Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելություն Զելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջել Չեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. Սարգսյան Մեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին Հայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավո Լոնդոնը հանել Է պատժամիջոցները Թուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանը Թրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNN Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. Times

Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն Պետրոսյան

Տեսանյութեր

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հայտարարել է, թե «պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում կոտորվեցին, որպեսզի դա լինի շատ թիրախային»։ Նրա գնահատմամբ` «իրական Հյաաստանը տալիս է այդ հնարավորությունը նաեւ ցեղասպանության այդ բացթողումը դարձնել իրականություն»։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱՍԱԼԱ-յի նախկին անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող, քաղաքագետ-թուրքագետ ՎԱԶԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:

— Անդրանիկ Քոչարյանն իր հայտարարությամբ, թե` Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել` ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված հայրենակիցների ամբողջ ցանկը, ըստ էության, քննարկման առարկա դարձրեց, թե արդյոք միլիոնուկես են եղել ցեղասպանության զոհերը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այդ հարցը կարող է տալ թուրքը` Թուրքիայի պատմաբանների միությունը, Էրդողանն ու Ալիեւը, բայց եթե մարդն ինքն իր անունը հայի անուն է դնում եւ նմանատիպ հայտարարություն է անում, նշանակում է, որ հայ չէ: Իսկ եթե հայ չէ, անկեղծ ասած, բացարձակապես ցանկություն չունեմ իրեն պատասխանելու: Բայց որպեսզի մնացած ազգերի, պատմաբանների համար ավելի պարզ լինի, ասեմ, որ երբ աշխարհի 30 եւ ավել երկիր դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, դրանք պետություններ են, ոչ թե անհատներ, ինչը նշանակում է, որ բոլոր հիմքերը կան, ամբողջ փաստաթղթերը կան: Եվ եթե մի քանի հայանուն կենդանի իրենք իրենց վերապահում են այդպիսի հայտարարություններ անել, դա իրենց խնդիրն է, ոչ թե` մեր ժողովրդի: Հետեւապես, մեր ժողովուրդը չպետք է մտնի սրանց կողմից առաջ քաշած օրակարգերի մեջ: Իրենք ցանկանում են մեզ ոչնչացնել, իսկ ոչնչացնելու համար կեղծ օրակարգեր են գցում եւ դրանցով շարժվում են առաջ:

— Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ոսկեպարի շուրջ ստեղծված իրավիճակը: Իշխանական մամուլը գրում էր, թե այս անգամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից տավուշցիները գոհունակություն են հայտնել:

— Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել: Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին գոռում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց հանձնեց: Այս մարդը եթե ասի` մածունը սպիտակ է, պետք է կասկածել` կա՛մ մածունի, կա՛մ սպիտակ գույնի էության մասին: Նիկոլը ստի, կեղծիքի, խաբեբայության, դավաճանության օրակարգով եկել է եւ իշխում է Հայաստանին: Հիմա ով ուզում է իր օրակարգով շարժվել, ուրեմն` ինքն էլ այդ օրակարգի մաս է: Հիտլերը ժամանակին հետաքրքիր միտք է ասել. լրագրողը իրեն հարց է տվել, թե` «ո՞վ է աշխարհի ամենաստոր մարդը», նա պատասխանել է. «Աշխարհի ամենաստոր մարդը նա է, ով համագործակցեց ինձ հետ, որ ես տիրանամ իր երկրին: Երկիրը մայր է, իսկ ես տիրանում եմ իրենց մայրերին…»: Ալիեւն այսօր Նիկոլի օգնությամբ տիրացել է Արցախին:

— Երեւանում տեսնում ենք քաղաքական պայքարի կայծեր: Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որ այդ պայքարի կրակն ի վերջո բռնկվի:

— Ժամանակին դպրոցում անպայման բոլորս էլ սովորել ենք, որ ֆիզիկայի մեջ կա Բրոունյան շարժում: Հասարակության մեջ միշտ պետք է լինեն Բրոունյան շարժումներ, որի արդյունքում առաջանում է կայծը: Այս պրոցեսը, որն ընթանում է, բնական է, քաղաքագիտորեն ապացուցված է: Սա անբնական գործընթաց չէ: Հասարակական, քաղաքական գործողություններն ուղիղ գիծ չեն, խառնաշփոթության մեջ են` մեկ բարձրանում են վերեւ, մեկ` անկում ապրում, խճճվում, տեղի է ունենում դավաճանություն, հուսալքություն, հազարումի պրոցես: Բայց եթե դու հաստատակամ ես, ծրագիրդ հստակ է եւ գիտակցում ես քաղաքական պայքարի բոլոր մանրուքները, այդ ժամանակ հաղթում ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Հայաստանում ԵՄ առաքելությունԶելենսկին բացատրեց, թե ինչու չի ցանկանում տարածքներ զիջելՉեն հասցնի հրաժարվել Անկախության հռչակագրից. այդ հանրաքվեն չի կայանա. Սերժ ՍարգսյանՌոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք, իսկ էշին համբուրողը մի հոգի չի եղել, շատ շատերն են եղել. ՍարգսյանՄեկ ա, մեր ժողովրդի 80%-ն ասելու ա, որ նա դավաճան ա. Սերժ Սարգսյանը՝ ՓաշինյանինՀայաստանը տեղեկացված է ՀԱՊԿ-ում քննարկված բոլոր հարցերի մասին. գլխավոԼոնդոնը հանել Է պատժամիջոցներըԹուրքիայում պահանջել են վերջ տալ ժխտողականությանըԹրամփը ցանկանում է Ուկրաինայում խաղաղության հասնել 100 օրվա ընթացքում. CNNՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղմացրել են Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու որոշումը. TimesԵվրահանձնաժողովը սև ցուցակում է ներառել Huawei-ի հետ առնչվող կազմակերպություններին․ PoliticoԱնցյալում «Ջահերով երթ»-ին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը. Քրիստինե ՎարդանյանԱրթուր Վանեցյանը պատրաստվում է 2026թ-ի ընտրություններին (տեսանյութ)Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին՝ Ադրբեջան նախատեսված այցի համարԷրդողանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ուղերձ է հղելՌԴ-ում եղբայրական հայերի վիշտը ընդունել են որպես սեփական ցավ. ԶախարովաԵս չգիտեմ՝ ով ինչ է անում, միայնակ եմ, տնից շատ քիչ եմ դուրս գալիս․ Մանսուրյանը՝ քննադատությունների մասինԹալինի համայնքապետի գլխավորությամբ թալինցիները հարգանքի տուրք մատուցեցին 1915թ.անմեղ զոհերի հիշատակինԱրա այ վիժվածքնե՜ր... Հերիքա Զոհվածի հարազատներին հայհոյեքՏեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել ՇահրամանյանԹող խաղաղությամբ հանգչեն Հայոց ցեղասպանության զոհերը. Լիբանանի նախագահը ուղերձ է հղելՀիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը․ Մակրոնի հայերեն գրառումըԱշխարհը պետք է ընդունի, որ Հայաստանն այլևս որբի գլուխ չի,որ ով ուզի, խուզի. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՖՈՏՈ. Արթիկի համայնքապետի գլխավորությամբ համայնքի բնակիչները ծաղիկներ են խոնհարհել 1915թ. անմեղ զոհերի հիշատակինՈղբերգական դեպք ՝ Երևանում. բժիշկը հայտնել է, որ երեխայի մարմինը шյրել են, և ծնողը չի կարող վերցնելՄենք հիշում եւ պահանջում ենք, մենք միասնական ենք. Մխիթարյանը` Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արելՇոյգուն նշել է երրորդ աշխարհամարտը սկսելու պայմանըԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանԻնչ կանի Զելենսկին Թրամփի հետ վիճաբանությունից հետո. TNIԽոնարհվում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Սերժ ՍարգսյանՊապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին«ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐԵԼ Է ՈՍՈԽԻ ԴԵՄ, ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ՀԱԴՐՈՒԹԻ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԻՆ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՒՍԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՓաշինյանն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտՍգում ենք հայ ժողովրդի հետ. ՌԴ դեսպանատունԻնձագին` «Միլանից» կրած խոշոր հաշվով պարտության մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ 110 տարի անց էլ թուրքն իր ձեռագիրը չի փոխել, մենք պահանջատեր ենք. Գոռ ՎարդանյանՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել. ՇոյգուԴրոշի այրումը համարվում է անձի բողոքի արտահայտման իրավաչափ եղանակ. փաստաբանՂրիմում օդային տագնապ է հայտարարվելՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերը մեզ համար խնդրային իրավիճակ է. ՔԿԾ ղեկավարԹրամփն ասել է, թե երբ է հանդիպելու ՊուտինինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին«ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՒՄ ԷԼ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ԵՄ ՆՎԱՃԵԼ». ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ «Թող ամենակարող Տերը ների մեզ». Արամ Սարգսյանին դուր չի եկել, որ այրել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներըԵրևանում բնակվող օտարերկրացին կոկաին է տեղադրել մայրաքաղաքի տարբեր վայրերումԻրական իշխանությունը ես ու պարոն Ասլանյանն ենք, մնացած մեր գործընկերները շեղվել են. Հովիկ ԱղազարյանՀանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դեմքին կապտուկ են նկատել (լուսանկար)Ջուր չի լինիՀռոմի պապի համար սուգը կտևի 9 օրՎախեցեք յոթ պորտով պատիժ կրելուց, սկսվել է…Աստղաբանը զգուշացնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top