Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսել Մայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Էդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ուկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ) Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշը Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Ի՞նչ անել հայմորիտի դեպքում

Արխիվ 16-20

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների (ԼՕՌ ) ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է  փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանին դիմող յուրաքանչյուր բուժայցելու ստանում է լիարժեք ու արդյունավետ բուժօգնություն, արժանանում սրտացավ ու բարեհամբույր վերաբերմունքի։ Այստեղ աշխատում  են, որ Դուք լավ լսեք և ազատ շնչեք։

Չկարողանալ քթով ազատ շնչել, նշանակում է ապրել կիսով չափ կորցնել աշխարհի հոտերն ու համերն զգալու հնարավորությունը։ Դժվարացած շնչառության պատճառ կարող են լինել տարբեր սուր շնչառական հիվանդությունները (ՍՇՀ), հայմորիտները, քթի պոլիպները։ Կորոնավիրուսը ստիպեց, որ բոլորս անգիր անենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններն ու դրանց բուժման մեթոդները։ Բայց քիթ-կոկորդի այլ հիվանդություններ ևս, որոնք իրենց ախտանշաններով նման են  ՍՇՀ-ներին ու պակաս վտանգավոր չեն։ Այդպիսին են հայմորիտները։ Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է վիրուսային սուր շնչառական հիվանդությունների, խեցիների մեծացման, միջնապատի ծռվածության, ալերգիկ ռինիտների կամ պոլիպոզների պատճառով։ Հայմորիտի ժամանակ փակվում է հայմորյան խոռոչների արտահոսքը, արտադրությունը կուտակվում է խոռոչներում, վերածվում թարախի, առաջացնում բորբոքում։ Գանգատները լինում են նաև ուժեղ ցավեր այտոսկրերի ու ճակատի շրջանում, որոնք ուժեղանում են կռանալիս, թարախի հոտ քթից ու քթի փակվածություն։ Բժիշկ Ղարիբյանի խորհուրդն է՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել ու հնարավորինս շուտ դիմել բժշկի․«Ժամանակին չբուժված հայմորիտը կրկնակի բարդությունների պատճառ է դառնում ախտահարելով աչքերը, ականջները, բացասական ազդում տեսողության ու լսողության վրա։ Ավելի վատթար դեպքերում այն կարող է առաջացնել մենինգիտ»։

Ամեն դեպքում եթե մարդը սկսել է ոչ լիարժեք շնչել, պետք է դիմի ԼՕՌ բժշկի՝ լիարժեք ու վերջնական բուժում ստանալու համար։ Ազատ շնչառությանը կարող են խանգարել նաև պոլիպները և ադենոիդները։ Պոլիպները լորձաթաղանթի գերաճ են, որոնք առաջանում են հիմնականում էթմոիդալ խորշիկներում, և ուղեկցվում են ալերգիկ ռինիտներով և բուժվում են էնդոսկոպիկ միջամտությամբ, որից հետո պացիենտը 6 ամիս գտնվում է ԼՕՌ բժշկի հսկողության ներքո։ Իսկ ադենոիդները, որ ժողովուրդի մեջ հայտնի են որպես քթի միս, կարող են խանգարել ազատ ծնչել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Դ Ղարիբյանին իր բազմամյա պրակտիկայի ընթացքում բավական հաճախ այդ խնդրով դիմել են հենց մեծահասակներ «Մարդիկ երկար ժամանակ տանջվել են՝ կրելով վատ շնչառության  բացասական հետևանքները, առանց կասկածելու, որ ադենոիդ ունեն։ Եվ բուժումից հետո զգալիորեն բարելավել են իրենք կյանքի որակը երբ սկսում ես ավելի ազատ շնչել, կյանքն ու աշխարհն էլ ավելի ազատ ու սրտաբաց ես ընդունում»։ Երեխաների դեպքում ադենոիդի հեռացումն էլ ավելի ակնհայտ դրական ազդեցություն է թողնում նրանց օրգանիզմի, անգամ առաջադիմության վրա, երեխան դառնում է ավելի կայտառ և կենտրոնացած։ Նույն դրական փոփոխությունը ծնողները նկատում են նաև նշիկների հեռացումից հետո։ Նշիկները հեռացնում են նաև մեծահասակները, բայց թե մեծերի, թե փոքրերի նշիկների հեռացումը պետք է ունենա ցուցումներ, որոնք կարող է տալ միայն փորձառու բժիշկը«Եթե առկա է նշագեղձերի վիրուսային կամ հազվադեպ նաև բակտերիալ քրոնիկ բորբոքում (տոնզիլիտ), երեխան հաճախ է հիվանդանում անգինայով (երեխաները՝ տարեկան 7-ից ավելի անգամ, պատանիներն ու երիտասարդները՝ 5 անգամ, միջին տարիքի մարդիկ՝ 3 անգամ), նշագեղձերը այնքան են մեծացել, որ փակել են կոկորդի լուսանցքը, քմային աղեղների և նշիկների միջև առաջացել են կպումներ, սեղմելիս երևում է թարախի ձևափոխված արտադրություն և քսուքային հետազոտությունը ցույց  է տալիս ստրեպտոկոկ, ապա պետք է նշիկները հեռացնել»։

 Երեխաների նշագեղձերը կարելի է հեռացնել 4 տարեկանից, իսկ մեծահասակներինը՝ մինչև 63 տարեկանը։ Նշիկների հեռացման առաջին ցուցումը, ինչպես տեսանք նշիկաբորբն է՝ տոնզիլիտը։ Տոնզիլիտը բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այդ ազդեցությունը բժիշկ Ղարիբյանը տպավորիչ բնութագրում է այսպես․ «Այն կրծում է սիրտը, լիզում հոդերը քրոնիկ նշիկաբորբը հաճախ մեծահասակների սիրտանոթային և հոդային տարբեր խնդիների առաջացման պատճառ է դառնում։ Բացի այդ տոնզիլիտը հաճախակի անգինաների պատճառ է, դա էլ իր հերթին կարող է ախտահարել տարբեր օրգան համակարգեր, ու ավելի մեծ վնաս հասցնել օրգանիզմին։ Հիմա մարդիկ ավելի տեղեկացված են, ու թույլ չեն տալիս, որ հիվանդությունը հանգեցնի հոդերի ախտահարման, գիտակցում են բարդությունների հավանականությունը ու ավելի վաղ են դիմում մեզ»։

Ընդհանրապես բժիշկ Ղարիբյանը հորդորում է անհանգստացնող գանգատներ լինելու դեպքում մասնագետի դիմել հնարավորինս վաղ, ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։  

 

Առողջապահական համակարգ /Mednews.am/



Հրաշք՝ «Սուրբ Հովհաննես»-ում․ 5 տարի խոսել չկարողացող երեխան, սկսել է խոսելՄայիսի 17-ի աստղագուշակ․ Օրը կարող է դասավորվել բավական հաջող, եթե ․․․ Վահագն Չախալյանը ազատության մեջ է, կիրառվեց այլընտրանքային խափանման միջոցՏիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ)Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն ԹորոսյանԷդուարդ Շարմազանովը չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչինՀայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնըՈւկրաինական բանակը մեծ շրջապատման վտանգի առաջ է (Քարտեզ)Թբիլիսիում դարձյալ բողոքի ակցիա է անցկացվել. այրել են ՌԴ-ի դրոշըԱռանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտԹուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասինՀատուկ ջոկատայինները ԿիրանցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին՝ վանդալիզմի զոհՈւկրաինացի գերված զինվորականը պատմել է, թե ինչպես է հայտնվել մարտադաշտում (Տեսանյութ)Ամենասարսափելի գեոմագնիսական փոթորիկները սպասվում են 2025թ.-ինԹրամփը էապես գերազանցում է Բայդենին բոլոր առանցքային նահանգներում. New York Times«Սա պատերազմ է, որը կարող է միջուկային դառնալ». ԱՄՆ նախագահի թեկնածուՎահագն Չախալյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը` 11։30-ին. փաստաբանԵթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. ԽաժակյանՇՏԱՊ.Մոսկվայում տարհանել են Մեծ թատրոնը (տեսանյութ)«Ինչ աստիճանի ցածրախավ կենդանի պտի լինի տղամարդը, որ իրեն թույլ տա կին լրագրողի վրա գոռգոռա, ընդ որում մատը դեմքի վրա թափ տալով».ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԶգուշացնում եմ՝ կարմիր գծեր անցնողները անարձագանք չեն մնալու. Հենրիխ ԴանիելյանՈւզում եմ կյանքիս վերջին տարիները նվիրել Հայկական հարցի գոնե մասնակի լուծմանը. դեպի ԾիծեռնակաբերդՓաշինյանի նախկին կինն են եղել, թե՝ սիրուհին, խոսելու իրավունք ունե՞ն. Հայկ ՄամիջանյանԱլիեւը «տժժում» է իր հարազատ Նիկոլի մասին երգ լսելով (Տեսանյութ)Մի կողմ դնենք տարաձայնությունները, համահայկական այս շարժումը պետք է ձեւավորի մեր ապագան. ՎարդանյանՇՏԱՊ. Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն էԿարլ Երրորդի դիմանկարի վրա պարզ երևում է Սատանան (Տեսանյութ, Ֆոտո)Որքանով է հայ համայնքը ընդգրկված Վրաստանի բողոքի ցույցերին․Բացառիկ մանրամասներ է ներկայացնում Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդը«Հենց որ ռուսները վերցնեն այս բնակավայրը, Խարկովի ուղղությամբ մեծածավալ կաթսա կսարքեն». ուկրաինական աղբյուրՄշակութային գործիչների ինքնաբուխ ակցիան՝ ՀՀ կառավարության դիմացԿարմիրբերետավորներ էին բերվել մշակութային գործիչների բողոքի ակցիայինԹեժ կռիվ Թայվանի խորհրդարանում (Տեսանյութ)Ինչպե՞ս է պաշտոնական Անկարան վերաբերվում Նիկոլ Փաշինյանին հեռացնելու կոչերին․ Մանրամասնում է ստամբուլահայ խմբագիրըՈստիկանները վահաններով ու կարմիրբերետավորներով «պաշտպանվում էին» «Երազ իմ երկիր հայրենիից»«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դիՎահագն Չախալյանի դատը տեղի կունենա այսօր՝ ժամը՝ 22:30-ինԴիմում եմ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պաշտոնը, աթոռը պարտվելու է նրան, ինչ անում ենք մենք, ակտի'վ եղեք, պայքարե'ք ճշմարտության համար (տեսանյութ)Համեմատե'ք Սրբազանի հայերենն ու միտքը Փաշինյանինի հետ, ամեն ինչ պարզ կլինի. բանաստեղծԴիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն ԱշոտյանՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք (տեսանյութ)Այս պահին 176 դասախոսներ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարությունը բաց է, ցանկը համալրվում էՆիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն ՍուրենյանցՀենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասինՍկսած ինձնից, որևէ մեկը այս շարժման մեջ նյութական ակնկալիք չի կարող ունենալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազինԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԱյս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված. Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձեւաչափով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода