Սպերցյանը չի կարող տեղափոխվել «Ինտեր». Իտալացի լրագրող
Սպորտ
La Gazzetta dello Sport հրատարակության իտալացի լրագրող Անդրեա Էլեֆանտը լոսելով Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին քիչ հավանական է համարել վերջինիս Ա Սերիա տեղափոխվելու հավանականությունը, մասնավորապես ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում.
«Տրանսֆերային լուրերը, որ գրում է մամուլը, միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը։ Միգուցե «Ինտերն» ու «Յուվենտուսը» հետևում են նրան, բայց խաղացող գնելն այլ հարց է: «Ինտերին» կարող են անհրաժեշտ լինել հարձակվողական խաղացողներ՝ թիմն ուժեղացնելու համար, սակայն նրանց ղեկավարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում խաղացողներ գնել հունվարին»,- Metaratings.ru-ին ասել է Էլեֆանտը: