Ամոթ ա, մի քիչ մեծացեք. Գեղամ Պետրոսյանը՝ Դավիթ Խաժակյանին
ՆերքաղաքականԵրեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ական ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ դիմելով ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին՝ հիշեցրել է. «Իշխա՛ն, 2020-ին Մարուքյանի կաբինետի դռան առաջ հերթ էիր կանգնում»:
Արձագանքելով վերոնշյալին՝ ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրել է. «Եթե աշխատասենյակ այցելելը Նիկոլն ու իր «արբանյակ-հաճախորդները» կաբինետի դռան առաջ հերթ կանգնել են համարում, ուրեմն՝ նման կերպ ՀՀԿ պատգամավորների կաբինետների դռան առաջ իրենց մեծ ու փոքր «շեֆերը հերթ են կանգնել»։ Ամոթ ա, մի քիչ մեծացեք»։