Ում բնակարանում եւ ինչպես են գրանցվել 47 տարբեր այլազգի. հաղորդում՝ հանցագործության մասին
Ներքաղաքական
«Հանրային ազդարար» ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ ՀՀ Գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:
«Հայտնում եմ Ձեզ, որ մամուլում եւ անձնական էջերում հայտնվել են տեղեկություններ մեկ բնակարանում 47 տարբեր, հիմնականում մուսուլմանների գրանցելու մասով: Ուստի խնդրում եմ պարզել թե`
1. Ինչպես են այդ այլազգիները հայտվել Հայաստանում,
2. Ինչ խնդիրներ են կատարելու նրանք ՀՀ` կոլեկտիվ հարցաքննումով՝ նախապես պարզելով, թե ում բնակարանում եւ ինչպես են գրանցվել այնտեղ, ինչ կաշառքներով կամ ում զանգով է դա կատարվել,
3. Ընտրությունների ընթացքում եւ սպասվող պատերազմական գործողություններում, որն է լինելու նրանց դերը,
4. Ինչպես է հնարավոր եղել 47 հոգու մեկ տեղում գրանցելը` դա անփութություն որակողը հենց ինքը հանցագործն է:
Պահանջում եմ ընդունել որոշում եւ միանգամից կիրառել ՔՕ մի քանի հոդվածներ։ ՀՀ ում այս երեւույթը ստացել է մեծ արձագանք ու բնակչության տագնապ։ Եթե դա կեղծ լուր է, պահանջում եմ հերքում», - ասված է Ս. Բաբայանի դիմումում: