«ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹԵԼ ԵՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ ՈՒ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄԱՐՏԻՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Արտաշատի «Ռազմիկ Գոլեցյանի» անվան ըմբշամարտի մարզադպրոցում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունում ոսկե մեդալ են նվաճել Մանվել Խնձրցյանը 57 կգ, Մեժլում Մեժլումյանը 61 կգ, Անդրանիկ Ավետիսյանը 65 կգ, Գևորգ Մխեյանը 70 կգ, Հայկ Պապիկյանը 74 կգ, Արման Ավագյանը 79 կգ, Ռազմիկ Եփրեմյանը 86 կգ, Իգոր Սարկիսյանը 92 կգ, Գուրգեն Սիմոնյանը 97 կգ և Մարտին Սիմոնյանը 125 կգ։
Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ գերծանր քաշային ՄԱՐՏԻՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց.
«Հանդես եկա գերծանր 125 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա ու հաղթեցի բոլոր մրցակիցներիս։ Հաջորդ տարի, ապրիլ - մայիս ամիսներին Թուրքիայում մասնակցելու եմ վարկանիշային մրցաշարի, որը հնարավորություն կտա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Եվրոպայի մինչև 23 տարեկանների բրոնզե մեդալակիր եմ, Աշխարհի առաջնության մրցանակակիր ։ Բոսնիա - Հերցեգովինայում Եվրոպայի պատանիների առաջնության ժամանակ հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս ու բրոնզե մեդալ նվաճել, այդ ժամանակ 100 կգ քաշային կարգում էի հանդես գալիս։ Դժվարություն լինում է այն դեպքում, երբ իմ գերծանր 125 կգ քաշային կարգում զույգ չեմ ունենում, մրցակից չեմ գտնում հաճախ։ Ամենամեծ նպատակս է Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելը։ Բացի ըմբշամարտից, եթե ազատ ժամանակ եմ ունենում, ընկերներիս հետ սիրում եմ խաղալ ֆուտբոլ և բիլիարդ։
- Շնորհակալություն, Մարտին, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ