Iravunk.com | ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՑ ԱՐԴԻ «ԵՎՐԱԱՐԺԵՔՆԵՐԸ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է Շուշի Ստեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարություն Մի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներին Կայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումը Աջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ Արդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ) ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՑ ԱՐԴԻ «ԵՎՐԱԱՐԺԵՔՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵՑ ԱՐԴԻ «ԵՎՐԱԱՐԺԵՔՆԵՐԸ»

Մի քանի տարի առաջ Վատիկանի եւ ռուսական եկեղեցու մերձեցումը ֆանտաստիկայի ժանրից կհամարվեր: Մի քիչ էլ հետ գնանք. պատմականորեն չնչին ժամանակահատված՝ մի 30 տարի առաջ ո՞վ կմտածեր, որ կգա մի օր, երբ Հռոմի պապը կխոսի Ռուսաստանում քրիստոնեության աննախադեպ ծաղկման եւ Վատիկանի հիմք հանդիսացող եվրոպական կաթոլիկության դառը վիճակի մասին:ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ ԱՆՑ


 

 

 

Ու ահա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը Կուբայում՝ Հավանայում ոչ միայն տարիների կամ տասնամյակների, այլ՝ հարյուրամյակների կտրվածքով էր «տաբուների» չեղյալ համարում նշանակում. նման հանդիպում 11-րդ դարից այս կողմ չէր եղել: Բայց այն, որ հանդիպելուց զատ՝ Պապն ու Պատրիարքը 30 կետից բաղկացած հռչակագիր ստորագրեցին՝ արձանագրելով ոչ միայն հնուց եկած եկեղեցական խնդիրների, այլեւ՝ ներկայիս համաշխարհային քաղաքականության վերաբերյալ միասնական տեսակետ, դա արդեն ոչ շատ վաղ անցյալում ֆանտաստիկ կհամարվեր:
Թե ինչու այս հանդիպումը տեղի ունեցավ հատկապես Հավանայում՝ ԱՄՆ-ի քթի տակ, անշուշտ, իր հերթին է որոշ մտորումների տեղիք տալիս: Բայց մինչ այդ հաջորդ առանցքային հարցը՝ ինչպե՞ս հնարավոր եղավ Պապի եւ Պատրիարքի հանդիպումը, ինչո՞ւ այս պահին եւ որն է դրա խորքային իմաստը: Այս հարցերին հասնելու համար` նախ մեկ պարզ հանգամանք շեշտենք. Հռոմի պապը ոչ թե պարզապես կաթոլիկ եկեղեցու, այլեւ, այսպես ասած, ավանդական Եվրոպայի, եվրոպական հին քաղաքական էլիտայի առաջնորդն է: Եվ այդ եվրոպական հին էլիտան է, որ հայտնվել է որոշ մահացու հարվածների տակ: Նախ՝ ժամանակակից եվրաարժեքներ կոչվածը` կաթոլիկության տակ դրված դանդաղ գործունեության ական է, որը ժամանակի ընթացքում փոխել է Եվրոպայի ավանդական կաթոլիկական դեմքը՝ այն աղճակատելով տարաբնույթ աղանդներով, գենդերներով եւ նման այլ «արժեքներով»: Իսկ դա, բնական է, նաեւ աշխարհի մասշտաբով կաթոլիկական հոտից միլիոնավոր ու միլիոնավոր հավատացյալների է հեռացրել՝ կտրուկ թուլացնելով Վատիկանի եւ Պապի երբեմնի կշիռը: Երկրորդը. Եվրամիություն կոչվածը ոչ միայն այդ  «արժեքների» առաջ մղողն է Հին աշխարհում, այլեւ իր մեջ, այսպես ասած, հավասար ձայնի իրավունքով` ներառելով ամերիկյան հստակ գերիշխանության տակ գտնվող ոչ ավանդական եվրոպական երկրներին, իրենց հերթին են լրջորեն թուլացրել եվրոպական դասական էլիտային եւ նորից՝ Պապին: Եվվերջին հարվածը, որն արդեն կարող է միանգամից ավարտին հասցնել եվրոպական դասական էլիտայի այդ հոգեվարքը` դեպի Հին աշխարհ ներգաղթյալների տեսքով ներկայիս իսլամական արշավանքն է: Կարճ ասած՝ Հին Եվրոպան Վատիկանով եւ մինչեւ իսկ՝ ազգային պետականություններով հանդերձ կանգնած է իր երբեմնի տեսքով ու ֆունկցիոնալ իմաստով բառացիորեն մահվան շեմին, եւ Պապի այս կտրուկ տեղաշարժը Ռուսաստանի ուղղությամբ ոչ միայն սպասելի էր, այլ՝ նույնիսկ պարտադրված, ինչպես որ ժամանակին՝ ՌԴ նախագահի եւ Պապի հանդիպման օրերին ենթադրելու առիթ ունեցել ենք:
Պատրիարք Կիրիլը, որը իր հերթին է ռուսական քաղաքականության առանցքային դերակատարներից մեկը, հանդիպելով Պապին, ըստ էության, նախ ցույց տվեց, որ ՌԴ-ն էլ է պատրաստակամ այդ մերձեցմանը, բայց, որ այդ ամենը հստակ փաստաթղթային տեսք ստանա. համենայնդեպս՝ քաջատեղյակ փորձագետները վստահեցնում են, որ համատեղ հռչակագիրը հենց ռուսական կողմի նախաձեռնությունն էր: Համենայնդեպս այն, որ այդ հռչակագրով Պապն ընդունում է. «Մենք երախտագիտություն ենք հայտնում Աստծուն` քրիստոնեական հավատի աննախադեպ ծաղկման համար, որը ներկայումս տեղի է ունենում Ռուսաստանում...»:Եվ միանգամից էլ Պապն ու Պատրիարքը փաստում են.
Նայենք այս մտքերի բուն իմաստին. այսպիսով՝ Հռոմի պապն ընդունում է, որ Եվրոպայում քրիստոնեական արժեքները մտահոգիչ անկում են ապրում՝ զիջելով դիրքերը տարաբնույթ աղանդներին եւ «մարդու իրավունքներ» կոչված մերօրյա աթեիզմին: Եվ, փոխարենը, քրիստոնեությունն իր բոլոր ավանդական արժեքներով հանդերձ՝ «աննախադեպ ծաղկում» է ապրում Ռուսաստանում: Թե անսխալական համարվող Պապի այս տեսակետը ոչ միայն կաթոլիկությանը, այլ՝ ողջ քաղաքական աշխարհին ուղղված ինչ մեսիջ է, դժվար չէ կռահել:
Առավել եւս, որ կարելի է նաեւ ԱՄՆ-ին հղված մեսիջ կարդալ հռչակագրի տողատակերում.
«Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը, որը սկսվել է այդքան արյունահեղ հակամարտություններից հետո, շատերի կողմից ընդունվեց որպես խաղաղության եւ անվտանգության երաշխիք: Միեւնույն ժամանակ մենք զգուշանում ենք այնպիսի ինտեգրացիայից, որը չի հաստատում կրոնական անհատականություն: Բաց լինելով մեր քաղաքակրթության մեջ այլ կրոնների ներդրումների առաջ, մենք համոզված ենք, որ Եվրոպան իր քրիստոնեական արմատներին հավատարմության կարիք ունի... Որ Եվրոպան պահպանի երկու հազարամյակում ձեւավորված իր հոգին»:«Ընտանիքը՝ դա մարդու եւ հասարակության կյանքի բնական հիմքն է: Մենք անհանգստացած ենք շատ երկրներում ընտանիքի ճգնաժամով...
Ընտանիքը, դա ՏՂԱՄԱՐԴՈՒ ԵՎ ԿՆՈՋ ազատ եւ հավատարիմ սիրո վրա հիմնված ակտ է...»:Ու այստեղ հիշեցնենք, որ Պապն ու Պատրիարքն այս մասին հայտարարում են Կուբայում՝ ԱՄՆ-ի հենց քթի տակ: Նույն ԱՄՆ-ի, որն ընդամենն ամիսներ առաջ պաշտոնապես օրինականացրեց միասեռական ընտանիք կոչվածը՝ դեռ մի բան էլ նախագահի մակարդակով կոչ անելով աշխարհին՝ հետեւել այդ օրինակին: Եվ ահա Պապը ¥դեռ Պատրիարքին մի կողմ թողնենք, ըստ էության, ֆիքսում է, որ միասեռական ընտանիք կոչվածը քրիստոնեական հավատքից կոպիտ շեղում է: Այսինքն այն պահին, երբ Ռուսաստանում քրիստոնեությունն «աննախադեպ ծաղկում» է ապրում, նույն պահին ԱՄՆ-ը կոպտորեն ոտնահարում է քրիստոնեական արմատական արժեքներից մեկը եւ դրանով՝ ողջ կրոնը: Իսկ սա արդեն պարզապես մեսիջ չէ: Սա ավելի շուտ նմանվում է գլոբալ դիրքորոշման, թե եվրոպական դասական էլիտայի առաջնորդ Հռոմի պապը որտեղ է տեսնում Ռուսաստանին եւ որտեղ՝ ԱՄՆ-ին:
Եվ թեմայից մի փոքր շեղվելով` չմոռանանք հիշեցնել, որ խոսքը նույն այն «եվրաարժեքների» մասին է, որոնք այդքան համառորեն խցկում են նաեւ Հայաստան: Լավ է, որ հիմա Հռոմի պապն էլ է ասում նույնը, որ դրանք ոչ թե արժեքներ, այլ՝ քրիստոնեությունը կոպտորեն ոտնահարող երեւույթներ են: Դե սպասենք, թե սրանից հետո մեզ «եվրոպականացնող» եվրաչինովնիկությունն ու նրա հայաստանյան էմիսարներն ինչ են երգելու:
ՀԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
ՄԵԿՆԱ՞ՐԿԸ
Անշուշտ՝ Պապի եւ Պատրիարքի համատեղ հռչակագրի քաղաքական հետեւանքները դեռ իրենց զգացնել կտան: Իհարկե՝ միամտություն կլիներ անգամ մտքի ծայրով անցկացնելը, որ այսպիսով Պապը քրիստոնեական աշխարհի թիվ 1 առաջնորդի կարգավիճակը զիջում է Ռուսիո պատրիարքին, կամ, որ որպես եվրոպական հին քաղաքական էլիտայի լիդեր, իրեն անվերապահորեն դնում է ռուսական քաղաքական ենթակայության տակ: Եվ ավելին. կաթոլիկական Վատիկանի եւ ուղղափառ Մոսկվայի միջեւ հին կրոնական հակասություններն էլ են պահպանվում: Ճիշտ է՝ Ֆրանցիսկոսը, ինչպես նաեւ՝ Կիրիլը փայլուն անհատներ են եւ մի շարք հին վեճերի շուրջ միգուցեեւ ժամանակի ընթացքում կլուծեն: Սակայն քաղաքական առումով Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հակասություններն Ամերիկայի հայտնագործումից առաջ էլ կային եւ կպահպանվեն: Պարզապես ներկայումս կա Հին Եվրոպայի եւ ՌԴ-ի շահերի համընկնում. Եվրոպան փորձում է ժամանակակից «արժեքների» տակ վերջնականապես չճզմվել: ՌԴ-ն էլ հասկանում է, որ Եվրոպան դիմադրողականությունը վերջնականապես կորցնելու դեպքում, վերածվելու է ամերիկյան անվերապահ ենթակայության տակ գործող 500 միլիոնանոց վառոդի տակառի՝ պատրաստ Վաշիգտոնի առաջին իսկ հրամանով պայթել Ռուսաստանի ուղղությամբ: Հենց այդ ամենը թույլ չտալու շուրջ էլ հնարավոր եղավ այս համագործակցությունը:
Բայց նաեւ նկատենք, որ Պապի եւ Պատրիարքի հռչակագրում անգամ էլի առաջին պլանում մնաց Մերձավոր Արեւելքի եւ Սիրիայի թեման այն պարզ պատճառով, որ Մերձավոր Արեւելքում դիրքերը զիջելու դեպքում՝ նաեւ Եվրոպայում ԱՄՆ-ը ստիպված կլինի գնալ ստրատեգիական նահանջի՝ տեղը զիջելով եվրոպական ավանդական արժեքներին՝ Պապի գլխավորությամբ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ  ԸՆԴԴԵՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է ՇուշիՍտեղծել ազգային փրկության ժամանակավոր կառավարություն․ հայտարարությունՄի հատ մարդ կա, պետք ա գործից հանել. Բագրատյանը միացավ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ)Մեր հեռախոսները ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ ու Կտակարան կկարդան ու կփոխանցեն վերևներինԿայացել է Ծինփին-Մակրոն-Ֆոն դեր Լյայեն հանդիպումըԱջակցում ենք Սրբազանին. Արթիկի թեմի առաջնորդՌուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբԱրդեն բոլոլա եղել ա, թող իրա կամքով ռադ լինի. հայտնի երգիծական պատմության հերոսը միացել է երթին (տեսանյութ)ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում մեզ, թե ինչպես կարող են միանալ հոգևոր շարժմանըՃշմարտությունը պիտի ստին հաղթի մեր երկրում, թե դա ինչ արժեք ու գին կունենա, կտեսնենք. Բագրատ ՍրբազանԿեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (տեսանյութ)Ձեր նպատակը ՀՀ չունենալն է, ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Դավաճանին պիտի ավանակի վրա թարս նստացնենք, որ երեխաները տեսնեն ու այդպես դաստիարակվեն. Ղուկասյան (տեսանյութ)Եկեղեցին տնտեսական հիմնարկ է դարձել՝ հարյուրապատիկ շահույթով. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Պուտինը Բեռլուսկոնիին կերակրել է իր սպանած եղջերուի սրտովՊլաններ կան և մայիսի 9-ին ամեն ինչ ավելի պարզ է լինելու. Սուրեն ՊետրոսյանՊուտինը կարգադրել է միջուկային զորավարժություններ անցկացնել՝ ի պատասխան Արևմուտքի սպառնալիքներիԱլեն Սիմոնյանի ելույթի ընթացքում ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճըԱԺ նախագահ է՝ «սրտիկ» է անում, պլինտուսի մակարդակ, ձեզնից վատ վարկանիշ ձեր սարքած ասֆալտն ունիՊատերազմի հրաձիգն իրենք են, ոչ թե ես, իշխանությունը պարտավոր է պաշտպանել երկրի անվտանգությունըՄայիսի 9-ին քայլերթը կհասնի ԵրևանՍտեղծել Ազգային Փրկության ժամանակավոր կառավարություն եւ կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ. «Կամք»ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային Ժողովի ընտրություններով, որը տեղի է ունենալու 2026 թվականին․ Ալեն ՍիմոնյանՍեւանից երթը շարժվում է դեպի Երեւան՝ նոր երգի ներքոՄայիսի 7-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսըԲագրատ Սրբազանի դեմ իշխանական քարոզչության հերթական ֆեյքըՔայլերթի մասնակիցները շարժվում են դեպի Երևան. Օր 3«ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ 4-1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԻՏԱԼԻԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԿենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունիԴուք հե՞չ ասելքի չունեք, երբ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ. Մինասյանը՝ Գլխավոր դատախազինԵրեւանը շտապում է սահմանազատման գործընթացում իր արևմտյան խնամակալներին տեսանելի արդյունքներ ցույց տալու նպատակով. Անդրեւ ԱրեշեւՍի Ծինփինը կնոջ հետ ժամանել է Փարիզ՝ բանակցելուՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանըԺամային փոփոխություններ՝ մետրոպոլիտենի աշխատանքումԿոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին` սատար կանգնելու սրբազանի առաջնորդած շարժմանը. ՊողոսյանՈւր ես էթում, արա’, իիի. Աղազարյանը՝ իր ելույթի ժամանակ հեռացող գործընկերոջըԴիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան ՍարգսյանԲերետատավորները «գրաժդանսկի» հագնված ոստիկանին էլ էին տարել. Կիրանցի բնակիչներՏարադրամի փոխարժեքները մայիսի 6-ինՀայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում տեղի կունենա մայիսի 10-ին․ ԱԳՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գլխավոր դատախազի մոտ նստած ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով թղթախաղ է խաղումՄիշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ ԱղազարյանՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմ դը ՎաալըԱկանի պայթյունից զինծառայող է վիրավորվելՄենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնություններըՇարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին«Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա ՓայտյանՌԴ-ում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբՈՒՂԻՂ․ Կիրանցում լարված վիճակ է․ չափագրողներ են եկել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода