ՀՐԱՏԱՊ.«Կիևը Պուտինի վրա մահափորձ է կազմակերպել». Զախարովա Ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության Կամանդյուշին «մեգա» ծրագիր է ներկայացնելու. Հայտնի է քավորը Ադրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ» Արթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում.... Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը Ինչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am Ու՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը 409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ին Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.am

Դաժան իրականություն է, բայց առավել քան ցավալին առջեւում է. Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

«ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄՆ` ԱՅՈ՛, ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՐՔԵՐ ՎԵՐՑՆԵԼ»

— Որքանո՞վ են ճիշտ շրջանառվող լուրերն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում են արդեն գտնվում Ալիեւի չափագրողները եւ առայժմ 12 մարտական դիրք պատրաստվում են վերցնել:

— Չեմ ուզում հարյուր տոկոսով նշել, բայց կարծում եմ, որ դա իրականություն է, քանի որ տեղեկություններ են շրջանառվում տարբեր տեղերից։ Ընդ որում` արդեն մի քանի օր է, ինչ խոսակցություններ են գնում այն մասին, որ նաեւ Գեղարքունիքի մասում են փորձում անցկացնել դելիմիտացիա եւ դեմարկացիա (սահմանագծում եւ սահմանազատում), եւ այնտեղ ոչ միայն Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մասնագետներ են, այլ նաեւ` Թուրքիայի Հանրապետության։ Այսինքն՝ այս ամենին միայն ադրբեջանցիները չեն մասնակից։ Ինքս հաշվի առնելով նաեւ ներքաղաքական լարված իրավիճակը՝ չցանկացա ավելորդ տեղեկություններ նշել։ Ես գիտեի, որ հաջորդիվ Գեղարքունիքի մարզն է լինելու` Վարդենիսով, Շորժայով, քանի որ, ինչպես գիտեք, ավելի վաղ զգուշացրել էի, որ ադրբեջանական կողմը երբեք միայն Տավուշի մարզով չի հանգստանա։ Մեր հասարակությունը եւս պետք է հասկանա, որ ամենավտանգավորը դեռեւս առջեւում է։ Այժմ ասես փաստերը դա են արձանագրում, եւ հակառակ կողմն` այո, արդեն սկսել է հայկական դիրքեր վերցնել։

Հայկական կողմը պետք է ասիմետրիկ լուծումներ գտնի՝ հակառակորդի առավելությանը պատասխանելու համար։ Նյութական, տեխնիկական, քանակական, ֆինանսական առումներով զիջում է Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ասիմետրիկ պատասխաններից մեկը՝ պասիվ պաշտպանությունն է։ Հայկական կողմը այդ պասիվ պաշտպանությունը նվիրեց ադրբեջանական կողմին։ Այժմ ադրբեջանական կողմը գալիս եւ դիրքերը վերցնում է։ Շատ դաժան իրականություն է այն, թե այժմ ինչ է տեղի ունենում, բայց առավել քան ցավալին նաեւ առջեւում է, թե ինչ է տեղի ունենալու մի փոքր ավելի ուշ։

Արդյո՞ք հենց այդ 12 դիրքերի մասին է խոսքը, թե՞ դրանք իրականում շատ ավելին են։

— Հնարավոր է, որ 12-ն է, սակայն իրականում շատ ավելին են։ Կարեւոր մեկ բան եւս արձանագրենք, որ այդ 12-ը վերցնելու են բոլոր բարձունքները։ Հիմա այդ մարտական դիրքերը, որոնք տալիս են՝ դրանց տակով անցնում են կարեւորագույն ռազմավարական ճանապարհներ, որոնք սնուցում են Հայաստանի Հանրապետության ԶՈՒ առաջատար դիրքերը, մարտական հենակետերը եւ բնակավայրերը։ Ադրբեջանցիները նաեւ զերծ են մնում այս ամենի մասին հայտարարելուց։ Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը ոչ միայն ռազմավարական կողմից է դիտարկում ամեն ինչ, այլ նաեւ բնապահպանական, քանի որ այն ջրային ռեսուրսները, որոնք ունեն սկզբնաղբյուր՝ դրանք սարի վրա են գտնվում։ Հակառակորդն այնպիսի ռազմավարական պլան է մշակել, որ բոլոր այդ ջրային ռեսուրսներով կողմերն անցնեն իրեն։ Այժմ էլ Գեղարքունիքի մարզում իրենց աչքերը դրել են այնպիսի ուղղությունների վրա, որտեղ հենց նշածս ջրային ռեսուրսներն են սկիզբ առնում։

«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՄԵՆ ԱՆԿԼԱՎԻ ՀԱՄԱՐ ՍՆՈՒՑՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՈՒԶՈՒՄ»

— Այս ամենից ի՞նչ կարելի է եզրակացնել, ադրբեջանական կողմի հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

Ինքս դեռեւս մի քանի օր առաջ գիտեի, որ ադրբեջանական կողմի հաջորդ քայլը լինելու է Գեղարքունիքի մարզը, հետո դուրս է գալու դեպի Արարատի մարզ։ Այդ ամենից հետո ամենավտանգավորն է սկսվելու հայկական կողմի համար։ Իմ կարծիքով` իշխանությունները չեն ասում մեկ կարեւոր բան։ Հայկական կողմը ոչ մի տեղ չի նշում այն մասին, որ ադրբեջանական կողմն ամեն անկլավի համար սնուցող ճանապարհ է ուզում, միջանցք է պահանջում։ Հերիք չէ անկլավ են վերցնում, դրանից բացի նաեւ սուվերեն ճանապարհ են ուզում, ընդ որում` ոչ թե պարզապես անցնելու համար։ Ես զերծ կմնամ ավելի խորանալ։ Եթե քարտեզն ուղղակի վերցնենք եւ նայենք, ապա Տավուշի մարզով գալիս ենք Ջերմուկի բոլոր բարձունքները`Վայոց ձորով, այնուհետեւ գալիս ենք Գեղարքունիքով։ Փաստացի բոլոր բարձունքները՝ անգամ Իշխանասարը, լիովին կերպով անցան նրանց։ Հիմա տեսեք, ադրբեջանական կողմը բոլոր բարձրադիր դիրքերը վերցնում է, եւ ստացվում է այնպես, որ հայկական կողմին արդեն իրենք են վերեւից նայում։ Այսինքն՝ առաջ եթե հայկական դիրքն էր նրանց վերեւից նայում, ապա այժմ ստացվում է բոլորովին հակառակը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ՀՐԱՏԱՊ.«Կիևը Պուտինի վրա մահափորձ է կազմակերպել». ԶախարովաՖոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միությանՄամարդաշվիլին` աշխարհի ամենաթանկ դարպասապահ.TransfermarktԿամանդյուշին «մեգա» ծրագիր է ներկայացնելու. Հայտնի է քավորըԱդրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»Արթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում....Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա ԳաբրիելյանըԻնչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am ԵՎՐՈ-2024. Լավագույն գոլը հայտնի է(տեսանյութ)Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկըՈւ՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ինՄխիթարյանի նոր լուսանկարները` նոր մրցաշրջանին ընդառաջ(ֆոտո)Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.amԱշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվումՀնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում էԵրբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացումՀայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է2-րդ հոդվածից հետո ՔԿ-ն վերջապես կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսըՓաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզելԴԱԺԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ ինչ են պատմում ավագանու անդամի uպանության մասինՓաշինյանն ու Ալիևը ժամանել են Բլենհեյմ պալատՈվ է իրականում «նշանառության» տակ` որդի՞ն, թե՞ հայրըՀայաստանը, Եվրամիություն մտնելով, կկորցնի ինքնիշխանությունը. այդպես են խաղի կանոնները. ԱյվազյանԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ է. Տիգրան ԱբրահամյանՓելոսին կարծում է, որ Բայդենը չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում. CNNՏարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբՀերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն էՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ոնց պաշտպանել բանկային քարտը, որ գումարը ողջ չգողանան վրայիցՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՋուր չի լինելուԼավրովը նշել է, թե որ դեպքում կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը Զվարթնոցում սարսափելի հերթ է, մարդիկ ժամերով սպասում են, որ անցնեն անձնագրային ստուգումըՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱստղագուշակ՝ հուլիսի 18-ի համարՌոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌուսաստանՕրվա խորհուրդ. հուլիսի 18«Փաստ». Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները«Հրապարակ». «Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են«Ժողովուրդ». Նախկինում նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը` ԿԳՄՍՆ-ի հետ 1,8 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրի կողմ«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ«Ժողովուրդ». Պատգամավորի կինը ոչ միայն հանքն է ընդլայնում, այլև միաժամանակ դասավանդում է 5 բուհերումՌուսական գրոհային խմբերը նորից մտել են Սումիի մարզի տարածքԹրամփի դեմ մահափորձի տարօրինակությունները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода