Փոխարժեք: $ , ,
Աշխարհի լռության պայմաններում` 21-րդ դարում կրկնվեց ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ. Դավիթ Համբարձումյան Ով է Արցախում հայերի ներկայացուցիչ նշանակված երբեմնի գործարարը. Բացառիկ մանրամասներ Ինչ սպասել Գրանադայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Արցախում ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում. Մասյացոտն թեմի առաջնորդ Հռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ. Արթուր Խաչիկյան Բաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը. դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերին Ընդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմել Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայտնի է ինքնությունը Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է Բաքու

Ովքեր են կանգնած արգելոց-թանգարանում նկարահանված պոռնոսկանդալի հետեւում. պատմաբանը հորդորում է լրջանալ

Մշակութային

Այն, որ Հայաստան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկները «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել եւ տեղադրել ամենահայտնի միջազգային պոռնո կայքում, համացանցում լայն քննարկման առարկա է դարձել: Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն «Իրավունքի» հետ զրույցում նշել է, որ ընդամենը երեկ է տեղեկացվել դրա մասին եւ արդեն իսկ դիմել է վերադասին` ոստիկանությանը դիմելու եւ դեպքի առթիվ ծառայողական քննություն իրակնացնելու համար: Ընդ որում՝ Մ. Բադալյանը չի բացառել, որ այս աղմուկը հնարավոր է կոնկրետ իր դեմ ուղղված միտում ունի: Մինչդեռ պատմաբան ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այս ամենը բոլորովին այլ տեսանկյունից է դիտարկում եւ հորդորում սոցցանցերում թեմայի շուրջ զվարճացողներին ու զայրացողներին հարցին այդպես մակերեսային չմոտենալ:

- Պարոն Պետրոսյան, կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ պետք չէ այս թեմային մակերեսային մոտենալ:

- Այն, ինչ արել են երկու օտարերկրացի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում, կարող էր լինել ամենաթանկանոց հյուրանոցում կամ ամենաաղքատ խրճիթում: Հետեւապես, հարց է ծագում՝ ինչո՞ւ էր ընտրված հենց «էրեբունի» թանգարանը: Ըստ էության, դրանով փորձ է արվել նսեմացնել, անլրջացնել այս թանգարանի եւ մեր պատմամշակութային արժեքների դերն ու նշանակությունը, որը կա միջազգային հարթակներում: Ավելին՝ չեմ բացառում, որ հրապարակված տեսանյութի «հերոսներին» լավ վճարել են դրա համար: Ակնհայտ է, որ այդ տեսանյութը հրապարակվել է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար:

- Ձեր գնահատմամբ՝ ով կամ ովքե՞ր կարող էին կանգնած լինել այս ամենի հետեւում: Ի վերջո, ո՞ւմ էր ձեռնտու անարգելը մեր պատմամշակութային արժեքները:

- Այն, որ մենք բնիկներ ենք, թուրքերին ու ադրբեջանցիներին ապացուցելու եւ հիմնավորելու կարիք չկա, որովհետեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն՝ իր ունեցած պատմամշակութային մնայուն արժեքներով արդեն իսկ փաստում է, որ նրանցից հազարավոր տարիներով հին ենք: Սա գիտի նաեւ ամբողջ աշխարհը, ինչը հենց թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ փորձում է անլրջացնել: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս ամենն իրենց կազմակերպածն է: Պետք է խնդիրը դիտարկել ավելի խորը եւ գլոբալ առումով:

- Բայց թանգարանի տնօրենը մեր հետ զրույցում նշել է, թե չի բացառում, որ սա կարող է ուղղված լինել իր անձի դեմ, որովհետեւ նման նախադեպ էլի է եղել, երբ փորձել են ցեխ շպրտել իրենց գործունեության վրա:

- Թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն այն մարդն է, ով տարիների իր գործունեությամբ՝ գիտականորեն ապացուցում է հայերը դեռեւս վաղնջական ժամանակներից ապրում ու արարում են այս տարածքում: Նա ազգային մտածելակերպ ունեցող մարդ է: Չեմ բացառում, որ դրա համար էլ փորձ է արվում Միքայել Բադալյանին չեզոքացնել: Մինչդեռ նա կարողանում է այս ուղղությամբ աշխատել նաեւ տարբեր արտասահմանյան կառույցների հետ եւ մեր բազմադարյա պատմությունը փաստագրված ներկայացնել աշխարհին: Ի դեպ, նաեւ ասեմ, որ Միքայել Բադալյանի վաստակը չի սահմանափակվում միայն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանով: Նա շատ լուրջեւ  կայացած գիտնական է, ով զբաղվում է պեղումներով դեռեւս ուսանողական տարիներից: Միքայել Բադալյանի ներդրումը շատ մեծ է հատկապես Օձաբերդի պեղումների հետ կապված:

- Միքայել Բադալյանը նաեւ շեշտել է, որ, ըստ էության, իրեն շանտաժի են ենթարկել, զանգել են եւ ասել, որ առաջարկում են այդ տեսանյութը չհրապարակելու դիմաց, որպեսզի ինքը հարի ինչ-որ քաղաքական ուժի: Նա մերժել է, ինչից հետո էլ տեսանյութը մի քանի ժամ հետո հրապարակվել է: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քաղաքական ուժի մասով այդքան էլ լուրջ չեմ վերաբերում: Կարծում եմ՝ ինչ-որ մեկը  փորձել է կա՛մ առիթից օգտվել եւ շանտաժ անել, երբ արդեն իսկ այդ տեսանյութը հրապարակված էր, կա՛մ դրանով սլաքները միտումնավոր շեղում են, որպեսզի մեղադրանքներ չուղղվեն թուրք-ադրբեջանական տանդեմին, այլ մեր երկրի ներսում փնտրեն մեղավորներ: Շատ հավանական է, որ նման զանգ ու առաջարկ եղել է, իրական մեղավորների վրայից հետքը մաքրելու համար:

- Եթե անկեղծ լինենք, տպավորություն է, որ հանրային լայն շրջանակները ոչ թե մեղավորներ են փնտրում, ոչ թե անհանգստացած են պատմահնագիտական թանգարանի հեղինակությամբ, այլ հետաքրքրված են զուտ հայկական նման մասշտաբի պոռնոսկանդալով…

- Պոռնոտեսանյութերով  հետաքրքրվելու փոխարեն՝ առաջարկում եմ առերեսվել մեր պատմահնագիտական արժեքներին՝ այցելելով «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, որտեղ մշտապես այցելում են ինչպես զբոսաշրջիկներ, այնպես էլ աշակերտներ: Թանգարանը բացառապես շնորհիվ Միքայել Բադալյանի աշխատասիրության՝ այսօր շատ ավելի բարվոք է, ավելի կազմակերպված եւ դրական փոփոխություններն, ուղղակի, ակնհայտ են: Էլի եմ ասում՝ ուղղակի համոզված եմ, որ սա թուրք-ադրբեջանական տանդեմի լարած թակարդն էր, որպեսզի միջազգային հարթակներում կարողանան ամեն կերպ Հայաստանի դերը նսեմացնել, ինչի համար պատմահնագիտական նշանակության թանգարանն  անլրջացնում են, իսկ ազգային մտածելակերպ ունեցողներին՝ վարկաբեկում: Թույլ չե՛նք տալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Աշխարհի լռության պայմաններում` 21-րդ դարում կրկնվեց ցեղասպանություն հայ ազգի նկատմամբ. Դավիթ ՀամբարձումյանՈվ է Արցախում հայերի ներկայացուցիչ նշանակված երբեմնի գործարարը. Բացառիկ մանրամասներԻնչ սպասել Գրանադայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումիցԱրցախում ադրբեջանի ձեռքով տեղի է ունենում էթնիկ զտում. Մասյացոտն թեմի առաջնորդՀռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ. Արթուր ԽաչիկյանԲաքուն հաստատել է Սահակյանին, Ղուկասյանին ու Իշխանյանին ձերբակալելու մասին տեղեկությունը. դատարանը որոշում կկայացնի առաջիկա ժամերինԸնդդիմությունը հրաժարվե՞լ է Սաֆարովին արդարացրած Հունգարիայի բարեկամական խմբի մաս կազմելԱրցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ. Հայտնի է ինքնությունըՀայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե ՍարիբեկյանԱրցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն առևանգվել է․ նա տեղափոխվում է ԲաքուԱՄՆ-ն կարո՞ղ է երկար ժամանակով ամրապնդվել Հայաստանում«Խաղաղության պայմանագիրը» դառնում է պահի միակ ռեալ սցենարըՉարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ«Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան ՊողոսյանԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում ենԳուժում էիք, որ երկիր ենք կորցնում, մենք ոչ մի բան էլ չենք կորցրել. ՔՊ–ականՊուտինն Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ օպերատիվ հանդիպում կանցկացնի Ուղեղի թարմացում նրանց համար, ովքեր Փաշինյանի հանձնումը թողած հեքիաթ պատմելով են զբաղված. Տիգրան ԱբրահամյանՍյունիք է հասել Իրանի կողմից ՀՀ ուղարկված մոտ 60 տոննա հումանիտար բեռըԵրևանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը հատուկ շտաբ է ստեղծել՝ ԼՂ հայերին օգնելու համար. ՌԴ ԱԳՆՔՊ-ականները հիմա էլ մեղադրում են ներկաններինՀռոմի ստատուտի վավերացումը ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. ՎոլոդինԹորոսյան Շիրակը մանկահասակ երեխայի պես պատճառաբանել է, թե ինչու, այնուամենայնիվ, չի մասնակցել Հռոմի ստատուտը վավերացնող քվեարկությանը.Armenian infoՇՏԱՊ. Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ ԻշխանյանինՀռոմի ստատուտը վավերացնելով՝ Հայաստանն արգելում է Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր․ Կոնստանտին ԶատուլինԱրայիկ Հարությունյանը փախավ, որևէ աջակցություն չունեցող Արցախն ընկավ. Տիգրան ԱբրահամյանՉէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. ՊեսկովԼեռնային Ղարաբաղի հարցում միշտ պետք է հիշել Փաշինյանի որոշումը, որը ներկայիս իրավիճակի նախահիմքն է. ՊեսկովՀայաստանն անվտանգության ապահովման համար ՀԱՊԿ-ից և ռուս-հայկական գործընկերության մեխանիզմներից լավ բան չունի. ՊեսկովՓաստաբանների պալատը և ակադեմիան արցախցիների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվությունԿարեւոր տեղեկատվություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների առնչվող. Արթիկի համայնքապետարանը հայտարարությամբ է հանդես եկելՆոյեմբերի 9-ի փաստաթուղթն այժմ գործո՞ւմ է. պարզաբանում է ԽանդանյանըՀռոմի ստատուտով ՀՀ-ն ներկա ու ապագա սերունդներին զրկում է Արցախը ազատագրելու հնարավորությունիցՊետրակովը հրապարակել է հավաքականից հրավեր ստացած ֆուտբոլիստների ցանկըՀռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես Պուտինի նկատմամբ ոչ բարեկամական քայլ. ՎորոբյովԻշխանությունից եւ ընդդիմությունից ովքեր «թռան» Հռոմի ստատուտի քվեարկությունից Արցախի պետնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ վերադարձան ՀՀՔանի դեռ ապացույցներ չկան, ԼՂ-ում էթնիկ զտnւմներ չենք կարող արձանագրել. ՊետդեպՄոսկվան հարցեր ունի այս երկրի ղեկավարության հետ. Պեսկովը մեկնաբանել է ՀՀ-ի կոմից Հռոմի ստատուտի վավերացումըԻնչպես ստանալ փախստականի կարգավիճակ, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ90-ամյա տատիկը շրջափակումից հետո հասել է Հայաստան, գրկել որդուն եւ մահացելԱդրբեջանը վերջին ագրեսիայի արդյունքում զոհերի նոր թիվ է հայտնելԵրբ է վերջին անգամ խոսել գերեւարված եղբոր հետ պատգամավորըԴոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամիՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է. Հայկ ՄամիջանյանԵվրամիությունը Հայաստանի կողքին է․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն«ՀՀ տարածքային ամբողջականությունը ծախված է, ծախողն էլ՝ Նիկոլն է»․ Աննա ՄկրտչյանԱրցախցի Սյուզանն ու շիրակցի Սերոժն այսօր նշանվել են․ Սերոժի ընտանիքը հյուրընկալել է Սյուզանի 15–հոգանոց ընտանիքըՀայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ ԶաքարյանԻնչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода