«Հայաստան»-ն ուզում է արտահերթ ընտրություն, բայց առանց Փաշինյանի գլխավորության
ՆերքաղաքականԻնչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին անընդհատ շրջանառվող խոսակցություններին` ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ գնահատմամբ` որեւէ ընդդիմություն չի կարող դեմ խոսել, ինչը քաղաքական նվազագույն կանոն է:
— Բայց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չէ, որ պետք է տեղի ունենան այդ ընտրությունները: Մենք տեսել ենք, թե ինքը, անգամ նվազագույն լծակ ունենալով, ինչպիսի այլանդակ ընտրական գործընթաց է անցկացնում` թե՛ համապետական, թե՛ համայնքային: Մենք տեսնում ենք, թե տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված ընդդիմադիր կամ ոչ իշխանահաճո ուժերի նկատմամբ ինչ վարքագիծ է դրսեւորվում: