Iravunk.com | Մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը. Մանրիկյան
Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆ Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիր Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգող

Մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը. Մանրիկյան

Ներքաղաքական

Նախորդ շաբաթ Երեւանի ավագանու արտահերթ նիստով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցություններին հաջողվեց ձերբազատվել ընդդիմադիր երեք ավագանու անդամներից: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի ավագանու նախորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

Ոչ հարգելի բացակայությունները, որպես պատճառ հիմնավորելով, իշխանությունն ավագանու մանդատից զրկեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանին եւ Նարինե Հայրապետյանին (Նարե Սոսե), ինչպես նաեւ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից` Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: Ի՞նչ կասեք այս մասին:

 — Ճիշտն ասած, ինձ համար շատ տարօրինակ էր, որ այդպես հրատապ ընդդիմադիր ավագանու անդամներին զրկում են մանդատներից: Իշխող քաղաքական ուժը միշտ խոսում է ժողովրդավարության եւ քաղաքակրթության բաստիոն լինելու մասին, բայց այսպիսի նախագի՞ծ է բերում ավագանու արտահերթ նիստով: Եվ ամենազարմանալին այն է, որ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդին զրկեցին մանդատից: Սա ես գնահատում եմ, որպես քաղաքական պատվեր, որ Հայկ Մարությանին խաղից դուրս հանեն: Միգուցե սխալվում եմ, բայց սա իմ անձնական կարծիքն է: Չեմ կարծում, թե այն ավագանու անդամները, ովքեր մանդատից զրկվեցին ինչ-որ վտանգ էին ներկայացնում Տիգրան Ավինյանի հետագա պաշտոնավարման համար կամ իշխանության համար ինչ-որ անցանկալի մի բան կարող էր տեղի ունենալ: Անգամ, եթե քաղաքային իշխանության դիրքերից նայենք հարցին, ավագանու ընդդիմադիր երեք անդամներին մանդատից զրկելը առաջնային հարց չէր: Այսօր քաղաքում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, որոնց լուծումն առավել առաջնային է, քան ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատներից զրկելու հարցը:

Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը սրանով ավելի ամրապնդե՞ց քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիրքերը:

— Չեմ կարծում, թե սա ճիշտ տակտիկական քայլ էր, որով նա կարողացավ պահել իր աթոռը: Կարծում եմ` տվյալ պարագայում Տիգրան Ավինյանի առաջնային խնդիրը որեւէ նախագիծ անցկացնելու համար անհրաժեշտ ձայներ ունենալը պետք է լիներ, ոչ թե մտածելը, թե ինչպես լռեցնի Հայկ Մարությանին: Երեւանի ավագանիում իշխանությունն ուներ 32 ձայն, ընդդիմությունը՝ 33, իրենց թիվ մեկ խնդիրը կայուն մեծամասնություն ապահովելն ու քվորում ունենալը պետք է լիներ: Խնդիրն այն է, որ Հայկ Մարությանի լինելն ավագանու կազմում այնպես չէ, որ որոշիչ կարող էր լինել՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետի պաշտոնից կզրկվի՞, թե՝ ոչ: Ավելին` այնպես չէ, որ Հայկ Մարությանին մանդատից զրկելով` նա զրկվեց իր խոսքն ասելու իրավունքից: Նա շատ հանգիստ կարող է իր խմբակցության ավագանու անդամների հրավերով ներկա լինել հետագա նիստերին: Լիովին օրինական է այն, որ խմբակցությունը կարող է հրավիրել քաղաքացի Հայկ Մարությանին` ներկա լինել ավագանու նիստին: Այնպես որ, եթե ամբողջովին օբյեկտիվ լինենք, պետք է ասենք, որ մանդատից զրկելով` իշխանությունը որոշակիորեն բարձրացրեց Հայկ Մարությանի վարկանիշը, քան թե լռեցրեց: Շատ մարդկանց արձագանքը եղավ այն, որ Հայկ Մարությանին մի անգամ քաղաքապետի պաշտոնից զրկեցին, հիմա էլ` ավագանու մանդատից: Այսինքն` ինչքան էլ խուսափենք այս բառից, ստացվում է, որ կա քաղաքական հետապնդում Հայկ Մարությանի հանդեպ:

Արդյոք այս ամենը չի խոսում նաեւ ընդդիմության թուլության մասին, որ, պարզապես, մի քանի բացակայության համար՝ իշխանությունը կարող է որոշում ընդունել եւ զրկել երեւանցիներից ստացած նրանց մանդատներից:

— Այս որոշումը, որով զրկեցին երեք ավագանու անդամի մանդատներից, շատ սխալ է: Ընդ որում՝ սա հենց Հայկ Մարությանի քաղաքապետ եղած շրջանում ընդունած որոշում է: Այդ ժամանակահատվածում մենք եղել ենք ավագանու անդամ եւ դեմ ենք քվեարկել այդ չարիք որոշմանը: Փաստացի ստացվեց, որ իր օրոք ընդունված որոշումով՝ «շախ եւ մատ» արեցին հենց իրեն: Իհարկե, չէի ցանկանա Հայկ Մարությանը զրկվեր մանդատից, որովհետեւ ավագանու կազմում իր լինելն ինձ համար, որպես երեւանցի, ավելի հետաքրքիր էր: Չէ որ այդ դեպքում ժամանակ առ ժամանակ կունենայինք գործող եւ նախկին քաղաքապետերի ուղիղ բանավեճ հենց նիստերի դահլիճում, որը կտար երեւանիցներիս հուզող բազմում հարցերի հետաքրքիր պատասխաններ, քան այն, երբ մարդիկ իրար հետ բանավիճում են ֆեյսբուքում կամ մամուլով: Սա երեւանցուն եւ մեր զարգացող ու շնչող քաղաքին շատ օգտակար կլիներ: Ես երբեւիցե չեմ հիշում, որ Երեւանի նախկին քաղաքապետը ավագանու անդամ լինի, ինչը կարծում եմ՝ ի շահ մայրաքաղաքի էր: Դեռ մի կողմ թողնենք ժողովրդավարությունը, որոշման օրինականությունը, ամեն դեպքում՝ 2-3 բացակայի համար ընտրված ավագանուն մանդատից զրկելու հարց բարձրացնելը ծիծաղելի է եւ անընդունելի: Այն ժամանակ էլ ասում էին, թե՝ եկեք գրանցվեք նիստին, բայց մի քվեարկեք, այդպես բոյկոտեք, որպեսզի բացակա չհաշվեն: Բայց չէ որ բոյկոտի սկզբունքը առաջին հերթին նիստերի դահլիճ չբարձրանալն է: Այսինքն՝ ստացվում է, որ ապահովված չէ ընդդիմադիրների անհամաձայնություն արտահայտելու ձեւաչափերից մեկը, որը բոյկոտն է:

Ի դեպ, այս որոշումը կիրառվեց ընտրովի, օրինակ, մանդատից չզրկվեց «Մայր Հայաստան» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, որը երբեւէ չի մասնակցել ավագանու նիստերին, բայց զրկվեցին բացակայություններ ունեցող երեք ավագանու անդամները: Ինչպե՞ս սա հասկանալ:

— Այս որոշումն առհասարակ նոնսենսային է: Երբ կարմիր գծերը թանկացրին՝ դարձնելով 160 հազար դրամ, բազում անգամ բարձրացրել եմ խնդիրը, ասել եմ՝ եթե ավագանու նիստով չկարողացան փոխել այս որոշումը, ապա ընդդիմադիր ավագանու անդամները թող հարցը վիճարկեն վարչական դատարանում: Բայց ավագանիում գործող ոչ մի քաղաքական ուժ, ավագանու անդամ եւ անգամ որեւէ փաստաբան, չմիացավ այս կոչին, հարցը չվիճարկեց դատարանում, թեպետ այն ակնհայտ անհամաչափ թանկացում էր: Ավելին՝ համոզված եմ, որ եթե տրանսպորտի թանկացման նախագիծն էլ մնար օրակարգում, ոչ էլ սա էին վիճարկելու: Այդուհանդերձ, հիմա էլի եմ հորդորում՝ հարգարժա՛ն ավագանու անդամներ, ովքեր մանդատից զրկվել են, պայքարեք եւ վիճարկեք այս հարցը վարչական դատարանում: Ի վերջո, ավագանու մի որոշման հիման վրա են ձեզ զրկել մանդատներից, իսկ ավագանու որոշումը օրենքի ուժից ցածր է: Դատարանով վիճարկելու դեպքում՝ ընդդիմադիրները կհաղթեն եւ կվերականգնեն իրենց մանդատները: Ընդդիմությունը պետք է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակներն օգտագործի՝ հանուն արդարության:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի ՀայաստանՄիրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆԺերար Դեպարդյեն ձերբակալվել էԱյսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուրԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՈնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետՆշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ)Կամո Ունանյանի հերթական սպորտային հաղթանակը ԳերմանիայումՓաշինյանը տիկին նախարարին ժամանակ է տվել. Բացառիկ մանրամասներՎարդան Ղուկասյանի նամակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինՀայկական պարը սփյուռքում միջոց է՝ հայ երիտասարդներին համախմբելու. Ֆելիքս ԳրիգորյանԱլիևը հասկանում է՝ ձեռքբերածը կարող է կորցնել. պատերազմը չի ավարտվել ո'չ 2020-ին, ոչ 2022թ-ինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱդրբեջանից կրկին կոչ են անում ՀՀ-ին համագործակցել անհայտ կորածների հետ կապված հարցումՄիայն անիրատես մարդիկ կարող են մտածել, որ Հայաստանը կդիմի ինքնասպանական քայլի՝ փորձելով խարխլել ռուսական շահերը տարածաշրջանում. ԵՄ-ում ՀՀ դեսպանՀայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում«Մի մատով 2 աչքդ կհանեմ»․ երեխային վիրավորել է դասղեկը՝ ըստ մորաքրոջԴատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամԱյսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին. ապրիլի 28-ի աստղագուշակՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՎԹԱՐ. Մյասնիկյանի պողոտան այս պահինՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. ՍուրենյանԻ՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ինչու՞ էր նա խոսում ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին հեռախոսովԼույս չի լինիUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներումԵս ոչ սև եմ, ոչ՝ սպիտակ, եռագույն եմ․ քաղաքացին՝ ոստիկանին (տեսանյութ)«Լավ, տոնդ փոխի այ տղա», «Հանգստացեք, արա». Արմավիր-Գյումրի ճանապարհին լարված իրավիճակ էՕրվա խորհուրդ. Ապրիլի 29«Տանք, պրծնենք», «թողեք, թող հանձնի», «սաղ տանք, խախանդ ապրենք». քաղաքացիները վաղ առավոտից սկսել են ակցիաներըԵթե այստեղ տեղի ունենա «սահմանազատումը», ապա թշնամին ճանապարհից հեռու կլինի 20 մետր. Վարդան ՈսկանյանՈւկրաինայի երկինքը կլինի ամենավտանգավոր մարտադաշտը, որին մինչ այժմ հանդիպել են F-16 կործանիչները. Business InsiderԲախումներ ԹբիլիսիումԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ սահմաններում է մնալու ՈւկրաինանԹրամփն նախընտրական մրցավազքում առաջ է Բայդենից. CNNԱյսօր Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցման աշխատանք է լինելու, խուճապի չմատնվել․ ՀՀ ՊՆԵթե մոտ 10 օրից շարժումը չբերվի քաղաքական դաշտ, հստակ առաջարկ չարվի, ապա նահանջ է սկսվելու. պրոֆեսոր Վահե ԴավթյանՌուսներն արդեն ամենուր են. ԱՄՆ-ում բացահայտել են, թե ինչ է թաքցնում Զելենսկին ուկրաինացիներիցՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում․ ԱլիևԱնկարա-Երևան հարաբերություններ այլևս չկան. Ադրբեջանն այժմ սեղանի շուրջ է՝ որպես երրորդ կողմ». թուրք լրագրողՀաղթեցինք բոլորս. պարային հրավառություն` ԵրեւանումԻնչքան էլ փորձեք, չեք կարող խեղաթյուրել իրականությունը. Հենրիխ ԴանիելյանՓաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода