Սպասում եմ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին. Նիկոլ Փաշինյան
Միջազգային«Սպասում եմ Փարիզում նախագահ Էմանուել Մակրոնի հետ կարևոր բանակցություններին»:
Թվիթերի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: