ՔԿՀ-ներում պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ. Արդարադատության նախարարությունը մեկնաբանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնության մասին լուրերը
Արխիվ 16-20Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
«Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:
Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»,- գրել է Լուսինե Մարտիրոսյանը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էր տարածվել, որ դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և բռնություն գործադրել դատապարտյալների նկատմամբ։