Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նա հայտնել է, որ Ադրբեջանը կեսգիշերից սադրիչ եւ ագրեսիվ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ սահմանի տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով եւ ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը:
Նախագահ Մակրոնն անթույլատրելի է համարել լարվածության հետագա խորացումը եւ շեշտել իրավիճակը լիցքաթափելու անհնաժեշտությունը: