Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ է Էս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը» Բամբասանք Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգությունները Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ Սրբազան Կանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասին Թարխունի օգտակար հատկությունները Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

Այսպես են ոչնչացնում Հայաստանի տնտեսությունը

Արխիվ 16-20

Նախօրեին ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես ներկայացրեց երկար սպասված ցուցանիշները: Խոսքն այս տարվա երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի մասին է, որը կարող է գոնե մոտավորապես ցույց տալ, թե կորոնավիրուսային ճգնաժամն ինչ հարված է հասցրել երկրին: Կրկնենք, մոտավորապես, քանի որ կան հարցեր, թե որքանով է վիճակագրական ցուցանիշը վստահելի, եւ ամենակարեւորը՝ արդյոք պատճառը միայն կորոնավիրո՞ւսն է:

ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՎԻՃԱԿ

Բայց առաջ ընկնելով` շեշտենք. խոսքը այս տարվա առաջին կիսամյակի, ավելի ստույգ՝ առաջին եւ երկրորդ եռամսյակների ցուցանիշների մասին է: Նկատի ունենք, որ կորոնավիրուսն ու դրա հետ կապվող արտակարգ դրություն կոչվող չարիքը դեռ շարունակվում է, ավելին, դժվար է արդեն ասել, թե երբ դրանից կազատվենք: Այսինքն, տնտեսական նույն միտումները, որոնք սկսեցին խորանալ երկրորդ եռամսյակի սկզբից, դեռ պահպանվում են, ու հարց է, թե վերջնարդյունքում ինչի կհասնենք: Եվ այսպես, բուն կորոնավիրուսային երկրորդ եռամսյակին՝ սկսած ապրիլից, վերջացրած հունիսով, վիճակագիրները ներկայացրել են ՀՆԱ-ի 15.7 տոկոս անկում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, կարող էինք շատ ավելի խորը անկում ունենալ, բայց ահա որոշ ուղղություններով այդ նույն ժամանակահատվածում զարմանահրաշ ցուցանիշներ են ներկայացրել: Մասնավորապես, տնտեսական համատարած գերանկումների ֆոնին «Հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում» ուղղությամբ երկրորդ եռամսյակում ներկայացրել են ... 22.4 տոկոս աճ: Ինչ է, ողջ տնտեսությունը կանգնեցրել էին, եւ պարզվում է, դա հանքերին չէ՞ր վերաբերում: Գումարած դրան, ողջ աշխարհում մետաղի գների հսկայական անկումներ էին, եւ դա է՞լ է շրջանցել հայաստանյան հանքավայրերը: Լավ, ասում են ՀՆԱ-ի 15.7 տոկոս անկում, «հավատանք»: Առավել եւս, որ դա էլ այն ցուցանիշն է, որը տարեվերջին դեռ շատ է իրեն հիշեցնել տալու: Առավել եւս, որ կա մեկ պարզ հարց՝ արդյոք միայն կորոնավիրո՞ւսն է դրա  պատճառը: Եվ այստեղ ուշադրություն դարձնենք մեկ այլ ցուցանիշի: Այն է. մինչ կորոնավիրուսը, առաջին եռամսյակին, ըստ նույն վիճակագրության, Հայաստանն ունեցել է ՀՆԱ-ի ընդամենը 3.9 տոկոս աճ: Այն դեպքում, երբ մեկ տարի առաջ՝ 2019թ. առաջին եռամսյակին ներկայացրել էին 7.2 տոկոս աճ, ողջ 2019թ.-ի համար՝ 7.6 տոկոս, իսկ 2020թ.-ի համար ծրագրված էր 4.9 տոկոս, սակայն Նիկոլն ասում էր, որ փաստացի կլինի շատ ավելի բարձր: Այսինքն, մեկ  տարվա ընթացքում նույն պաշտոնական տվյալներով հայաստանյան ՀՆԱ-ի աճի դինամիկան մոտ կրկնակի  նվազել է: Մինչդեռ պետք է լիներ հակառակը, հաշվի առնելով, որ ի սկզբանե այս տարվա համար գրեթե բոլոր ուղղություններով նախատեսել էին տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշներ, քան 2019թ.-ին: Այդ թվում՝ հարկահավաքման, ինչն արդեն իսկ ենթադրում էր, որ բոլոր ուղղություններով պետք է լիներ անհամեմատ ավելի լավ դինամիկա: Բայց իրողությունն այլ է՝ 3.9 տոկոս, որն անգամ տարեկան ծրագրվածի համեմատ էր ծիծաղելի ցուցանիշ: Հիշեցնենք, այդ պահին ոչ մի կորոնավիրուս էլ չկար, որ հնարավոր լիներ մեղքը դրա վրա բարդել: Այսինքն, տարվա առաջին եռամսյակին անգամ վիճակագրությունն էր փաստում, որ ունենք այնպիսի տնտեսական իրողություններ, որոնք մինչեւ իսկ կասկածի տակ էին առնում՝ կհաջողվի՞ տարեկան ծրագրերն իրականացնել: Սրան հաջորդեց կորոնավիրուսը, որը կարելի է անգամ փրկօղակ համարել Նիկոլի համար. հակառակ դեպքում ինչի՞ հաշվին պետք է «դուրս գրեր» այդպես էլ չկայացած «տնտեսական հեղափոխության» խոստումը: Մինչդեռ այս իրավիճակը հուշում է, որ չի կարելի միայն կորոնավիրուսով բացատրել այն 15.7 տոկոսանոց գերանկումը, որը ներկայացրել են երկրորդ եռամսյակին:

ԱՀԱ ՆԻԿՈԼԻ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Մի խոսքով, ունենք այս պատկերը. երկրորդ եռամսյակում տնտեսությունը կանգնեցրել են հազիվ մեկ ամիս ¥որը, ի դեպ, ոչինչ չտվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի առումով, հաշվի առնելով, որ Հայաստանը եղել եւ մնում է աշխարհում վատթարագույն կորոնավիրուսային երկրներից մեկը: Սա, իհարկե,  եռամսյակային անկումների բերելու էր¤: Բայց փոխարենը, ինչպես օրերս հայտնի դարձավ, նույն եռամսյակում ՀՀ պետական պարտքը հասել է 8 միլիարդ դոլարի սահմանագծին, եւ դա երկրորդ եռամսյակում ներգրաված մոտ 220 միլիոն դոլար վարկերի հաշվին: Այսինքն, ունեցել ենք 1 ամսվա տնտեսական դադար, ընդ որում, ինչպես ցույց է տալիս հանքարդյունաբերության օրինակը, ոչ ամբողջական, միաժամանակ ներգրավվել է 220 միլիոն դոլար, որը կարող էր մեկամսյա մասնակի դադարը բերել զրոյին մոտ վիճակի: Բայց կրկնենք՝ ներկայացրել են 15.7 տոկոս անկում: Այս փաստերը մեկ բան են հուշում՝ այդ անկման գերակշիռ մասը պետք է կապել ոչ թե կորոնավիրուսի, այլ միանգամայն ուրիշ գործոնների հետ: Նրանք, որոնք առաջին եռամսյակին արդեն իսկ իրենց զգացնել էին տալիս՝ ՀՆԱ-ի աճի դինամիկան 7.2-ից նվազեցնելով մինչեւ 3.9 տոկոս: Սակայն ամենավտանգավորն այն է, որ նույն միտումներն այդպես էլ  չեն կանգնում: Այդ մասին է հուշում հայաստանյան հարկահավաքման գործընթացը: Այսպես, այս տարվա երկրորդ եռամսյակին հավաքվել է ընդամենը 339.3 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի մոտ 405.1 միլիարդի դիմաց: Անկումը մոտ 65.8 միլիարդ է կամ մոտ 16.3 տոկոս (միայն այս հանգամանքն արդեն իսկ հուշում է, որ ՀՆԱ-ի անկումը երկրորդ եռամսյակին պետք է 15.7 տոկոսից շատ ավելի մեծ լիներ): Բայց ահա այս տարվա հուլիսին եւս հարկային անկումը շարունակվել է՝ անցած տարվա 120.3 միլիարդի փոխարեն հավաքագրվել է 106.4 միլիարդ. անկումը մոտ 14 միլիարդի կարգի է, այսինքն՝ այն դինամիկայի տրամաբանությամբ, ինչ ունեինք երկրորդ եռամսյակին: Այսքանով հանդերձ նաեւ պետք է նկատել, որ իրավիճակի հետագա կարգավորման առումով եւս լավատեսության հիմք պարզապես չկա: Հիշատակված բոլոր անկումներին զուգահեռ, շատ ավելի կատաստրոֆիկ պատկեր է ներդրումների ուղղությամբ: Ավելի  ստույգ ներդրումներ, որպես այդպիսին, պարզապես չկա, չհաշված այն մանր-մունր ուղղությունները, որոնք միտված են նախորդ տարիների ներդրումային ծրագրերին եւ գործող բիզնեսների հնարավորությունների գոնե մինիմալի պահպանմանը: Եվ կարելի է նաեւ հասկանալ, թե որն է ներդրումային նման մթնոլորտի պատճառը. ո՞վ կցանկանա գումար վստահել մի  երկրի, որը, օրինակ, կորոնավիրուսի դեմ շատ ավելի անզոր գտնվեց, քան անգամ մի շարք այն  երկրները, որոնք որեւէ քայլ չձեռնարկեցին: Գումարենք այն բոլոր սկանդալները, որոնցում մեկը մյուսի հետեւից հայտնվում են մեր իշխանությունները (սկսած ծխախոտային մաքսանենգության թեմայից, վերջացրած պատերազմական  սպառնալիքները): Կարճ ասած, ըստ նույն վիճակագրության, առաջին եւ երկրորդ եռամսյակներին ունեցել ենք 2018թ. ՀՆԱ-ի մակարդակի մոտ 80-81 տոկոսի չափով ՀՆԱ: Այսինքն, իրադարձությունների ամենաբարենպաստ զարգացումների դեպքում, եթե անգամ այս տարվա առաջին եռամսյակի աճի  տեմպերն ապահովեն, մի 4-5 տարում կհասնենք 2018թ. մակարդակին: Ահա սա էլ Նիկոլի «տնտեսական հեղափոխությունը» եւ խոստացած դրախտը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 



Բլե՛ֆ է, Հայաստանում դեմոկրատիա չկա. Նիկոլյանը արդեն 25 օր հացադուլի մեջ էԷս եկել ես միտինգի, հա՞. հերթական «բեսպրեդելը»ԲամբասանքՀայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Գենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Հայաստանի բռնցքամարտի հավաքականի վերջին հնարավորությունը. Ովքե՞ր կպայքարեն օլիմպիական ուղեգրի համար Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԹարխունի օգտակար հատկություններըԷդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը«Ադրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է»․ ԷրդողանԲագրատ Սրբազանն ամփոփում է օրըԿովկասյան տարածաշրջանի համար, որպես առաջնորդ, պատասխանատու է Ալիևը. ԼուկաշենկոԱդրբեջանի սահմանապահ ծառայությունը, ռեսուրսների առումով, այս պահին համեմատելի չէ ՀՀ սահմանապահ ուժերի հետ. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. ՆեթանյահուԹուրքերի շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանի շնորհավորանքը ԻսրայելինՄինչ աշխարհը մասնատվում է, Բլինկենը Կիևում երգում է. Թրամփ«Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ». կիրանցեցի կին (տեսանյութ)Ռուսաստանն առաջարկեց շատ ավելի լավ տարբերակ, բայց բավականաչափ չպնդեց- ԿիրեեւՓաշինյանն իսկապես լավ է հանձնումԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ)Կիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս ենԱյս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրելԻբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, դա չեն վերադարձրել, դա մեր ականապատ հողերն են«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ մասնակիցներ մեկնում են ԿիրանցԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆԻջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում (տեսանյութ)Անթույլատրելի է խաղալ հանրության զգացմունքների վրա և առաջնորդել անհայտություն. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետԷստոնիան ցանկանում է պատրիարք Կիրիլին հերետիկոս ճանաչելՀՐԱՏԱՊ. Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվումԿիրանցում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը"Дельфин и русалка-не пара, не пара, не пара". Նիկոլը՝ Կոպենհագենում, և Հայաստանի եվրոպական հեռանկարըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՀայաստանի կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆՈւզում եմ հրաժարական տամ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետԻրիկունը փոխվարչապետ կոչեցյալը եկավ Ղազախ, ստորագրեց ու հողերը տվեցին, գետինը մտնեն դրանք, ստոր ենԱշակերտների անվտանգությունը Կիրանցում չեն ապահովում․ ծնողները փորձում են դպրոցից հանել երեխաներին (տեսանյութ)Վրաստանն Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարներին մեղադրել է երկրում իշխանությունը տապալելու փորձի համարԿառավարության մոտ շարժման ակցիան ավարտվեց. կհանդիպեն Սուրբ Աննա եկեղեցու բակումԱրդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայությունԵս միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի ԲալասանյանՔիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանԲաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումըՄեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (տեսանյութ)Ինչպես են բերետավորները բերման ենթարկում քաղաքացուն Կառավարության շենքի առջևիցԱդրբեջանական կողմը հակված է շարունակել սահմանազատման գործընթացը նույն ձևաչափով. ԳրիգորյանՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմն Ադրբեջանից ժամանակ է խնդրել ճանապարհն այլ հատված տեղափոխելու համար․ Գառնիկ ԴանիելյանԿիրանցի հատվածում կարող ենք խնդիրներ ունենալ, սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода