Պուտինը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպայի կարեւորագույն գազային զարկերակներից մեկը
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Սոչիում թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպայի կարեւորագույն գազային զարկերակներից մեկը , հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Թուրքական հոսքը», որի շինարարությունը մենք ավարտեցինք որոշ ժամանակ առաջ, այսօր Եվրոպային ռուսական գազի մատակարարման կարեւորագույն զարկերակներից մեկն է։ Իսկ «Թուրքական հոսքը»՝ ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է ճիշտ, աշխատում է ռիթմիկ, առանց ձախողումների»,-ասել է Պուտինը։
«Գազպրոմը» «Թուրքական հոսք»-ով Ռուսաստանից Սեւ ծովով գազ է մատակարարում Թուրքիա եւ Հարավային եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրներ։ Գազատարի նախագծային հզորությունը կազմում է տարեկան 31,5 մլրդ խմ գազ։