Մխիթարյանը կարող է լինել «Ինտերի» 5-րդ հարձակվողը. «Ինտերի» մարզական տնօրեն
Սպորտ
«Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուսիլիոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք միլանյան ակումբը նախատեսում է ուժեղացնել հարձակման գիծը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ.
«Մենք բացարձակապես գոհ ենք մեր հարձակվողներից, չորս հարձակվող ունենք: Մենք մեր թիմում ունենք նաև այնպիսի ուժեղ խաղացող, ինչպիսին Մխիթարյանն է, ով իր կարիերայի ընթացքում հաճախ է հանդես եկել հարձակվողի դիրքում։ Անհրաժեշտության դեպքում նա հասանելի կլինի հինգերորդ հարձակվողի դիրքում»,- Աուսիլիոյի խոսքերն է մեջբերում Inter Xtra-ն։