Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում «Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են «Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա Փաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով «Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է «Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն «Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից» ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավար

Արաս Օզբիլիզ. Հենրիխն էլ է աջակցում ինձ, Ֆեդերացիան զանգում է իմ մտերիմ ընկերներին, ճնշումներ է անում. NEWS.am Sport

Սպորտ

Ֆեդերացիան այս պահին զբաղված է ինձ լայքեր դնող մարզիչներին, նախկին ֆուտբոլիստներին հետապնդելով: Ֆեդերացիան զանգում եւ նրանցից պահանջում է աշխատանքից ազատման դիմումը գրել ինձ աջակցելու համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը:

ՀՖՖ  նախագահի մյուս թեկնածուն գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։ Աղբյուրը գրում է.

«Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Որովհետեւ մտածում եմ՝ իմ անցած ճանապարհով, փորձով, կապերով հայկական ֆուտբոլին եւ մեր երկրին շատ մեծ օգուտ կարող եմ տալ:

Ձեր թեկնածություն դնելու հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Սպասո՞ւմ էիք նման արձագանքների:

Շատ ուրախ եմ, որ այպիսի մեծ հետաքրքրություն է առաջացրել իմ թեկնածությունը: Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը ֆուտբոլով հետաքրքրված է, ինչ համար շատ ուրախ եմ: Իմ թեկնածության վերաբերյալ լսում եմ միայն լավ խոսքեր, զգում եմ, որ ամբողջ ֆուտբոլային աշխարհն ինձ աջակցում է:

Ձեր հայտարարությունից անմիջապես հետ հավաքականի ներկա եւ նախկին ֆուտբոլիստները սոցիալական հարթակներում իրենց աջակցությունը հայտնեցին Ձեզ: Մինչ այդ ունեցե՞լ եք քննարկումներ, ի՞նչ կարծիք են հայտնել Ձեր որոշման մասին:

Նախ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր բաց հայտարարել են ինձ աջակցելու մասին: Իսկապես կան շատ խաղացողներ, որոնք ինձ աջակցում են, բայց ես որեւէ մեկից չեմ պահանջում բաց հայտարարել դրա մասին: Ամեն մեկն իր որոշումն ունի: Ես միայն շնորհակալ եմ:

Իհարկե, միշտ էլ խոսել եմ մեր ֆուտբոլիստների հետ, կապ ունենք միմյանց հետ: Այստեղ ուզում եմ խոսել մի բանի մասին. ունենք ֆուտբոլիստներ, որոնք այս պահին գործող մարզիչներ են եւ աջակցում են ինձ: Նրանք բաց հայտնել են իրենց դիրքորոշումը ինձ աջակցելու վերաբերյալ եւ կանգնել խնդրի առաջ: Ֆեդերացիան ճնշում է գործադրում նրանց վրա: Բացի այդ, ֆեդերացիան այս պահին հետաքրքրվում է, թե ով է իմ վիդեոների եւ հարցազրույցների տակ լայքեր դնում: Ցավոք, ինձ աջակցող նախկին խաղացողներից ֆեդերացիան պահանջում է դիմումը գրել եւ ազատվել աշխատանքից:

Խոսվում է, որ Ձեզ աջակցում է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Ձեր թեկնածության վերաբերյալ զրույց, հանդիպում ունեցե՞լ եք նրա հետ: Ինչպե՞ս է արձագանքել Հենրիխը:

Կապի մեջ եմ Հենրիխի հետ ոչ միայն այս թեմայով, միշտ ունեցել ենք կապ: Ինքն էլ է աջակցում ինձ, ինչը շատ կարեւոր է ինձ համար: Այն ֆուտբոլիստները, որոնք ինձ աջակցում են, նշանակում է՝ հավատում են ինձ, որ ես կարող եմ հայկական ֆուտբոլին օգուտ տալ:

Մի քանի անգամ նշել եք, որ ընտրվելու դեպքում ամեն ինչ անելու եք Մխիթարյանին հավաքական վերադարձնելու համար: Այս մասով կա՞ հստակ պայմանավորվածություն նրա հետ:

Ես ասել եմ, որ կուզենայի Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները հավաքականում խաղան մինչեւ իրենց կարիերայի ավարտը: Իհարկե, առաջին մարդը ես կլինեմ, որ կուրախանամ Հենրիխի վերադարձով: Ասում եմ, որ այո՝ կապի մեջ եմ, բայց Հենրիխ Մխիթարյանն այն մակարդակի ֆուտբոլիստ է, որ միայն ինքն է որոշում՝ հետ կգա, թե ոչ: Ինչն իմ ուժերի սահմանում է, կփորձեմ անել, բայց վերադառնալու հարցն իր որոշումն է եւ ցանկացած դեպքում պետք է հարգենք:

Ըստ Ձեզ, ֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունն քննադատություն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ:

Իրենք ինձ համար թափանցիկ չեն, որ կարողանան քննադատություն ընդունել: Օրինակ՝ 21 տարեկանների հավաքականի խաղերից հետո, երբ պարտվում են, ոչ մեկ չի տեսնում, թե ինչ արդյունքով է խաղն ավարտվել: Ինձ համար սա անհասկանալի է: Իրենք երեւի վախենում են քննադատություններից, վատ մեկնաբանություններից: Սա պատասխանատվությունից փախնել է:

Ո՞ր պահին կամ դրվագում հասկացաք, որ կարող եք ղեկավարել ֆեդերացիան:

2019 թվականից, երբ վերադարձա Հայաստան, միշտ ասել եմ, որ ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում եւ արել եմ: Այնպես չի, որ սպասել եմ մինչեւ այս օրը գա: Նաեւ ասել եմ, որ համակարգային փոփոխությունների համար պետք է այն դիրքում լինես, որը քեզ թույլ կտա որոշումներ կայացնել: Համարում եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ խաչմերուկի վրա է, որտեղ պետք են կարեւոր որոշումներ: Ես մտածում եմ, նաեւ վստահ եմ, որ այն մարդն եմ, որը կարող է ճիշտ որոշումներ ընդունել մեր ֆուտբոլի համար:

Ձեզ առաջադրած «Ուրարտու» ակումբի նախագահ Ջեւան Չելոյանցը NEWS.am Sport-ին տված հարցազրույցում պատմեց, որ Եվրո-2024 ընտրական փուլի Լատվիա - Հայաստան խաղից վերադառնալիս օդանավում ականատես է եղել մի զրույցի, որը լիարժեք փոխել է նրա վերաբերմունքը ներկայիս ղեկավարության նկատմամբ: Նա նշեց, որ այդ զրույցին ներկա եք եղել նաեւ Դուք: Ի՞նչ զրույցի մասին է խոսքը եւ ունեցե՞լ է այն որոշիչ ազդեցություն Ձեր առաջադրվելու որոշման վրա:

Այո, ճիշտ է, նման զրույց եղել է, բայց ես մինչ այդ էլ մշտապես ասել եմ, որ ուզում եմ հայկական ֆուտբոլին օգնել: Ինչ վերաբերում է զրույցի ազդեցությանը, այդ թռիչքը երեւի  վերջին կաթիլն էր բաժակը լցվելու: Չեմ ցանկանում անձնավորված խոսել: Իմ մեծերին միշտ հարգել եմ ու կհարգեմ, անկախ ամեն ինչից: Ես այդ մարդը չեմ, որ մեկին փնովեմ: Ես այդ բնավորությունն ու դաստիարակությունը չունեմ:

Որքան խորացել եմ հայկական ֆուտբոլի մեջ, տեսել եմ, որ սխալներ կան, շատ են եւ եթե շարունակենք այս ճանապարհով, հայկական ֆուտբոլի համար լավ չի լինի: Ես ամեն ինչ անում եմ մեր երեխաների համար: Կարող եմ աշխարհի ցանկացած երկիր գնալ եւ հանգիստ ապրել ինձ համար, բայց որոշել եմ իմ ընտանիքով գալ եւ ապրել Հայաստանում:

Ի՞նչ գնահատական կտաք Արմեն Մելիքբեկյանի գլխավորած ֆեդերացիայի նախորդ 4 տարիների աշխատանքին: Այս ղեկավարության աշխատանքը ինչո՞վ նպաստեց կամ խոչընդոտեց հայկական ֆուտբոլի զարգացմանը:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն ասել նրանց արած գործերին, որովհետեւ ֆուտբոլի ֆեդերացիա ղեկավարելը հեշտ չի, բայց ինձ համար ֆեդերացիան կորցրել է հավատը, ակումբների վստահությունը: Եթե ֆուտբոլային աշխարհը կորցնում է վստահությունը ֆեդերացիայի հանդեպ, դրանից ավելի մեծ խնդիր չի կարող լինել: Ֆեդերացիան է մեղավոր, որովհետեւ չի կարող մի ակումբին պատժի սխալների համար, մեկ այլ ակումբի նույն սխալների համար չպատժի կամ ավելի մեղմ պատիժ սահմանի:

Այսինքն՝ ակումբների նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք կա՞:

Փաստորեն, այո: Պատճառը չգիտեմ՝ ինչու, բայց ակումբների հետ չի կարելի աշխատել տարբեր կանոններով: Բոլորի համար պետք է գործեն նույն կանոնները:

Կան կարծիքներ, որ Արմեն Մելիքբեկյանին աջակցում է Հայաստանի կառավարությունը:

Ես չեմ լսել, որ մեր իշխանությունը աջակցում է նրան, ոչ մի տեղ չեմ լսել: Գիտեմ, որ մեր իշխանությունն ուզում է՝ հայկական ֆուտբոլը զարգանա ու լավ լինի եւ այդ համատեքստում պատրաստ եմ աշխատել իշխանության հետ:

Ձեր ընտրվելու հավանականությունը որքա՞ն է գործող նախագահի հետ մրցակցության պայմաններում:

Եթե արդար ընտրություն լինի, համոզված եմ, որ ընտրվելու եմ: Ցավոք, կան կուլիսային պայմանավորվածություններ: Ֆեդերացիան զանգում է իմ մտերիմ ընկերներին, ճնշումներ է անում: Եթե այսպիսի քայլեր անում են, ուրիշ բաներ էլ կարող են անել: Չգիտեմ, թե ուրիշ ինչով են զբաղվում, բացի իմ լայքերը հաշվելուց:

Այսինքն հաստատում եք այն կարծիքը, որ կան կուլիսային պայմանավորվածություններ:

Ես ասում եմ այն, ինչն անձամբ ես գիտեմ, այլ ոչ թե լսեմ եմ այստեղից կամ այնտեղից: Գիտեմ հստակ: Ես խոսում եմ միայն նրա մասին, որը գիտեմ 100 տոկոս եղել է:

Դուք չեք զանգո՞ւմ ոչ մեկին:

Զանգում եմ, գործկոմի անդամներին էլ եմ հանդիպում, բայց որեւէ մեկին խոստումներ չեմ տալիս, դաշտ տալու կամ չտալու մասին քննարկումներ չեմ ունենում, չեմ ասում՝ եթե ինձ ընտրեք այս կամ այն բանը կլինի, կանեմ ձեր համար, որովհետեւ հետո պետք է աշխատեմ բոլորի հետ: Չեմ կարող մեկին մի ձեւ վերաբերվել, մյուսին՝ մեկ այլ: Ճիշտ չեմ համարում:

Ի՞նչ կմաղթեք Ձեր մրցակից Արմեն Մելիքբեկյանին եւ ի՞նչ «սցենար» սպասել դեկտեմբերի 23-ին:

Արմեն Մելիքբեկյանին մաղթում եմ առողջություն: Նույնիսկ եթե չընտրվեմ, իմ ծրագիրը բաց է նրանց համար: Ցավոք, այն, ինչ այս ընթացքում եղավ, վիրավորական է: Այդ զանգերը, ճնշումները, լայքեր հաշվելը, իմ ընկերներին ճնշելը շատ է վիրավորել ինձ: Չեմ կարող ասել, որ ֆեդերացիայի այս ղեկավարության հետ հետագայում կարող եմ աշխատել, բայց իմ ծրագիրը բաց է եւ թափանցիկ: Ով էլ ընտրվի, թող ճիշտ աշխատի»:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:



Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել«Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում«Ժողովուրդ». Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են«Ժողովուրդ». Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանաՓաշինյանը Ռիչարդ Մուրի հետ հանդիպումից հետո սկսեց յոթմղոնանոց քայլերով կործանել Հայաստանը. Սեմյոն Բաղդասարով«Հրապարակ». Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է«Ժողովուրդ». Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն«Ուկրաինական զորքերը զանգվածաբար փախչում են Վոլչանսկից»ԱՄՆ-ին ֆինանսական կատաստրոֆա է սպասվում մինչև 2025թ.-ն. Համաշխարհային բանկի նախկին ղեկավարԱմուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում՝ ավելի շատ․ Վ. ՇահրամանյանՇՏԱՊ. 23 օր հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանի վճակը կտրուկ վատացել էԲոլոր ֆուտբոլիստներն ուզում են խաղալ բարձր մակարդակով։ Ռուսաստանում, ցավոք, դա հնարավոր չէ. Կարապետյանը` Սպերցյանի մասինԴեռ վաղ է խոսել. Տիկնիզյանի գործակալը` ֆուտբոլիստի Եվրոպա տեղափոխելու մասինԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Ռուսական բանակն ամբողջական վերականգնման լուրջ շանս ստացավԱյդպես էլ գաղտնի պահեցին, թե ինչ ասաց Պուտինը Նիկոլի ականջինԺողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքըԳյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներինՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանին փորձում են հաղթել Աստծո օգնությամբ. Коммерсантъ-ի անդրադարձըԲԱՄԲԱՍԱՆՔՌուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. ԲորտնիկովԷդվարդ Ասրյանը ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս․ ՊՆ-ն պարզաբանում է տարածվող լուրերըԶարմանքՀիմա Նիկոլն ի՞նչ անի, էս ճամպրուկը ո՞ւր դնիՀնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲայդենն արգելել է մինչև 2040 թվականը Ռուսաստանից ուրան ներկրելՄեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ ՓաշինյանՊՆ-ում ծավալվել են կառավարման կետեր, ընթանում են մարտավարամասնագիտական պարապմունքներՎարդան Մինասյանն ու նրա օգնականը չեն վերցրել իրենց մեդալները՝ ՀՖՖ-ի հետ տարաձայնության պատճառովՎրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի (տեսանյութ)Կոբախիձեն հայտնել է՝ Վրաստանում երբ վերջնականապես կընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքըԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքըԱդրբեջանն ու Ուկրաինան քննարկել են ռազմավարական գործընկերությունըUcom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Արփի Դավոյա’ն, գնա ղուշբացությամբ զբաղվի, դու դրանից ավելի լավ ես, քան քաղաքականությունից. ՊետրոսյանԻնչպես են Դանիայում հայերը դիմավորել Նիկոլ ՓաշինյանինԱդրբեջանը 5 ամսով երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԵՄ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՕՐԸ»Խաղաղության պայմանագրի մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ կան սպեցիֆիկ կետեր. ԲայրամովԺնևում նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումըԼուսինե Թովմասյանը՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասինՀայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևՔոլեջի ուսանողները միացան Բագրատ սրբազանի շարժմանըՀՀ զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունըՀայաստանին և Ադրբեջանին խրախուսել եմ պահպանել խաղաղ բանակցությունների թափը. ԵԱՀԿ գործող նախագահԲագրատ սրբազանը քնեցԱնվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրությունը. Լիլիթ Գալստյան«ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ». ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԵՆԻԿ ԽԼՂԱԹՅԱՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода