդ երկար տարիների ընթացքում շատ եմ սիրել: Բավականին համաշխարհային մեծ արժեք ունեցող թանգարաններ կան, թատերական կյանքը շատ զարգացած է, այդ թվում` օպերան, բալետը, էստրադային եւ սիմֆոնիկ երաժշտությունը: Տարին մի քանի անգամ այցելում եմ օպերային թատրոն: Իսկ ամառները` «Հոլիվուդ Բոուլ» բացօթյա ամֆիթատրոնի զանազան համերգներին: Լինելով կինոյի ասպարեզում՝ շատ կինոփառատոների կամ հատուկ ֆիլմերի ցուցադրումների եմ գնում:

Աշխատանքի բերումով շփվում եք համաշխարհային աստղերի հետ: Ամենատպավորիչ հանդիպումն ո՞ւմ հետ է եղել:

— Շատ առիթներ եմ ունեցել հանդիպելու լեգենդար հոլիվուդյան աստղերի հետ: Այնպիսի աստղերի, ինչպիսիք են Ջինա Լոլո Բրիջիդան, Կիրկ Դուգլասը, Տոնի Կյորտիսը, Քիմ Նովակը, Բարբարա Սթրեյզանդը, Քուինսի Ջոնսը եւ շատ ուիշներ: Իմ կյանքի երեւի ամենատպավորիչ հանդիպումը` օսկարակիր դերասանուհի Լուիզա Ռայների հետ էր, որը 2010 թվականին 100 տարեկան հասակում Լոնդոնից եկել էր Հոլիվուդ՝ ներկա լինելու կինոփառատոնին: Իսկ աշխատանքի առումով պատիվ եմ ունեցել ստեղծագործելու Շիրլի Մակլայնի հետ:

Պատմեք, ֆիլմերում զգեստների ձեւավորման հետ կապված, Ձեր գործունեությունից:

— Այս տարի լրանում է 20 տարին, ինչ ես քայլ արեցի դեպի իմ մասնագիտությունը` որպես զգեստների ձեւավորող նկարիչ: Ավելի քան 40 ֆիլմերում եմ ստեղծագործել: Այդ թվում` հայ հանդիսատեսին հայտնի «Կորած մոլորվածը Հայաստանում» (2012) ֆիլմում: 2024 թվականին կներկայանամ չորս նոր ֆիլմերով, որոնցից մեկը «Here’s Yianni» ֆիլմն է, որի գլխավոր դերերում են Ջո Կորտեզը, Ջուլիա Օրմոնդը, Ռոզաննա Արկետը:

Դժվար չէ՞ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի հետ համագործակցելը:

— Իհարկե, դժվարություններ լինում են աշխատանքի մեջ, դերասանների հետ աշխատելիս, բայց ամեն անգամ մինչ նկարահանումները սկսելը՝ ստեղծում ենք ջերմ մթնոլորտ, որ արտիստը կարողանա վստահություն ունենա իմ նկատմամբ, քանի որ ամենից շատ նա ինձ հետ է շփվում: Եվ ես եմ օգնում նրան հագուստի միջոցով գտնելու իր կերպարը: Լավ համագործակցության համար վստահությունը շատ կարեւոր հանգամանք է:

Համաշխարհային մեծության աստղերի հետ կապված` այս պահին ի՞նչ հիշողությամբ կկիսվեք մեզ հետ:

— Ջուլիա Օրմոնդին միշտ երկրպագել եմ դեռ մանկուց, երբ Հայաստանում էի ապրում: Եվ չէի պատկերացնի, որ կգա մի օր, որ իր հետ կհամագործակցեմ: Նա պետք է խաղար հույն կնոջ կերպար եւ, իմ պատկերացմամբ՝ պետք է գույնզգույն հագնվեր: Բայց Ջուլիան իրեն այդ կերպարում այդպես չէր տեսնում: Շատ երկար ժամանակ իրեն համոզում էի, որ ինձ վստահի: Դժվարությամբ նա եկավ այն մտքին, որ ես ճիշտ եմ: Վերջում նա այնպես էր հավանել իմ աշխատանքը, որ խնդրեց դա պահել իրեն: Երբ արդեն իրար հրաժեշտ էինք տալիս, նա գեղեցիկ երկտող էր գրել, որտեղ ասվում էր, թե ինչքան շնորհակալ է մեր համագործակցության եւ իմ ըմբոստության համար, որ կարողացա իրեն մտափոխել:

Վերջին անգամ ե՞րբ եք ընտանիքով այցելել Հայաստան:

— Վերջին անգամ Հայաստանում էի 2021 թվականի աշնանը: Աղջիկս` Ստեֆանիան, չորս տարեկան է, բայց արդեն հասցրել է չորս անգամ այցելել Հայաստան, քանի որ կնոջս ծնողները Հայաստանում են ապրում:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 





Թրամփի հաղթանակից միակ գոհ դեմոկրատը Ջո Բայդենն է. Fox NEWS (Տեսանյութ)Ո՞ւր եք, ձեր անտարբերությամբ ինչո՞վ եք տարբերվում ՔՊ-ից. Վահագն Չախալյան«Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել ազգային հավաքական Ինչ պետք է սպասել Մոսկվայից այս նոր իրավիճակումԻնչու այս անգամ էլ հանգուցյալներին «չուղարկեցին քվեարկելու» Թրամփի դեմԼռելն ամենավատ դիրքորոշումն է. Մհեր Արմենիան իր աջակցությունը հայտնեց «Կամք»-ի նստացույցինՈ՞ւր էիք դուք. ԶԱՐՄԱՆՔ­Հայ­կո, ճիշտ կա­նես, որ... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԿլանների երկիր ՀայաստանսՍահմանադրության նախաբանի փոփոխությունը՝ ադրբեջանական կողմի նախապայմանն է. Գոհար Մելոյան«ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ» ՆԻԿՈԼԻ ԿԱՄ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՊԵՐԸ ՉԵՆ ՍՏԵՂԾԵԼ, ՈՐ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆՄենք շատ սխալներ արեցինք, ինչը մեր թիմի համար նորմալ չէ. Ռուի ՄոտաԱԺ նախկին պատգամավորին պատկանող գործարանում կրակոցներ են հնչել․ կա վիրավորՇՈՒՏՈՎ. Մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն տեխնոլոգիաները այլեւս «Իզմիրլյան» բկ-ում են ԳԱԱ պատվիրակությունը Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է սահմանագոտիԱռողջ լյարդի համար Top 5 մթերքներըՅո՞ երթաս, Նիկո՛լ…Մաշ Իսրայելյանի հրապարակումը քրոջ` կյանքից հեռանալուց օրեր անցԱզգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներըԵթե աշխատեի Թուրքիայում, Նոբելյան մրցանակ ստանալ չէի կարողանա. ԱճեմօղլուԱկնկալում եմ, որ Թրամփը չի կրկնի ԱՄՆ նախկին վարչակազմի սխալները․ ԷրդողանԽաչագողերի եւ հայերիս ու Հայաստանի դեմ նյութվող դավի մասինՎարորդներին տրվող 9 բալի փոխարեն առաջարկվում է տրամադրել 13 բալ. ԱԺ նախագահը հանդես է գալու oրենսդրական փոփոխությամբԱդրբեջանը Շուշի է տեղափոխել 222 ընտանիքՄեր օրհներգը տանում է խեղճության, այն պետք է ամբողջությամբ փոխվի. ՔՊ–ական պատգամավոր (տեսանյութ)Կյանքից հեռացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան ԿանդաուրովըՆերիր նրան տեր, քանզի չգիտի՝ ինչ է խոսում. Գուրգեն Սարգսյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինՀաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին.ՈՒԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՀորդորում եմ բոլորին ուղարկել այս նամակը COP29-ի պատվիրակներին. Միքայել ԳրիգորյանԱնհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Հենրիխ Դանիելյանը կոչ է անում միանալ ֆլեշմոբինՃապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակԻնչպես հոգ տանել ծանր հիվանդների մասին ու մնալ առողջՎե՛րջ տվեք այս ապօրինությանը, միտումնավոր «Գոյ»-ը վերացնում են. Մհեր ՄեսրոպյանԿարեն Անդրեասյանը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի նկարից «խոնավություն է քաշել»...Դեռ ոչ մի տիտղոս չեմ նվաճել, դա է իմ մոտիվացիան. Տիկնիզյան Մի քանի նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունությանԲոլորը կիմանան՝ ով է ուզում «փրկել», ով չի ուզում «փրկվել». «Գոյ»-ը փաստեր կներկայացնիApple-ը «լրջորեն մտածում է» ստեղծել ակնոցի նման սարք, որը կմիանա iPhone-ինՑանկանում եք կրծքային եւ որավայնային հիվանդությունների բուժման արդի մոտեցումներ մինիմալ ինվազիվ մեթոդներով, ուրեմն շտապեք «Աստղիկ» բկԲույրերը կարող են բուժել վերքերը.գիտնականներ Մի քանի հիշեցում բաց սրտով ապրողների համարԱհա՝ ո՞ր հավելվածներն են շատ էներգիա սպառում և ի՞նչ անել«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ Երկրում ամենահամեստ թվերով 15,5 միլիարդ դոլարի միայն ավանդներ կան բանկերում․ Տնտեսագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԶավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարցեր ենք քննարկում. Աշոտյան (տեսանյութ)Միշել. ԵՄ առաջնորդները հաստատել են Թրամփի հետ աշխատելու ընդհանուր մտադրությունըՄասկը Գերմանիայի կանցլերին «հիմար» է անվանելՄխիթարյանը շփվում է Սպերցյանի հետ, ինձ հետ` ոչ. ՏիկնիզյանԱրմեն Աշոտյանը դատական նիստերի դահլիճում է (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top