Միլիոններ են աշխատում, բայց ճանապարհային նշանները տրակտորի տակ ընկած, 62 տեղից ճմրթած վիճակում են
Հասարակություն«Էն օրը գնում ենք մի տեղ՝ շրջանցիկ ճանապարհ կա պետքա ճանապարհից դուրս գալ, շրջանցել գնալ ու բնականաբար նշաններ կան դրված՝ կարմիր ժապավեններ, արագության սահմանափակման նշաններ տարբեր, հիմա էտ ընկերությունը միլիոններ ա աշխատում, բայց էտ ցուցանակը, որի վրա գրած ա՝ «շրջանցիկ ճանապարհ», երևի մի 62 տեղից ճղճղված, տրակտորի տակ ընկած և երևի 1962 թվականից ինչքան ճանապարհ են կառուցել. էտ նույն ժապավենով են ճանապարհը փակել». Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ճանապարհաշինարարների աշխատանքին: