Արթուր Հովհաննիսյանի նեռվային եւ հիվանդագին խոսքերը փաստում են, որ գոմում խուճապ է. Գրիգորյան
Ներքաղաքական«Այս օրերին, երբ քաղաքական քննարկումները վերածվում են ինչ-որ բալագանի, որտեղ ոչ ճշմարտությունն է արժեւորվում, ոչ արժանապատվությունը, կապիտուլյանտիկների եւ աղբակեր արարածների, Քաղաքացիական Անասնաֆերմայի ջերմեռանդ ներկայացուցիչ արթուր հովհաննիսյանի նեռվայն եւ հիվանդագին խոսքերը փաստում են, որ գոմում խուճապ է։ էդ, ինձ համար անհայտ ծագման կերպարը պնդում է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանն ու իր թիմը հայտնվել են լուսանցքում։ Եկեք արթուրի նեռվայն, տինեյջերական ջղաձգումներին սթափ եւ կշռադատված պատասխան տանք, անկեղծ լինենք. միակ բանը, որ թողեցից Սերժ Սարգսյանը եւ Հանրապետականը 18-ից հետո, դա աննախադեպ խիզախության, առաջնորդության եւ հաղթանկների օրինակ էր՝ չնայած պատմությունը խեղելու բոլոր տապալված փորձերին։
Կապիտուլյանտի բեղավոր բարեկամը աշխարհով մեկ զռռում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ ո՞վ էր ստիպում նրան, Սերժ Սարգսյանը՝ մեր երրորդ Նախագահը, մարդ ում անունը հարգանք է առաջացրել նույնիսկ մեր թշնամիների մոտ։ Մեր ձվագլուխը կզելու մասին խոսալուց առաջ պետք ա հիշի, որ քաղաքական պապաշան իր ողջ հմայնքով կանգնած էր երկրորդ շարքում հենց իր բեղավոր բարեկամի մեջքի հետեւում մի միջոցառման ժամանակ, որին իրեն եւ Երկիրը հարգող Հայաստանի ոչ մի ղեկավար ճիշտ չհամարեց մասնակցել։
Այսպիսով, ո՞վ է իրականում հայտնվել պատմության լուսանցքում: Նրանք, ովքեր այսօր ստվեր են գցում Սերժ Սարգսյանի անվան վրա՝ չհասկանալով, որ իրենց իսկ գործողություններն ու խոսքերը եւ ապարդյուն փորձերը միայն ցավալի եւ տխուր հիշատակում են դառնալու մեր բազմադարյա հզոր պատմության մեջ։
Ապրիլին, երբ ողջ երկիրը կանգնեց թշնամական գործողությունների առջեւ, Սերժ Սարգսյանը՝ Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատարը ստանձնեց մեր ժողովրդի ու մեր հողի պաշտպանության ողջ պատասխանատվությունը։ . Նա անձամբ ղեկավարել է գործողությունները բոլոր հնարավոր դաշտերում, նա վերապրել է մեր յուրաքանչյուր հերոսի մահը նրանց ընտանիքների հետ միասին, եւ նույնիսկ դժվար պահերին նա չէր կորցնում իրեն և շարունակում սառը գլխով, կշռադատված գործել բացառապես ի շահ Հայաստանի։
Ուրեմն եկեք ամենինչ իրենց անուններով կոչենք եւ թույլ չտանք, որ կեղծիքն ու զրպարտությունը խեղաթյուրեն իրականությունը։ Սերժ Սարգսյանը և Հանրապետականը եղել եւ մնում են երկրի հենասյուրենից մեկը եւ պայքարի առաջամարտիկներ, ովքեր իրենց գործողություններով ամրապնդել են մեր Անկախության եւ ազատության հիմքերը։ Սերժ Սարգյանի եւ Հանրապետականի ղեկավարման տարիների ձեռքբերած հաջողությունները և հաղթանակաները շարունակում են ոգեշնչել մարդկանց պաշտպանել եւ սիրել իրենց Հայրենիքը:
Անձամբ Սերժ Սարգսյանը, միշտ առաջնագծում է եղել 3-րդ հանրապետության պատմության ամենադժվար պահերին եւ միշտ ցույցաբերել է ուժեղ կամք, ռազմավարական հմտություններ եւ ոգեւորել է Հայոց Բանակի զինվորին, ինչը այս տարիների ընթացքում կապիտուլյանտի կողմից գեթ մեկ անգամ չտեսանք։
Թող տարատեսակ ձեւերով պատմությունը խեղելու ճղճիմ փորձերը մեզ հիշեցնեն ճշմարտության պահպանման եւ հաղթանակած առաջնորդներին հարգելու եւ լսելու կարեւորության մասին։
Սերժ Սարգսյանը եղել է եւ մնում է հաղթանակի եւ թշնամուն կզած ՊԱՀԵԼՈՒ խորհրդանիշ, իսկ թրքհպատակ դավաճանը եւ իր ոհմակը՝ պարտության եւ կզած ԼԻՆԵԼՈՒ խորհրդանիշ», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։