Սպասեք թարս ճլոտիի, այս իշխանությունները ոչ մի երկրում տեղ չեն ունենալու. Դավիթ Մկրտչյան
ՏեսանյութերԱզատամարտիկ ԴԱՎԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԻ գնահատմամբ` քանի դեռ ունենք այսպիսի իշխանություն, Ոսկեպարն էլ ենք տալու, ամբողջ Տավուշն էլ, Երեւանն էլ: Մինչդեռ այն ուժեղ տղերքը, որոնք կարող են խափանել այս ծրագիրը, այսօր կալանավորված են:
— Այսօր ոչ միայն կալանավորված է Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, այլ Հայաստանի Հանրապետությունն էլ է կալանավորված: Երբ երկիրը ազատագրենք, այս տղերքն էլ կազատագրվեն: Մինչեւ իշխանափոխություն չլինի, այս տղերքը շարունակելու են մնալ անազատության մեջ:
— Պարոն Մկրտչյան, բայց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարում է, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան…
— Սխալ է ասում, բա այս տղերքն ի՞նչ են: Ավելին` Հայաստանում քաղբանտարկյալները շատ են, բայց նշածս հինգը՝ Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, բացահայտ քաղբանտարկյալներ են: Սա ամենակույրն էլ է տեսնում: Ասում է էլի, բա եթե այս իշխանության արդարադատության նախարարն է, այդպես պետք է ասի, որ հակառակն ասի՝ գործից կհանեն:
— Իշխանության հետ ամեն ինչ պարզ է, բայց, օրինակ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն էլ խոսում է Հայաստանում ժողովրդավարության մասին ու լռում քաղբանտարկյալների վերաբերյալ, ինչպե՞ս սա հասկանալ:
— Եվրոպան այս պահին օգտագործում է իշխանությանն` իրենց շահերի համար, դրա համար էլ լռում են: Միշտ ասել եմ` ժողովրդավարությունը զենք է, բայց այդ զենքից էլ ենք մենք զրկված: Եթե այստեղ իրոք ժողովրդավարություն լիներ, ամբողջ աշխարհը մեզ կօգներ, բայց հիմա մեզ օգնո՞ւմ են, ո՛չ: Թուրքերը մեզ ճնշելով, տարածքներ գրավելով, առաջ են գալիս: Եվ այն, որ մեզ չեն օգնում այս հարցում, դա էլ է խոսում այն մասին, որ ժողովրդավար չենք: Իսկ այն, որ թարս «ճլոտի» չեն տալիս այս իշխանություններին, այն պատճառով է, որ իրենց շահերն ավելի բարձր են դասում, քան այդ ժողովրդավարության գաղափարն է: Բայց վաղը չէ մյուս օրը այդ թարս «ճլոտին» իրենք էլ են տալու, վաղը չէ մյուս օրն այս իշխանությունները ոչ մի երկրում տեղ չեն ունենալու: Այդ ժամանակ ասելու են` դուք ժողովրդավար էլ չեք, ձեզ ի՞նչ տեղ տանք: Այնպես որ, դրան էլ սպասեք աշխարհի կողմից: Ուղղակի, այս պահին իրենց այդպես է պետք, այդպես են ասում: Կույրն էլ է տեսնում, որ մեր երկրում քաղբանտարկյալներ կան, Ֆրանսիայի դեսպանը չի՞ տեսնում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ