Iravunk.com | ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՀԱՆՑԱՎՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ
ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբան Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան Հայաստանում էլ նման հուդաների պակաս չկա Արեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել Վրաստանում Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ» Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված է Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց Գերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառով

ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ ԱՅԴՊԵՍ ԷԼ «ՀԱՆՑԱՎՈՐ ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՍԵԼ

Արխիվ 16-20

Եվ այսպես, պաշտոնական վիճակագրությունը սկսեց «տնտեսական թռիչքների» հերթական ժամանակագրական ցանկի՝ այս տարվա տվյալների հրապարակումը: Հասկանալի է, արդեն հունվարին վիճակագրական հրաշքների պակաս չի զգացվում:

Մինչ այս հունվարի հիմնական ցուցանիշներին հասնելը, նախ մեկ ուշագրավ դիտարկում, որն արդեն իսկ շատ բան է ասում մյուս բոլոր թվերի մասին: Այսպես, պարզվում է, որ այս տարի հայաստանյան արտահանումը մյուս բոլոր ճյուղերի հետ համեմատած ամենառեկորդայինն է՝ ունեցել ենք 20.4 տոկոս աճ (տե՛ս աղյուսակը): Թերեւս, միայն այս թիվը բավական է, որ իշխանությունները մինչեւ վերջ քոքեն պոպուլիստական ձայնապնակը՝ դրա վրա կառուցելով «տնտեսական հեղափոխության» այս տարվա ողջ քարոզչությունը: Բա իհարկե, եթե արտահանումն աճում է 20 տոկոսով, մի՞թե դա չի նշանակում, որ նույնքան ռեկորդային պետք է լինի նաեւ ներքին արտադրությունը, որ արտահանելու բան լինի: Դե եթե արտադրության թռիչք կա, ուրեմն պետք է որ նույն թռիչքի մեջ լինի մնացած ամեն ինչը՝ աշխատատեղերը, աշխատավարձերը, կյանքի որակը, եւ այդպես շարունակ: Դա առաջին հայացքից: Բայց ահա այն, ինչ դրված է այդ 20.4 տոկոս աճի տակ, հազիվ թե առաձնահատուկ լավատեսության հուշի: Այսպես, այս տարի ունեցել ենք արտահանման 20 տոկոսանոց աճ այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին ունեինք մոտ 16 տոկոսանոց անկում: Էլի ոչինչ, կարող է թվալ, թե 16 տոկոս կորցրինք, բայց հիմա վերականգնել ենք. սա էլ պակաս թռիչքի առիթ չէ: Միայն թե, երբ ավելի խորն ենք գնում, պատկերը հեչ բանի նման չէ: Այսպես, 2018թ.-ի հունվարին, երբ դեռ իշխում էին այն «հանցավոր նախկինները», Հայաստանն ուներ 176.7  միլիոն դոլարի արտահանում: Եվ ահա, Փաշինյանի` արդեն մոտ երկամյա «հանճարեղ» կառավարումից հետո, երբ այդ ցուցանիշը պետք է առնվազն մի կեսով ավելացած լիներ (համենայնդեպս, այդ կարգի հրաշքներ էին խոստանում), հայաստանյան արտահանումն իր 20 տոկոսանոց աճով հանդերձ, այս հունվարին կազմել է... 173.8 միլիոն դոլար: Այո՛, չզարմանաք, «հանցավոր նախկիններից» դեռ մոտ 3 միլիոն դոլարով ետ ենք մնում: Առաջ ընկնելով` նշենք նաեւ 2018թ. հունվարի 327.5 միլիոն դոլարի համեմատ ներմուծումն էլ այս տարի կազմել է 305.2 միլիոն՝ մոտ 22 միլիոնով պակաս: Ի դեպ, արտաքին առեւտրի այս բացարձակ ցուցանիշները մեկ հետաքրքիր առանձնահատկություն ունեն, ինչը չկա մյուս բոլոր ճյուղերի մոտ: Հաշվի առնելով ԵՏՄ-ի գործոնը, այսինքն, որ մեր երկրից ապրանքների արտահանում-ներմուծումը նաեւ Միության վերահսկողության տակ է, արտաքին առեւտրում վիճակագրական մանիպուլյացիաների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան մյուս ճյուղերում: Այսինքն, հենց բերված թվերն են, որ հայաստանյան մյուս վիճակագրական ցուցանիշների հետ համեմատած առավել իրատեսական են խոսում մեր տնտեսության իրական վիճակի մասին: Եվ ահա փաստը՝ ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման մասով «նախահեղափոխական» ժամանակների համեմատ դեռ որոշակիորեն ետ ենք: Հանրագումարում, արտաքին առեւտրաշրջանառությունը 2018թ.-ի 504.2 միլիոն դոլարի փոխարեն այս հունվարին կազմել է 479.0:

Մինչդեռ այս հունվարին ներկայացրել են անցած տարվա համեմատ արդյունաբերության 13.4, շինարարության 7.7 տոկոս աճ, եւ այդպես շարունակ: Ամենացնցողը, ունեցել ենք ներքին առեւտրաշրջանառության 10.3 տոկոս աճ (ու մոտ 20 տոկոս էլ անցած տարի): Բայց ինչի՞ հաշվին, երբ 2018թ.-ի համեմատ ներկրել ենք 7-8 տոկոսով պակաս ապրանքներ: Ուզում են ասել, որ մեր սպառողները զանգվածաբար անցել են տեղական ապրանքների՞ն: Չէ, դա էլ չի ստացվի. տեղական արտադրության ներկայացված աճը հազիվ բավարարում է արտահանման ներկայացված աճը «արդարացնելու» համար, եւ ներքին առեւտուրը պետք է ավելանար հիմնականում ներկրման հաշվին: Բայց քիչ ենք ներկրել, որտեղի՞ց է ավելացել: Կամ գանք մյուս կողմից. միջին աշխատավարձերն այս հունվարին, ըստ վիճակագրության, ավելացել են 5.9 տոկոսով: Դե հիմա հարց. առանց այդ էլ հազիվ գոյատեւող ժողովուրդն այդ ինչի՞ հաշվին կարող էր եւս մոտ 4 տոկոսով ավել սպառում ապահովել, որ ներքին առեւտուրն էլ կարողանար աճել 10.3 տոկոսովՄեկ այլ դրվագ. թեեւ 2018թ. հունվարի համեմատ ներկայացված է արդյունաբերության նկատելի աճ, սակայն ունեցել ենք էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 25 տոկոսանոց անկում: Որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել այս «հեղափոխական հրաշքը»: Վերջապես, եթե նաեւ հաշվի առնենք, որ 2018թ. հունվարին բառացիորեն բոլոր ոլորտներում ունեցել ենք աճի շատ ավելի լավ դինամիկա, քան 2020թ. հունվարին, ապա «տնտեսական հեղափոխությունը» իր իրական դեմքը կստանա: Այսպիսով, ստանում ենք այս ստանդարտ պատկերը. վիճակագիրները պետք է չէ՞ ինչ-որ ձեւով «տնտեսական հեղափոխություն» ցույց տան, որ չլրացնեն «հակահեղափոխական սեւերի» շարքերը: Բայց հենց մի տնտեսական ճյուղում «հեղափոխական ցուցանիշներ» են ֆիքսվում, անպայման մի այլ տեղից դրա «ականջները ցցվում են». թվեր են վերջապես, ամեն մի պոպուլիստական քարոզներից զերծ: Ու արդյունքում, պտտվում-պտտվում եւ հասնում ենք նրան, որ երկու տարում ներկայիս «քայլորդները» դեռ «հանցավոր նախկինների» ցուցանիշներին էլ չեն հասել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



ՆԱՏՕ-ի տանկերը Մոսկվայում. արևմտյան լրատվամիջոցները քննարկում են դաշինքի գրավված տեխնիկայի ցուցահանդեսը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պուտինի հեղինակությունն ավելի բարձր է, քան Մակրոնինը, Թրյուդոյինը, Բայդենինը և Շոլցինը միասին վերցրած. ԿՀՎ-ի վերլուծաբանԿիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում էլ նման հուդաների պակաս չկաԱրեւմուտքը փորձում է հեղաշրջում իրականացնել ՎրաստանումԾխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»Հզոր պայթյուններ և ահռելի հրդեհներ Օդեսայում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան. Ո՞ւմ հողն եք տալիս, արա». Կիրանցում լարված էՎաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանցԳերմանիայում ահազանգում են Ռուսաստանի հաջող հարձակման պատճառովՌուսական բանակը արագ ներխուժեց Արխանգելսկոյե (MAP)Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժողովրդավարության բաստիոնում» «կապներդ դա խազ» կտրել եք …Հարտնի լրագրողը մեր օրերի մասինՈ՞րն է այն գաղափարը, որի շուրջ կարող են ընդդիմադիրները համախմբվել. Վազգեն ՍաֆարյանԴուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. ՎարդանյանՄիշտ մեր ժողովուրդը ոչ թե գնացել է ընտրելու, այլ՝ մերժելու. Վազգեն Սաֆարյան (ԱՆՈՆՍ)Պարույր Սեւակի որդու՝ Արմեն Ղազարյանի հիշատակին...Հռչակագիր «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՃԱԿԱՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ»Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը` դեմ գնալով ԱՄՆ-ինՌուսական ուժերը գրավե՞լ են Արխանգելսկոյեն (Քարտեզ)Bild. Ռուսական բանակը հարձակվում է Օչերետինոյի հյուսիսում գտնվող Արխանգելսկոյեի վրա Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ«Վագների» զինվորներն ու վետերաններն այսօր ճակատում և թիկունքում նշում են կազմակերպության 10-ամյակը (Տեսանյութ, Ֆոտո)Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերըԳրել է` երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, երևի մեկն էլ ինքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ)MDPI. Ելակը նպաստում է առողջ միտք և ամուր հիշողություն ունենալունՍա պարզ կապիտուլիացիա է, Փաշինյանը սահմանազատում չի անում, մենք ուղղակի Տավուշից դուրս ենք գալիս (տեսանյութ)Վերագտնել մեզ. Լիլիթ ԳալստյանԳուրգեն Մարգարյանի արյան վաճառականներին Օրբանն իրականություն է վերադարձրել.Yerevan TimesԱլիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմՀՀ ԶՈւ բժշկական ստորաբաժանումը մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանըՍիրո նումերոլոգիա. ինչպես պարզել ծննդյան ամսաթվով, թե որքան կտևի ամուսնությունըՀիմա մենք գնում ենք դեպի խաղաղություն․ ԱլիևՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունըՕգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով հանդիպումը կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը. ՏոկաևՄեկնարկած սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ միջնորդներ պետք չեն. ԱլիևՆիկոլ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ ՄարությանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններինՄայիսը չեկած՝ Ամանորի՞ն ենք «նախապատրաստվում». ֆոտոմեղադրանք«Քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ իրեն անվանեն «ատլախ». Վահրամ Սահակյանը՝ Հովհաննես Դավթյանի մասինԴիվերսիֆիկացիա ոչ միայն տնտեսության մեջ, այլ նաեւ արվեստում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօրՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհըՓաշինյանը եւ իր աշխատակազմում վեր ընկածները տխրում են, քանի որ... Բաբկեն Հարությունյան«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ ԱլիևԶորամասերում ուսումնական ծրագրերով նախատեսված պարապմունքներ են.ՀՀ ՊՆՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր, Սպիտակ-Գյումրի ճանապարհըՋերմաստիճանը կնվազի 9-11, որոշ մարզերում՝ 12-14 աստիճանով. սպասվում են ինտենսիվ տեղումներԳործող իշխանության քայլերը խաղաղության չեն կարող բերել. Արման Ղուկասյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода