Փոխարժեք: $ , ,
⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Ո՞ւմ պատվիրով եւ ո՞ւր են տանում ՌԴ-ին հիմնական թշնամի համարող իշխանությունները եւ նմանատիպ հռետորաբանությամբ հանդես եկող «ընդդիմությունը». Ադամյան Հարգանքի տուրք՝ Արցախում զոհված ռուս խաղաղապահների հիշատակին Ե՛Վ ՆԻԿՈԼԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, Ե՛Վ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում Արևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից․ Կոլոկոլցևը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը Ստեփանակերտում պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն է․ Լապշին Բաքուն և Անկարան փաստաթղթեր են ստորագրել երկաթուղային հաղորդակցության և կանաչ էներգիայի ոլորտում Նոր կադրեր Ստեփանակերտի պայթյունից Սեփական հողում գերի ընկնելու վախը ստիպում է հեռանալ կենդանի դիակներիս. Բռնի գաղթի իրական աչքերը

Հայաստանն առաջին անգամ հաղթող ճանաչվեց «Սլավյանսկի բազար»-ում. Գրան պրին Մաշա Մնջոյանինն է

Մշակութային

«Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների 32-ամյա մրցույթի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը հաղթող ճանաչվեց: Հայաստանը ներկայացնող երգչուհի ՄԱՇԱ ՄՆՋՈՅԱՆՆ արժանացավ Բելառուսի Վիտեբսկ քաղաքում կայացած «Սլավյանսկի բազար 2023»-ի Գրան պրի մրցանակի:

Առաջին մրցութային օրը Մաշա Մնջոյանը կատարեց Խորհրդային հայտնի ֆիլմերից «Ջրագնացներ»-ում հնչող Եվգենի Կրիլատովի երաժշտությամբ եւ Իգոր Վոզնեսենսկիյի խոսքերով գրված՝ «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Իսկ երկրորդ մրցութային օրը՝ նա հանդես եկավ աշխարհահռչակ Արետա Ֆրանկլինի «Respect» երգի կատարումով՝ արժանանալով 69 միավորի: Այսպիսով, Հայաստանի պատվիրակ Մաշա Մնջոյանը մրցութային օրերին վաստակեց 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը: Իսկ առաջին մրցանակի արժանացավ Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսվեց Ռուսաստանի եւ Իտալիայի ներկայացուցիչների միջեւ, 3-րդ մրցանակը բաժին հասավ Ղազախստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Հատկանշական էր, որ «Սլավյանսկի բազար»-ի բեմում Մաշա Մնջոյանը կատարեց ոչ թե երկու, այլ հինգ երգ. հաղորդավարների հետ շփման ժամանակ հանպատրաստից առաջին մրցութային օրը նա երգեց Վիթնի Հյուսթնի հիթային «I Will Always Love You» երգը, իսկ երկրորդ մրցութային օրը՝ Վիտեբսկի հանդիսատեսի սրտերը հուզեց կոմիտասյան «Դլե յաման»-ի կատարմամբ: Դե իսկ ելույթների հերթականության վիճականության ժամանակ նա արդեն իսկ ցույց էր տվել իր ձայնային հզոր տվյալները՝ երգելով Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգը: Մաշա Մնջոյանը հեղինակավոր բեմից ներկայացրեց նաեւ հայկական դուդուկը՝ սովորեցնելով հաղորդավարին, թե ինչպես պետք է նվագել այն:

Ի դեպ, նշենք, որ Մաշա Մնջոյանը կրթությունը շարունակելու նպատակով գտնվում էր Ավստրալիայում, բայց պատրաստակամություն էր հայտնել լինել «Սլավյանսկի բազար» ամենամյա մրցույթի հայաստանյան պատվիրակը: Իսկ մինչ Ավստրալիա մեկնելը՝ Մաշան ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրը եւ մագիստրատուրան։ 2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Յուրմալայում կայացած «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում։ Նույն թվականին էլ դարձել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի առաջին մրցույթի հաղթող։

Հիշեցնենք նաեւ, որ «Սլավյանսկի բազար» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավարը ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ է: Իսկ մրցույթում Մաշա Մնջոյանի հաղթանակը Հայաստանի միակ հաջողությունը չէ: «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների 22-րդ մրցույթում եւս Հայաստանն արժանացավ պատվավոր հորիզոնականի: 10-ամյա Անահիտ Գալստյանը, ով մրցութային երկու օրերին դարձել էր ֆավորիտներից մեկը զբաղեցրեց երկրորդ մրցանակային տեղը:

«Մենք գալիս ենք Հայաստան հաղթանակով: Շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր կանգնած են եղել մեր կողքին, ովքեր հավատացել են մեզ: Բոլորիդ սիրում եմ: Հայաստանը հաղթանակներ դեռ շատ է ունենալու, եւ մենք էլի ենք գալու հաղթանակների հետեւից», - ասաց Վ. Կիրակոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ո՞ւմ պատվիրով եւ ո՞ւր են տանում ՌԴ-ին հիմնական թշնամի համարող իշխանությունները եւ նմանատիպ հռետորաբանությամբ հանդես եկող «ընդդիմությունը». ԱդամյանՀարգանքի տուրք՝ Արցախում զոհված ռուս խաղաղապահների հիշատակինԵ՛Վ ՆԻԿՈԼԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ, Ե՛Վ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ«Ինտերի» գլխավոր տնօրենը` Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու մասինԱրցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանումԱրևմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից․ Կոլոկոլցևը՝ Փաշինյանի հետ հանդիպմանըՍտեփանակերտում պայթյունը Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչություն է․ ԼապշինԲաքուն և Անկարան փաստաթղթեր են ստորագրել երկաթուղային հաղորդակցության և կանաչ էներգիայի ոլորտումՆոր կադրեր Ստեփանակերտի պայթյունիցՍեփական հողում գերի ընկնելու վախը ստիպում է հեռանալ կենդանի դիակներիս. Բռնի գաղթի իրական աչքերըՀրատապ, հենց հիմա օդային ճանապարհ պիտի բացվի։ Մարդիկ մահանում են. Նաիրա ԶոհրաբյանԿոչ եմ անում օտարերկրյա դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին հրատապ օգնել այս հարցում արցախահայությանը. Վահան ԲաբայանՕդային միջանցքը խիստ անհրաժեշտություն է և պետք է ամեն գնով գործարկել. Տիգրան ԱբրահամյանՎիճակը ծայրահեղ ծանր է և յուրաքանչյուր րոպեն որոշիչ է. Արտակ ԶաքարյանԱյդ դիրքում կարող են խաղալ Մխիթարյանը և Կլասենը. ԻնձագիՀայաստանն էքսպերեմենտալ լաբորատորիա չէ՛, որ ամեն մեկն ասի` մենք որ գանք... դու ո՞վ ես. ԵղիազարյանԻնչպես է պայթում Հայկազովի զորամասը. Սարսափազդու կադրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹՇՏԱՊ. Պայթել Հայկազովի զորամասի բենզալցակայանը, կան 200 զոհ ու վիրավորներ, այդ թվում երեխաներՇՏԱՊ. Արցախում ցիստերնով բենզին է պայթել, ասում են՝ ահագին տղամարդ է մահացելՆիկոլենց Սյամոն օգոստոսի 8֊ին և այսօր.Գագիկ ՀամբարյանԱլիեւը կրկին հայտարարում է «Զանգեզուրի միջանցքի» մասինՊատրոն Դավիթը ազատ արձակվեցԱրցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ՍտեփանակերտումԱլիևը հայտարարել է, թե իբր 1920 թվականին ՀՀ Սյունիքի մարզն «անջատել են Ադրբեջանից»Սկսած օպերացիան կարճ ժամանակում հաջողությամբ ավարտելը մեզ համար պարծանքի առիթ էր․ ԷրդողանԹուրքիան սպասում է ՀՀ-ի քայլերին խաղաղություն հաստատելու համար, նրանք պետք է սեղմեն մեկնած ձեռքըՌԴ ԱԳՆ-ի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարություններին17:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձԱդրբեջանը հայտարարություն է տարածել Իվանյանում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալՓաշինյանը փոխանակ եռակողմ հայտարարության կետերը կատարելու և ԼՂ-ի կարգավիճակի հարցը գալիք սերունդներին թողնելու, ենթարկվեց Արևմուտքի հորդորներին. ՌԴ ԱԳՆԿարող ենք ընդունել ԼՂ 40 000 բնակչի, այլ տեղեկություն չունեմ. կառավարության ներկայացուցիչՌուսաֆոբներին քշեցին ՌԴ դեսպանատան առջեւից, հակառուսական պաստառներն էլ հայտնվեցին աղբարկղումԼրագրող Դավիթ Սարգսյանը ձերբակալվեց«Զենք ունե՞ք»․ ադրբեջանցիները ստուգում են Արցախից Հայաստան եկող ավտոմեքենաները (տեսանյութ)ՌԴ-ն կապ չունի ՀՀ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաների հետ. ՌԴ ԱԳՆՀայաստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար արհեստական դժվարություններ են ստեղծվում. ՌԴ ԱԳՆԷդգար Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքականՓաստաբանները հորդորում են ՀՀ իրավասու պետական մարմիններին չհատել անդառնալիության կետը. հայտարարությունԿամ ապահովում ես երկրիդ ու քաղաքացուդ անվտանգությունը, կամ հեռանում. Հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկելԱրցախն այսօր. Արյունոտ ԼուսանկարներԲնակարանների վարձակալության կոլապսը սկսված էԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են Երևան (տեսանյութ)ՌԴ ՆԳՆ ղեկավարը ժամանել է ԵրևանՄարդ կա նույնիսկ տկլոր է դուրս եկել, առանց մի փոխնորդի. Իրավիճակը Ստեփանակերտի հրապարակումԶախարովա․ Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի հայտարարություններինՊեսկով․ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հնարավոր հանդիպման վերաբերյալ հստակեցումներ չկանԿապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»Երբ ու ինչպես է վրա հասնելու խաղաղությունը. Մտնում ենք վախի հաղթահարման շրջափուլԱռաջին կադրերը Իվանյանում ընթացող ղարաբաղյան և ադրբեջանական կողմերի հանդիպումից (Photo)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода