Iravunk.com | Հռոմի ստատուտով հենց հայ հրամանատարները կարող են կանչվել պատասխանատվության. Սիրանուշ Սահակյան
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։ Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Ամենավտանգավոր մասնագիտության նվիրյալը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել ԲԱՄԲԱՍԱՆՔ Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ Վանեցյան Ալիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն <<հարգելի>> ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...

Հռոմի ստատուտով հենց հայ հրամանատարները կարող են կանչվել պատասխանատվության. Սիրանուշ Սահակյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

«ՊԵՏՔ Է ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՀԵՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ»

— 60 կողմ, 23 դեմ քվեարկությամբ` Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը: Ի՞նչ է այն իրենից ենթադրում:

— Հռոմի ստատուտով հիմնադրվել է Միջազգային Քրեական դատարանը, որով միջազգային հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալացվել է: Մինչ այդ, եթե պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին տեղի ունենում, կարող էին ժամանակավոր տրիբունալներ ստեղծվեին, որոնք պատասխանատու էին կոնկրետ իրավիճակում կատարաված հանցագործությունների քննության բացահայտման եւ պատասխանատվության համար: Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետեւյալ հանցանքների նկատմամբ` ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա:

—Ո՞րն է Հռոմի ստատուտի կարեւորությունը Հայաստանի համար, եւ ինչո՞ւ հիմա այսպես հրատապ այն ընդունվեց:

Որոշման կայացումը, կարծում եմ, որոշակի կապ ունի կոնֆլիկտի հետ: Մենք տեսանք, որ 2015թ.-ից հետո ինտենսիվացել է Արցախի եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան եւ Հռոմի ստատուտի վերավավերացումը որոշակի սպառնալիքներ կարող է պարունակել Ադրբեջանի իշխանության  ներկայացուցիչների համար, ովքեր ագրեսիվ պատերազմ են վարում կամ ռազմաքաղաքական ղեկավարության, ովքեր ծրագրում եւ իրականացնում են պատերազմական հանցագործություններ, ռազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի ստորագրումը նաեւ կապված է քաղաքական գործընթացների հետ, եւ մենք աշխարհաքաղաքական զարգացումները չենք կարող անտեսել: Չեմ բացառում, որ այն նաեւ պայմանավորված լինի աշխարհաքաղաքական գործոններով, թերեւս պետք է թափանցիկ ու հաշվետու կերպով շարժառիթների մասին հանգամանալից պատասխան տան հենց պետական մարմինները, Ազգային ժողովը:

«ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ»

— Հռոմի ստատուտը վավերացնելով, օրինակ՝ հայկական կողմը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել  Ադրբեջանի վրա, հնարավո՞ր  են պատժիչ գործողություններ, թեկուզ եւ արցախհայությանը սովի մատնելու ու շրջափակման մեջ պահելու համար: Եթե կային նման հնարավորություններ, ինչո՞ւ ավելի վաղ հանձն չառան սույն նախաձեռնությունը:

— Նախ նշեմ, որ վավերացմամբ նման հնարավորություններ ստեղծվում են, քանի որ Հայաստանի սուվերեն տարածքում, եթե ադրբեջանական կողմը իրականացնում է հանցագործություններ, ապա դա ընկնում է դատարանի եւ այդ համակարգում գործող մարմինների իրավասության ներքո: Այդ դեպքերը կարող են քննվել, բացահայտվել, եւ կատարողները կարող են պատասխանատվության կանչվել: Ըստ էության, 2021թ.-ից սկսած, երբ Ադրբեջանը փաստացի օկուպացրել է ՀՀ որոշ տարածքներ, նման վտանգներ կարելի էր ստեղծել, եւ այս առումով կարող ենք քննարկման առարկա դարձնել, թե ինչու այս խնդիրը չի դրվել մինչեւ 2020թ.-ի պատերազմը, երբ ակնհայտ էր, որ ագրեսիան լինելու էր, եւ շատերն են տեղյակ եղել պատերազմի մասին եւ սրանից հետո, երբ արդեն գործողություններ են ընթացել Հայաստանի սուվերեն տարածքներում: Ուղղակի նշեմ, որ այդ ժամանակահատվածում չիրականացնելը որեւէ կերպ չի արդարացնում նաեւ հետագայում չվավերացնելը: Այսինքն՝ այն, որ ժամանակային առումով պատեհ ժամանակահատված չի ընտրվել վավերացման համար, չի նշանակում, որ պետք է բացառել նաեւ հետագայում վավերացումը, երբ Հայաստանի մյուս տարածքների առնչությամբ վտանգներ կան: Իմ միակ մտահոգությունը, կապված վավերացման հետ, այն է, թե որքանո՞վ գործնական օգուտներ կտա քրեական դատարանը: Միջազգային քրեական դատարանի գործարկումը ենթադրում է անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալների գոյություն: Եթե մենք անգամ իրավական հիմքերը ունենք, կարող է քաղաքական նախադրյալների բացակայության հիմքով այդ մարմինը մնա փաստաթղթի վրա: Եվ փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքական նախադրյալների` Միջազգային քրեական դատարանը երբեք չի գործարկվել: Աշխարհի տարբեր կետերում, եթե տեղի են ունեցել հանցագործություններ, բայց բացակայել են քաղաքական նախադրյալները, ապա Միջազգային քրեական դատարանը չի դարձել այդ հանցագործությունները զսպող օղակ, եւ զսպումները կապված են ոչ միայն վավերացման, այլ նաեւ արտաքին քաղաքական նախադրյալների հետ: Կարծում եմ` պետք է նաեւ քննարկման առարկա դարձնել, թե արդյոք ձեւավորված են այդ նախադրյալները, որի պայմաններում, եթե Ադրբեջանը շարունակի իր գործելակերպը, այդ թվում` ցեղասպան, ապա Միջազգային քրեական դատարանը արձագանքնելու է Ադրբեջանի հանցագործություններին: Նշեմ, որ անգամ առանց վավերացումների, Միջազգային քրեական դատարանի գործարկման հնարավորություն գոյություն ունի, օրինակ՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշմամբ իրավիճակը կարող է հղվել Միջազգային քրեական դատարանին: Նախադեպեր կան, երբ անգամ հակամարտության կողմ հանդիսացողը չի վավերացրել Հռոմի ստատուտը, բայց կոնֆլիկտի շրջանակներում իրականացրել է միջազգային հանցագործություններ եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ` այս դեպքերը հետաքննվել են եւ հանձնվել են միջազգային քրեական դատարանին:

— Իսկ գործընթացը ինչպիսի՞ն է, կանոնադրության վավերացումը բա՞րդ գործընթաց է, Ադրբեջանը վավերացրե՞լ է:

— Ամենեւին բարդ չէ: Օրինակ` Ադրբեջանը չի վավերացրել, քանի որ վավերացնելու պարագայում ռիսկեր կստեղծի այդ հանցագործությունների միջազգային պատասխանատվության համար, քանի որ ինքը հենց հանցագործն է, ընդհակառակը պետք է զերծ մնա այնպիսի համաձայնագրերից, որոնք կարող են սահմանափակել կամ պատասխանատվության սպառնալիքներ ստեղծել: Հայաստանը պաշտպանվելու նկատառումներից ելնելով է դա վավերացնում, բայց այդ պաշտպանությունը չպետք է լինի միայն թղթի վրա: Պետք է վտահ լինենք, որ ձեւավորված են բոլոր քաղաքական նախադրյալները, եւ միակ խոչընդոտը իրավականն է, որը հաղթահարելուց հետո կկարողանանք պատասխանատվության կանչել ադրբեջանցի հանցագործներին: Եթե այդ նախադրյալները չեն ձեւավորվել կամ առաջիկայում դրանց ձեւավորման հեռանկարն է փոքր, ինքնին փաստաթուղթը ստորագրելը գործնական փոփոխություններ չի մտցնելու եւ չենք կարողանալու ուժեղացված պաշտպանություն ունենալ:

«ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԷԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է»

— Իսկ հնարավո՞ր է, որ այդ կանոնադրությամբ Արցախի հերոսները որպես հանցագործ որակվեն, այսինքն` Հռոմի ստատուտը ի դեմս մեզ օգտագործվի:

— Եթե վավերացրած պետության տարածքում իրավազորության ներքո կատարվում են հանցագործություններ, նաեւ տվյալ երկրի հրամանատարության կողմից, ապա դրանք եւս քննվում են եւ վավերացրած պետության քաղաքացիները կարող են կանչվել պատասխանատվության: Այսինքն՝ Հայաստանը վավերացնելու ուժով ընդունում է, որ եթե իր քաղաքացիների կողմից իրականացվեն այդ հանցագործությունները, ապա դրանք կարող են հետաքննվել եւ բացահայտվել Միջազգային քրեական դատարանի համակարգի կողմից: Ռիսկը կա, օրինակ, եթե ադրբեջանական կողմը պնդում է, որ Գյանջայում հրետակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, եւ այս պայմաններում հայ հրամանատարները կարող են կանչվել պատասխանատվության հենց Միջազգային քրեական դատարանում: Այստեղ նաեւ ժամանակագրությունն է կարեւոր, պետք է հասկանալ, թե ո՞ր պահից սկսված, որպես կանոն վավերացնելուց հետո ծագող հարաբերությունների նկատմամբ են գործում, որովհետեւ թույլատրվում է նաեւ հետադարձություն տալ, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար:

— Իսկ ի՞նչ կասեք մեր գերիների ճակատագրի մասով, այդ թվում`  Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի ու Բաքվի կողմից մյուս ձերբակալվածների հետ կապված:

Այս պահին Բաքվում ունենք գերիներ, որոնք գերեվարվել են դեռեւս 44-օրյա պատերազմի հետեւանքով, բայց նաեւ գերեվարումներ են եղել, որոնք իրականացվել են սահմանային միջադեպերի կամ ՀՀ տարածքում ոտնձգությունների արդյունքում: Հաստատված գերիները կարողանում են «Կարմիր խաչի» միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ, բայց նրանց հայրենադարձության հստակ ծրագիր գոյություն չունի: Դա պայմանավորված է նրանով, որ ռազմագերիների հայրենադարձումը քաղաքականացվել է եւ դարձել քաղաքական օրակարգի մաս, դրա համար էլ որպես մարդասիրական խնդիր` լուծում չի ստանում: Ադրբեջանը գերիներին ազատ է արձակում այն բանից հետո, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանը բավարարում է բավականին ծանր քաղաքական պահանջներ: Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադարձություններից հետո փոխհարաբերությունները վատացել են, եւ այս ֆոնին հայրենադարձումներ չկան, միջնորդների ու կառույցների դերակատարումը էապես նվազել է: Ինչ վերաբերում է պետական ու ռազմական գործիչների ձերբակալություններին, այստեղ ունենք ցուցադրական ուժ, որն ուղղված է հայանպաստ գործունեություն իրականացրած քաղաքական, ռազմական ու պետական գործիչների պատժմանը: Սրանով ահաբեկում են այն բոլոր հայերին, ովքեր պետականամետ գործունեություն էին իրականացնում, որը կարող էր հզորացնել Արցախը կամ Հայաստանը: Այդ անձինք հանցագործություններ չեն կատարել, առնվազն իրական փաստեր գոյություն չունեն: Մտացածին մեղադրանքների շրջանակներում Ադրբեջանը վրեժխնդիր է լինում նրանց գործունեության համար: Այստեղ տեսնում ենք ազնիվ պետական գործունեություն, որը կարող էր հզորացնել պետական ինստիտուտները, տեսնում ենք անձանց, որոնք իրենց ազգային գաղափարախոսությամբ պայքարել են հանուն Արցախի ինքնորոշման եւ, ինչու ոչ, պետական գործիչներ, որոնք քննադատել են Ադրբեջանի հայատյաց եւ ցեղասպան քաղաքականությունն ու իրենց կշռի արդյունքում մեծ միջազգային ուշադրություն ենզ զետեղել խնդրին: Եվ այս գործունեության համար Ադրբեջանը ցուցադրական վրեժխնդիր է լինում` մեղսագրելով արհեստածին ու կեղծ մեղադրանքներ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ



ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՀՈՎԻՏ ԳՅՈՒՂՈՒՄ։Մոսկվան հենց այնպես չէ, որ ի ցույց դրեց միջուկային զինանոցը Պատահական չէ, որ Սրբազանի երեւանյան հավաքը կհաջորդի Նիկոլի Մոսկվայից վերադարձին10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոցԱմենավտանգավոր մասնագիտության նվիրյալըՆաիր Տիկնիզյանը և Յանա Ռոմաշկինան սպասում են իրենց առաջնեկին(ֆոտո)Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրելԲԱՄԲԱՍԱՆՔԼավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում, երկու վախը մի մահ է․ ՎանեցյանԱլիևը հատուկ իրեն վնասել է, որ բանակից ազատվի, երիտասարդնե'ր, իմացեք ռազմական պատմություն ոչխարներ... Էս շարժումը մարդու շարժում ա, ոչ, թե ձեր պես կեր վաստակելու...Հնարավո՞ր է հաղթել նիկոլիզմին՝ փորձված արեւմտյան տեխնոլոգիաներովԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԶԱՐՄԱՆՔԵկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման. Գերագույն հոգևոր խորհուրդՀանդիպում իսպանացի գրող Վիսենտե Մարկոյի հետ Չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամի հարևանի հետ անվտանգության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուներըՄեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի ղեկավարը մանրամասներ է ներկայացնումԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 միլիոն դոլար կտրամադրի ՀայաստանինՎստահ եմ, որ Ադրբեջանը 4 գյուղ էլ Սյունիքից չի պահանջելու, որովհետև դա լեգիտիմ չի. ՓաշինյանԳլխապտույտ, որովայնի ցավ.Անոթային խնդիրների քողարկված ահազանգերԱյս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. ԿադիրովԲագրատ Սրբազանը մոռացել է իր ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան.news.amՊուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. ՓաշինյանԲաքվի հետ մինչև նոյեմբեր պատրաստ եմ պայմանագիր կնքել հայտնի սկզբունքների շրջանակներումԵկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հնարավոր է Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ չեն կարդացել․ ՓաշինյանՇտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրելԻ՞նչ, կարծում եք Վանեցյանին էդ մի երկու րոպեն են ձայնագրել, իհարկե ոչ. ՓաշինյանՌԴ կառավարությունը հրաժարական է տվելԴեմ եմ ցանկացած հեղափոխության, դեմ էի նաեւ 2018թ.-ի հեղափոխությանը. Հայտմի փաստաբանը առկա գործընթացների մասինՎաղը մեկնում եմ Մոսկվա, կլինի հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանՓաշինյանը սպառնացել է, որ կսկսվի պատերազմ, եթե ինքը կատարի Բագրատ Սրբազանի շարժման պահանջներըՎլադիմիր Պուտինը երդվեց և 6 տարի ժամկետով ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնըՆիկոլը կանխատեսել է քայլերթի ավարտը եւ, թե որքան մարդ կհավաքվի մայիսի 9-ին.Բացառիկ մանրամասներՏավուշում սկսած սահմանազատման գործընթացով անիմաստ ու աննպատակ ենք դարձնում պատերազմը․ աշխատանքի 90 տոկոսն արված է․ ՓաշինյանԱյո', ՔՊ-ից եղել են բանագնացներ, որոնք համոզել են, որ վերջ տանք սրան, օրհնել եմ ու ճանապարհել«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա, կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». ՍրբազանՓաշինյանը ՀՀ-ն դաձնում է վիլայեթ. գնացել էր Էրդողանի երդմնակալությանը, նայում էր Ալիևի ծոծրակին (տեսանյութ)Խոստանում եմ քեզ, Նիկո'լ, որ էս չալիկը գլխիդ եմ տալու, մինչեւ վերջ այս քայլերթին մասնակցելու եմԻշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը, զուտ ֆոն են ապահովում՝ սպասարկելով Ալևի օրակարգըՆիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ Տարադրամի փոխարժեքները մայիսի 7-ինԱյսօր Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ)Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլներըՄայիսի 7-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода