Իշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. Փաշինյան Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին Զարմանք Լինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրը Մահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր է Հորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Այնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ Սրբազան

Արթուր Սողոմոնյան. Ընտրություններ, թե՞ ընչաքաղց պայքար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի համար

Սպորտ

«Փյունիկ» ՖԱ-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Նոյեւ կովչեգ» խմբագրությանը պատմել է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների շուրջ կրքերի մասին։

- Պրն. Սողոմոնյան, վերջերս մամուլի մեծ ասուլիս տվեցիք, որում ամփոփեցիք ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության քառամյա կառավարման արդյունքները։ Իսկապե՞ս ամեն ինչ այդքան վատ է, և կա՞ արդյոք հնարավորություն փոխելու ներկա իրավիճակը։

- Իմ ասուլիսի ընթացքում մենք օգտագործել ենք միայն պաշտոնական տվյալներ՝ վերցված Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի կայքերից, ինչպես նաև նախորդ օրը արված լուսանկարներից, որոնք ես ներկայացրել եմ իմ ելույթում։ Իրականում իրավիճակն էլ ավելի աղետալի է։ Կարծում եմ՝ Հայաստանի ֆուտբոլային հանրության բոլոր մասնակիցները տեսնում են ազգային ֆուտբոլի շարունակվող փլուզումը, բայց ոչ բոլորն են պատրաստ բարձրաձայնել և բացահայտ խոսել այդ խնդիրների մասին։

Իրավիճակը դեպի լավը փոխելու շանսեր միանշանակ կան: Դրա համար անհրաժեշտ է առնվազն ճիշտ գնահատական տալ ստեղծված իրավիճակին, բժշկական լեզվով ասած՝ ախտորոշել։ Պետք է պատասխան պահանջել այն մարդկանցից, ովքեր պատասխանատու են հանրապետությունում ֆուտբոլի զարգացման համար, այնուհետեւ` գիտակցված ընտրություն կատարել դեկտեմբերի 23-ին, երբ տեղի կունենան Հայաստանի ֆեդերացիայի նախագահի հերթական ընտրությունները։

- Ինչո՞ւ ձեր ակումբը չառաջադրեց իր թեկնածուին:

-Մենք մեր թեկնածուին չառաջադրեցինք երկու պատճառով:

Նախ՝ մենք վստահ ենք, որ հայկական ֆուտբոլում որոշումների կայացման ներկայիս սկզբունքները չեն համապատասխանում քաղաքակիրթ հասարակության նորմերին: Դրանք ընտրություններ չեն լինելու, այլ` ագահ պայքար ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար  վարչական ռեսուրսի օգնությամբ:

Երկրորդ՝ մեր առջեւ դրված խնդիրը ավելի գլոբալ է, քան սեփական թեկնածուին առաջ մղելը։ Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ ակումբները քվեարկեն հանրապետությունում ֆուտբոլի զարգացման հասկանալի գաղափարախոսությունների և ծրագրերի համար, այլ ոչ թե` կասկածելի, անպատասխանատու անհատների։ Հատկանշական է, որ իր թեկնածությունն առաջադրած ֆեդերացիայի ներկայիս նախագահ Արմեն Մելիբեկյանն անգամ հարկ չի համարում պատասխանել չկատարված խոստումների վերաբերյալ հարցերին և ներկայացնել Հայաստանում ֆուտբոլի զարգացման իր ծրագիրը հաջորդ ժամկետին ընտրվելու համար։

Ըստ երևույթին, իր հույսը դրել է ձայներ գնելու  և իշխանություններից վարչական աջակցություն ստանալու վրա։ Իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում պարոն Մելիքբեկյանը ոչ մի խոստում չի կատարել:

-Ինչպես հասկանում ենք, 2019թ.-ի նախորդ ընտրություններն էլ նույն կերպ են անցկացվել։

- Լիովին ճիշտ եք: Այն ժամանակ նույնպես զարգացման ծրագրեր չներկայացվեցին։ Չնայած այն հանգամանքին, որ ընտրություններից երկու ամիս առաջ պարոն Մելիքբեկյանին՝ որպես ՀՖՖ գլխավոր տնօրեն, անվստահություն էին հայտել, նա առաջադրեց իր թեկնածությունը և ստացավ անհրաժեշտ թվով ձայներ` բացառապես վարչական աջակցության շնորհիվ։

-Բայց ինչպե՞ս սա տեղի ունեցավ: Հիշում եմ, որ այլ թեկնածուներ էլ կային եւ, կարծեմ, դուք նույնպես առաջադրել  էիք ձեր թեկնածուին։

- Այո, սկզբում հավակնորդները չորսն էին: Մեր ներկայացուցիչ Արսեն Աղաջանյանը պաշտոնապես հեռացվեց ընտրություններից երեք օր առաջ՝ չնայած որ փաստաթղթերի հետ իր մոտ ամեն ինչ կարգին էր` ի տարբերություն անհրաժեշտ պահանջներին չբավարարող, բայց հզոր վարչական աջակցություն ունեցող պարոն Մելիքբեկյանի։

Մեկ այլ հավակնորդ Խորեն Հովհաննիսյանը վերջին պահին հանեց իր թեկնածությունը և միացավ պարոն Մելիքբեկյանին՝ ֆեդերացիայի ապագա ղեկավարությունում պաշտոն ստանալու դիմաց։ Մնացած միակ այլընտրանքային թեկնածուն՝ Թովմաս Գրիգորյանը, չկարողացավ հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, քանի որ արդեն իսկ բուն ժողովում նրա թեկնածությունը սատարելու պատրաստ ութ կազմակերպությունները կեղծ ճանաչվեցին և զրկվեցին ձայնի իրավունքից։

Արդյունքում` վերջին ընտրություններում փոքր տարբերությամբ ՀՖՖ նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, որն այդպես էլ  չներկայացրեց Հայաստանում ֆուտբոլի զարգացման որևէ հստակ ծրագիր։

-Սա իսկապես չի համապատասխանում արդար ընտրությունների սկզբունքներին։ Ի՞նչ եք կարծում, իրավիճակը կկրկնվի՞ դեկտեմբերի 23-ին։

- Ցավոք: Եթե ​​նայեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի քվեարկող անդամների ցուցակը, կտեսնեք Մելիքբեկյանի օրոք գրանցված բազմաթիվ անծանոթ կազմակերպությունների անուններ, որոնք կարելի է նաեւ կեղծ անվանել։ Տեղյակ ենք, որ այս կազմակերպությունների թիկունքում կանգնած են Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը: Դրանց ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է ֆեդերացիայի ընդհանուր միջոցներից, որոնց ռեսուրսները վերահսկում է գործող նախագահը։ Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչպես են նրանք քվեարկելու:

- Հայտարարվել էր, որ Մելիքբեկյանի թեկնածությունն առաջարկել է «Անի» ֆուտբոլային ակումբը, որը Հայաստանի առաջնությունում չունի ոչ մի թիմ, նույնիսկ մանկական, և որի սեփականատերը ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակից Խորեն Հովհաննիսյանն է: Որքանո՞վ է սա օրինական:

- Ես իրավաբան չեմ, բայց լսել եմ հարգարժան մարդկանց կարծիքներ, որ Մելիքբեկյանի թեկնածությունն այս անգամ առաջադրվել է կանոնակարգի էական խախտումներով։

Իսկ թե նախկինում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը ներկայումս ֆեդերացիայի  աշխատակից է, ես տեղեկություն չունեմ։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ, քանի որ ֆեդերացիան կառուցել և իր տնօրինությանն է փոխանցել Խորեն Հովհաննիսյանի անվան ակադեմիան։

- Հիմա պարզ է, թե ինչու է «Անի»-ն Մելիքբեկյանի թեկնածությունն է առաջադրել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Մամուլը գրել էր, որ Ֆուտբոլի ֆեդերացիան ավելի քան 600 մլն դրամ (ավելի քան մեկուկես միլիոն դոլար) է հատկացրել Խորեն Հովհաննիսյանի անվան ակադեմիայի խաղադաշտի կառուցման համար։ Որպես ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ՝ այս ներդրումներն արդյունավետ համարո՞ւմ եք։

- Կայքում տեղադրված ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հաշվետվությունները վկայում են այն մասին, որ 2021 և 2022 թվականներին Խորեն Հովհաննիսյանի անվան ակադեմիայի կառուցման համար ծախսվել է 585 մլն դրամ,  եւ, հավանաբար, 2023 թվականին նույնպես ինչ-որ բան ծախսվել է։

Կարծում եմ, որ շատ ավելի արդյունավետ կլիներ այս գումարը ներդնել Հայաստանի մարզերում մի քանի ակադեմիաների կառուցման համար, որտեղ երեխաները հնարավորություն չունեն ֆուտբոլով որակյալ զբաղվելու։ Ինչ վերաբերում է արժեքին, կարծում եմ, որ ծախսերը չեն համապատասխանում օբյեկտի իրական արժեքին և, ամենայն հավանականությամբ, երբեմն գերգանձվում են:

-Փաստորեն` սա փակուղի է: Արդյոք հնարավո՞ր չէ ճեղքել այս արատավոր շրջանակը։

- Սա ավելի շատ ոչ թե փակուղի է, այլ` աբսուրդ, որն արդեն հանգեցրել է հայկական ֆուտբոլի դեգրադացմանը։ Կարծում եմ, որ իրավիճակը կարելի է փոխել, բայց դրա համար այն կազմակերպությունները, որոնք կախված չեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունից և իրենք են տնօրինում  իրենց միջոցներն ու ձայները, պետք է շատ պատասխանատու մոտենան ֆեդերացիայի նախագահի ընտրության գործընթացին և գիտակցված ընտրություն կատարեն ոչ միայն իրենց ակումբի շահերի, այլ` ամբողջ հայկական ֆուտբոլի ապագայի օգտին։

Տեղյակ եմ, որ ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը վաղուց ակտիվորեն ձայների համար կուլիսային առևտուր է անում։ Անգամ հասցրեցին մարդ ուղարկել մեզ մոտ այն հարցով, թե ինչ ենք խնդրելու Մելիքբեկյանի թեկնածությունը պաշտպանելու դիմաց։

Ես իսկապես ակնկալում եմ շատերի շահագրգռվածությունը հայկական ֆուտբոլում իրավիճակը փոխելու հարցում։ Դրա համար անհրաժեշտ է նաև հասարակության լայն շրջանակների, երկրի ղեկավարության և հարգված լրագրողների կողմից  այս խնդրին ուշադրություն դարձնելը։ Վստահ եմ, որ միասին մենք կարող ենք իրավիճակը փոխել դեպի լավը։ Իմ ասուլիսում ես դիմեցի բոլորին, ովքեր անտարբեր չեն Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը՝ անտարբեր  չմնալու խնդրանքով։

-Իհարկե, մենք էլ ենք պատրաստ միանալու։ Որքան տեղյակ եմ` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջիվան Չելոյանցն եւս  դեմ է արտահայտվել Մելիքբեկյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելուն և առաջադրել սեփական թեկնածուին` Արազ Օզբիլիսին։

- Ներկայումս Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հիմնական ներդրումները կատարում են երկու ակումբներ՝ «Ուրարտու»-ն և «Փյունիկ»-ը: Մեր ակադեմիաները միասին ունեն ավելի քան 3000 երիտասարդ մարզիկներ և առաջատարներ են բոլոր տարիքային կատեգորիաներում: Իմ կարծիքով, շատ ցուցանշական է, որ երկու ակումբներն էլ դեմ են արտահայտվել պարոն Մելիքբեկյանի վերընտրությանը։

Չենք թաքցնում, որ առաջիկա ընտրություններում մենք նույնպես պաշտպանելու ենք Արազ Օզբիլիսի թեկնածությունը։ Ես կարդացել եմ նրա ծրագիրը, անձամբ ճանաչում եմ նրան ու վստահ եմ, որ Արազ Օզբիլիսը կլինի ՀՖՖ լավ ու պատասխանատու նախագահ։

- Ձեր ասուլիսում ասացիք, որ բոլոր թիմերին հանելու եք ՀՖՖ-ի կողմից անցկացվող առաջնություններից: Դա ճի՞շտ է։

- Ես ասացի, որ ստիպված եմ նման ցավալի որոշում կայացնել։ Ես չեմ ասել, որ որևէ մեկին կհեռացնեմ, բայց հաստատ չեմ դիմի 2023-2024 մրցաշրջանում Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող մրցաշարերին «Փյունիկ»-ի բոլոր 36 թիմերի մասնակցության համար Մելիքբեկյանի` ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում ։ Սա կարեւոր պարզաբանում է։

Հետո ես մանրամասն ներկայացրեցի իմ դիրքորոշումը և իսկապես կարծում եմ, որ այն գաղափարախոսությունը, որով կազմակերպվում են այս մրցումները, չի համապատասխանում պրոֆեսիոնալ, արդար մարզական սկզբունքներին և չի կարող որակյալ զարգացում ապահովել Հայաստանի երիտասարդ ֆուտբոլիստներին։

Ինձ համար սա դժվար և իսկապես շատ ցավալի որոշում է։ Ես հայկական ֆուտբոլ եմ եկել վեց տարի առաջ կոնկրետ նպատակներով: Մեծ ռեսուրսներ ու հոգին եմ ներդրել դրա մեջ և մեծ աջակցություն եմ ստացել երկրպագուներից ու ծնողներից, ովքեր վստահում են մեզ իրենց երեխաների դաստիարակությունը: Մենք արդեն սկսել ենք առաջին հաջող քայլերը կատարել Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխանող բարձրակարգ ֆուտբոլային ակումբ ստեղծելու ուղղությամբ։

Բայց մեկ տարի առաջ սկսվեցին մեր ակումբի հանդեպ ագրեսիվ հալածանքները: Սկզբում դա վերաբերում էր միայն ինձ ու մեր գլխավոր մարզչին, հետո մեր երկրպագուներին ու ակադեմիայի ուսանողներին և նույնիսկ հիմնական թիմի խաղացողներին։ Այս մրցաշրջանում մեզ զրկել են մարզումների և պաշտոնական խաղերի բոլոր դաշտերից։

Եթե ​​չլիներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի աջակցությունը, որը մեզ թողեց  իրենց մարզադաշտ, մենք ստիպված կլինեինք մրցաշրջանի սկզբում հրաժարվել Հայաստանի առաջնության մասնակցությունից։ Այս անարդար վերաբերմունքը մենք հանդուրժում ենք միայն այն հույսով, որ ողջախոհությունը կհաղթի, և պարոն Մելիքբեկյանը դեռ կհեռացվի հայկական ֆուտբոլից` երրորդ անգամ և հուսով եմ՝ ընդմիշտ։

Возможно, это изображение 2 человека, люди играют в футбол, люди играют в футбол и текст «B IRISTO ITCHKOV»

- Ինչո՞վ է պայմանավորված հանրապետությունում ֆուտբոլի զարգացման եւ Հայաստանի ֆուտբոլի առաջնության անցկացման համար պատասխանատու ֆեդերացիաների ղեկավարների այս ոչ պատշաճ պահվածքը։

- Ինձ համար դժվար է դատել: Բայց, իմ կարծիքով, նրանք շատ թույլ ղեկավարներ են, ովքեր չեն կարողանում  ողջամտորեն ընկալել քննադատությունը և իրենց մեծ պետեր են երեւակայում։

Բոլոր քաղաքակիրթ երկրներում ֆեդերացիայի ղեկավարները ծառայում են ֆուտբոլին եւ հրահանգներ չեն տալիս, թե ինչպես և որտեղ ներդնել միջոցները, ում օգտին քվեարկել ընտրություններում, ինչի մասին  խոսել  կամ չխոսել մամուլում։ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված միջոցները բաշխվում են բոլոր նրանց միջև, ովքեր իսկապես մասնակցում են ֆուտբոլի առաջխաղացման գործընթացին և ծառայում են այս մարզաձևի զարգացմանը երկրում։

Ցավոք, Հայաստանում ամեն ինչ տակնուվրա է արված: Ամենավիրավորականն ու ցավալին այն է, որ արդյունքում հազարավոր տղաներ են տուժում ու զրկվում լիարժեք զարգանալու հնարավորությունից։ Անցած չորս տարիների ընթացքում մենք արդեն կորցրել ենք տաղանդավոր ֆուտբոլիստների մի քանի սերունդ ամբողջ Հայաստանում:

Возможно, это изображение 1 человек, играет в футбол, играет в футбол и толпа

-Փաստորեն այս  խելահեղ կռիվը աթոռի համար զուտ փողի՞ համար է:

- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տարեկան ստանում և ծախսում է ավելի քան 17 միլիոն, այսինքն՝ չորս տարվա ընթացքում՝ ավելի քան 70 միլիոն դոլար։ Ցավոք, այդ միջոցները ոչ թափանցիկ և շատ անարդյունավետ են ծախսվում: Վերջին չորս տարիների ընթացքում ոչ մի նոր լուրջ օբյեկտ չի կառուցվել` բացառությամբ Խորեն Հովհաննիսյանի անվան ակադեմիայի՝ Երևանում մեկ դաշտով։

- Սպասենք դեկտեմբերի 23-ի ընտրություններին և հուսանք, որ ողջախոհությունն իսկապես կհաղթի։

- Ես նույնպես լավատեսորեն եմ նայում ապագային և կարող եմ վստահորեն ասել, որ մեր թիմն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանում ֆուտբոլի փլուզում չլինի և մեր երիտասարդ սերունդը չզրկվի այս ուղղությամբ զարգանալու և առողջ ու ուժեղ մարզիկներ և իրենց երկրի քաղաքացիներ մեծանալու հնարավորությունից։

- Ձեզ և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին հաղթանակներ ենք մաղթում նաև այս ասպարեզում: Ի՞նչ կմաղթեք ձեր երկրպագուներին հաջորդ տարի:

-Առաջին հերթին՝ խաղաղ երկինք գլխավերեւում և ներդաշնակություն ընտանիքում։ Լինել միասնական ու համարձակ մարտահրավերների հանդեպ. միայն այդ կերպ հնարավոր է խուսափել նոր կորուստներից։ Հուսով եմ՝ գալիք 2024 թվականը հաջող կլինի Հայաստանի և Ռուսաստանի համար։

Զրույցը վարեց` Գրիգորի Անիսոնյանը

Աղբյուրը՝ https://novostink.ru/



Իշխանությունն այսօր ոչ մի ուժ չունի՝ բացի ռեպրեսիվ մեխանիզմներից․Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՀայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որը կսովորեցնի խաղաղ ապրել. ՓաշինյանԱդրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետըՏիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասինԶարմանքԼինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրըՄահափորձ վարչապետի դեմ․ կրակել են կրծքին, փորին․ Վիրավոր էՀորինվածք է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցըԱյսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԱյնտեղ գտնվողները մենք՝ բոլորս ենք, այդ անարգանքը բոլորիս վրա է․ Բագրատ ՍրբազանՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմԱռինջում հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ էՍլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել (+ ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Տեսեք՝ ինչ վախի մեջ են ապրում, մարդ, որ հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա տասնյակ շարքերով ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է․ Բագրատ ՍրբազանՈստիկանական մեծ ուժեր են կուտակվել Օպերայի բակում՝ ուղիղՈստիկանությունը պատրաստվում է արցունքաբեր գա՞զ կիրառելՍպերցյանը վաղուց հասունացել է Եվրոպա տեղափոխելու համար. ԿամոցիՓլուզվող իշխանության պատկերը. Լիլիթ ԳալստյանԵրևան են բերվել ոստիկաններ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից (տեսանյութ)Շնորհակալ եմ ոստիկաններին, որ քաղաքացիների փոխարեն իրենք են ճանապարհ փակել. Բագրատ ՍրբազանՀայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. ԶախարովաՀԻՄԱ. Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հյուսիսային պողոտայից շարժվում է դեպի ՕպերաՕպերան փակվել է մետաղյա արգելապատնեշներով, դրվել են մետաղորսիչ սարքեր (տեսանյութ)Հայ Ազգային Ռամկավար կուսակցությունն իր լիակատար զորակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժմանը. հայտարարությունԿոտայքի փոխմարզպետը ուզում է գործից հանել ընդդիմության հավաքների մասնակից ուսուցիչներին. Դանիել ԻոաննիսյանՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվումԵրանի կյանքում էլ դառը վիճակները հնարավոր լիներ այդպես հեշտ ջնջել, վրձնի մի քանի հարվածով իմաստափոխել, երանգափոխել.ՆԱՆԵՌԴ-ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս հանել սահմանապահներին Իրանի և Թուրքիայի սահմաններից. Զախարովա (տեսանյութ)Սրբազան պայքարին միացած՝ Արյունաբանական կենտրոնի բժիշկ Գևորգ Թամամյանն ազատման դիմում է գրել ԱՄՆ-ը հաստատել է Լաս Վեգասում այլմոլորակայինների մասնակցությամբ տեսանյութի իսկությունըՌուսական զորքերը դուրս են եկել Լիպցի` Խարկովից 20 կմ հեռավորության վրաՇՏԱՊ. Գործող իշխանությունները տագնապի մեջ են. 15:30-ին լինել նշված վայրերում` խաղաղ երթով շարժվելով Ազատության հրապարակ. հայտարարությունՓաշինյանը ելույթ է ունենալու. ի՞նչ են պատրաստվում անելԴեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք. ԱնդրեՀայ առաքելական կուսակցություն հիմնեք և պատրաստվեք հերթական ընտրություններին. Արսեն ԹորոսյանՄեզանից խլել են մեր անցյալը, հիմա էլ սպառնում են, թե փողոց դուրս գալու դեպքում հնարավոր է ինչ-ինչ աջակցություններց զրկեք.Վահան ԲադասյանԱրյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետԲագրատ Սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժըՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»Բլինկենը երգել է Կիևի բարերից մեկում (Տեսանյութ)Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода