Ռուսական բանակին մնացել է 7 կմ՝ Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի մատակարարման հիմնական ուղին՝ BILD-ը կտրելու համար։
«Կենտրոն» («Օ») զորքերի խումբը ձգտում է ճեղքել դեպի T0504 մայրուղի, որը կոչվում է «կյանքի ճանապարհ» (Կոնստանտինովկայից՝ Պոկրովսկ, որտեղից բացվում է երթուղին դեպի Դնեպր): Այժմ սա Չասով Յարի տարածքում Ուկրաինայի զինված ուժերի խմբի մատակարարման հիմնական ուղին է։
Մայրուղու ճանապարհին միայն մեկ գյուղ կա՝ Վոզդվիժենկա։ T0504-ով անցնող երթուղին կորցնելու դեպքում Ուկրաինայի զինված ուժերը մատակարարման այլընտրանքային ուղիներ կունենան։ Օրինակ՝ հյուսիսից՝ Իզյումով կամ գյուղական ճանապարհներով։ Բայց դրանք այնքան էլ հարմար չեն, որքան «կյանքի ճանապարհը»։
BILD-ը մի փոքր սխալվում է․ ավելի վաղ առիթ ունեցել ենք հայտնել, որ ռուսական ուժերն արդեն Վոզդվիժենիե փոքրիկ բնակավայրի մատույցներում են, որը գրավելու դեպքում մինչեւ մայրուղի կմնա մոտ 3 կմ-ի կարգի տարածք ՛Տելս https://iravunk.com/?p=285803&l=a)։