Երկար ժամանակով լույս չի լինի ՀՀ-ն հավատարմագրային կառավարման է այլևս հանձնվել Արևմուտքին. Գևորգյան Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինի հուլիսի 19-ին, 22-ին և 23-ին՝ տասնյակ հասցեներում Ողբերգական դեպք՝ Կոտայքում․ «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել, կա 2 զոհ Դանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը․ ոստիկանություն ՇՏԱՊ.Երևանում վտանգավոր իրավիճակ է գրանցվել Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր ողջույններն է փոխանցել բոլոր հայերին «Հրապարակ». Ալիևի պահանջը ընթացքի մեջ «Ժողովուրդ». Բնակարան Կոտայքում, 2,5 մլն դրամ հաշվին, 24 մլն դրամի վարկ. ի՞նչ է հայտարարագրել Սոնա Ղազարյանը

Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացում

Միջազգային

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օրերս հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը: Հատկանշական է այն, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ դեռեւս հունիսի 6-ին էր հորդորում, որ ժամանակն է պատասխանել Իսրայելին, եւ Հայաստանը պետք է ճանաչի Պաղեստին պետությունը, ինչին, փաստորեն, ականջուլ եղավ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնող գերատեսչությունը: Միջազգայնագետը մատնանշում է, որ 2016 թվականի քառօրյա պատերազմում Իսրայելի անօդաչուներ արտադրող խոշոր ընկերությունների մասնագետներն անձամբ են կառավարել ու ուղղորդել այդ սարքերը՝ Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ, 44-օրյա պատերազմում մեր դեմ կռվել են իսրայելական զենքով ու իսրայելցիների խորհրդատվությամբ, Իսրայելը հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» վաշինգտոնյան տարբերակի շահառուներից է՝ Իրանին եւ Ռուսաստանին մեր տարածաշրջանից հանելու համար, ինչի մասին Ստամբուլում ասում է ո՛չ ավել, ո՛չ պակաս Իսրայելի արտաքին գործերի նախարարը: Եվ, ի վերջո, Երուսաղեմում գրեթե ամեն ամիս հարձակվում են Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողերի վրա, ու դա արվում է պետական իմացությամբ։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ:

— Պարոն Բալասանյան, իհարկե, բնական է, որ Իսրայելը քննադատեց, իսկ Պաղեստինը շնորհակալություն հայտնեց՝ իրենց տարածքը որպես պետություն ճանաչելու կապակցությամբ, բայց ՀՀ ԱԳՆ-ի այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց նաեւ մեր հասարակության կողմից: Ի վերջո, որքանո՞վ էր սա դրական քայլ՝ մեր արտաքին քաղաքականության համար, եւ արդյոք սրանով ավելի չենք լարում մեր հարաբերություններն Իսրայելի հետ:

— Կարծում եմ՝ միանշանակ դրական քայլ էր, եւ դա ավելի վաղուց էր պետք անել: Ու այս քայլի տրամաբանական շարունակությունն իմ կարծիքով՝ պետք է լինի Երուսաղեմում ՀՀ դեսպանության փակումը: Իսրայելն իր տասնամյակներով վարած հակահայկական, պրոադրբեջանական քաղաքականությամբ ապացուցել է, որ տրամադրված չէ, չունի քաղաքական որոշում եւ կամք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու: Ավելին՝ ողջ աշխարհում իսրայելական լոբբին ակտիվորեն աջակցում է թուրք-ադրբեջանական լոբբիին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ժխտելու հարցում: Ուստի՝ ըստ իս, ժամանակն էր անգամ անհամաչափ պատասխան տալ Իսրայելին՝ ճանաչելով Պաղեստինի պետությունը եւ ջերմացնելով մեր հարաբերություններն արաբական եւ ողջ մահմեդական աշխարհում:

— Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը նշել է, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու որոշումը լուրջ եւ երկարաժամկետ հետեւանքներ կունենա Հայաստան-Իսրայել հարաբերությունների վրա։ Ըստ նրա` Հայաստանի որոշումը մրցանակ է ՀԱՄԱՍ-ի եւ պաղեստինյան այլ խմբավորումների ահաբեկիչների ու մարդասպանների համար: Արդյոք այս որոշմամբ՝ Հայաստանը չթիրախավորեց Իսրայելի հայ համայնքին, մինչդեռ Պաղեստինում հայ համայնք չունենք, էլ չասենք Երուսաղեմում Կովերի պարտեզի, Հայ Առաքելական եկեղեցու շուրջ առկա խնդիրների մասին:

— Ճիշտ է, այդ խնդիրները կան, ռիսկերը՝ եւս, բայց տեւական ժամանակ է, որ այդ խնդիրները կան: Այսինքն՝ այնպես չէ, որ Իսրայելում շատ ջերմ քաղաքականություն էին վարում հայերի նկատմամբ: Ներողություն, Իսրայել պետության մեջ ուղղափառ հրեաներն անցնելուց թքում են հայ հոգեւորականի վրա, ինչն Իսրայել պետության կողմից որեւիցե կերպ չի կանխարգելվում, եւ Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանության տակ չի առնվում: Այդ պետության իմացությամբ՝ նույն Կովերի պարտեզի վրա տեւական ժամանակ է գրեթե ամիսը մեկ, այսպես ասած, ռեյդերական, զավթողական հարձակումներ են իրականացվում՝ հողերը խլելու համար: Ու այս ամենն արվել է Պաղեստինի պետության ճանաչումից ամիսներ, տարիներ առաջ, այդ իմաստով ռիսկերը միշտ են եղել: Հետեւապես, սպասել, թե սրանից հետո Իսրայելը կխստացնի իր քաղաքականությունը, կարծում եմ՝ պետք չէ, որովհետեւ կրկնում եմ՝ իր քաղաքականությամբ արդեն ապացուցել է, որ ե՛ւ հայ համայնքի, ե՛ւ Կովերի պարտեզի հետ կապված, ե՛ւ եկեղեցապատկան հողերի ու Հայաստանի Հանրապետության, հայ սփյուռքի հետ կապված իրականացրել, իրականացնում է եւ շարունակելու է իրականացնել թշնամական քաղաքականություն:

— Իսկ ինչո՞ւ հիմա Հայաստանը ճանաչեց Պաղեստինի պետությունը եւ ոչ թե, ասենք, 44-օրյա պատերազմից հետո: Այս առումով՝ արդարացիորեն մարդիկ նկատում են, որ սա տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցից հետո, իսկ ճանաչման մասին ԱԳՆ-ի հայտարարությանը հաջորդեց Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով նրանք ողջունում էին Հայաստանի կողմից արված այս քայլը: Գուցե, այդուհանդերձ, սա Թուրքիայի կողմից թելադրվա՞ծ քայլ էր:

— Չեմ կարծում, որ սա թելադրված էր Թուրքիայի կողմից: Ուղղակի, թուրքերը, շատ լավ իմանալով ճիշտ ժամանակին հարվածելու գաղնիքները, հիմա, ըստ էության, ցանկանում են այս ամենը ներկայացնել եւ թանկ գնով վաճառել նաեւ ե՛ւ Պաղեստինին, ե՛ւ մահմեդական աշխարհին, որ իրենք են միջնորդել Հայաստանին, որպեսզի ճանաչի Պաղեստինի պետությունը: Ես հեռու եմ այն կարծիքից, որ Էրդողանն անձամբ է զանգահարել, միջամտել եւ միջնորդել Նիկոլ Փաշինյանին՝ ճանաչել Պաղեստինի պետությունը, որովհետեւ սա բխում է ՀՀ շահերից: Այնպես որ, Էրդողանն է զանգել ու խնդրել, թե Մահմուդ Աբասն (Պաղեստինի նախագահ) է դիմել կամ թե այլ պետության ղեկավար, կարծում եմ՝ այդքան էլ էական չէ: Շեշտում եմ՝ պարզապես, Էրդողանի կողմից փորձ է ավելի թանկ գնով վաճառելու այս ամենը եւ ցույց տալու, որ տարածաշրջանում ինքն է որոշումներ կայացնողը, եւ իր մեկ զանգով Հայաստանը կարող է ճանաչել Պաղեստինը, որ չէր անում վերջին 30 տարիների ընթացքում: Ի դեպ, նման մեկնաբանություններ ես մեր մամուլում էլ եմ հանդիպում, բայց կարծում եմ՝ պետք չէ թուրքական ջրաղացին ջուր լցնել եւ Պաղեստինի ճանաչումը կապել Էրդողան-Փաշինյան վերջին հեռախոսազրույցի հետ:

— Վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան պրոթուրքական եւ պրոադրբեջանական դրսեւորումներ է ցուցաբերել, որ անկեղծորեն մարդիկ իրավունք ունեն կասկածամտությամբ վերաբերվելու եւ մտածելու, թե «հիմա ժողովրդին որտե՞ղ են ուզում գցած լինեն»…

— Իհարկե, հասկանում եմ, որ մի փոքր կարող է եւ տարօրինակ լինել ու անհասկանալի այս ամենը, բայց սա այն եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է, ինչպես եղավ 2018 թվականին, երբ որոշում կայացվեց Սիրիա հայ սակրավորներ ուղարկել: Եթե հիշում եք, այն ժամանակ էլ մեծ աղմուկ բարձրացավ, թե դա արվել է ինչ-որ պետության խնդրանքով, թելադրանքով՝ մոռանալով, որ նույն Սիրիայում մենք ունեինք հարյուր հազարանոց հայ համայնք եւ մեր սակրավորները, այնտեղ ամեն օր ականազերծում իրականացնելով, մեծ հավանականությամբ, նաեւ հայ մանուկների, հայ կանանց ու ծերերի կյանք են փրկում: Ավելին՝ այնտեղ մեր գտնվելը պետք է լիներ դեռեւս 2011-ին, ոչ թե՝ 2018-ին: Կրկնում եմ՝ հիմա էլ սա եզակի ճիշտ քայլերից մեկն է, եւ քանի որ վերջին շրջանում մենք շատ քիչ ենք հանդիպում նման քայլերի, դրա համար էլ, երեւի, հայ հասարակության մեջ սկսում է կասկած ձեւավորվել, թե՝ դժվար թե Հայաստանն ինքնուրույն կարողանար նման որոշում կայացնել, միգուցե սա դրսի թելադրա՞նք է: Համենայնդեպս, ես ուրախ եմ, որ այս որոշումը կայացվել է, եւ սա միանշանակ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերին համապատասխանում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Երկար ժամանակով լույս չի լինիՀՀ-ն հավատարմագրային կառավարման է այլևս հանձնվել Արևմուտքին. ԳևորգյանՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԳազ չի լինի հուլիսի 19-ին, 22-ին և 23-ին՝ տասնյակ հասցեներումՈղբերգական դեպք՝ Կոտայքում․ «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել, կա 2 զոհԴանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը․ ոստիկանությունՇՏԱՊ.Երևանում վտանգավոր իրավիճակ է գրանցվել Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր ողջույններն է փոխանցել բոլոր հայերին«Հրապարակ». Ալիևի պահանջը ընթացքի մեջ«Ժողովուրդ». Բնակարան Կոտայքում, 2,5 մլն դրամ հաշվին, 24 մլն դրամի վարկ. ի՞նչ է հայտարարագրել Սոնա ՂազարյանըԱրեգակնային հզոր բռնկումներից հետո Երկիրը կարող է զրկվել ռադիոկապիցԵվրոպան պատրաստ է առճակատման, կարծում են Կրեմլում«Հրապարակ». Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել«Ժողովուրդ». Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերին«Ես տեսա դժոխք, որի անունը Կրինկի է». Դնեպրի ափին գտնվող գյուղը ուկրաինական զինվորՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շտապօգնության կարիքի դեպքում այս պահին զանգահարել 911 համարովԲայդենն այս շաբաթավերջին հրաժարական կտաՌուսաստանի ուժերը պատրաստվում են գրոհել Պրոգրեսի վրա միանգամից մի քանի կողմերից (Քարտեզ)Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել. Axios Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է, հենց սա էլ սերմանում ենք մեր կուրսանտների մեջ. գնդապետ (տեսանյութ)Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններըԷլ ի՞նչ ունի զիջելու ՀայաստանըՈւ՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասըԵրկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբՊապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունըՍևանի կրակոցները եղել են բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողության պատճառովՀՐԱՏԱՊ.«Կիևը Պուտինի վրա մահափորձ է կազմակերպել». ԶախարովաՖոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միությանՄամարդաշվիլին` աշխարհի ամենաթանկ դարպասապահ.TransfermarktԿամանդյուշին «մեգա» ծրագիր է ներկայացնելու. Հայտնի է քավորըԱդրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»Արթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում....Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա ԳաբրիելյանըԻնչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am ԵՎՐՈ-2024. Լավագույն գոլը հայտնի է(տեսանյութ)Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ինՄխիթարյանի նոր լուսանկարները` նոր մրցաշրջանին ընդառաջ(ֆոտո)Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.amԱշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվումՀնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում էԵրբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացումՀայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է2-րդ հոդվածից հետո ՔԿ-ն վերջապես կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսըՓաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզելԴԱԺԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ ինչ են պատմում ավագանու անդամի uպանության մասինՓաշինյանն ու Ալիևը ժամանել են Բլենհեյմ պալատՈվ է իրականում «նշանառության» տակ` որդի՞ն, թե՞ հայրըՀայաստանը, Եվրամիություն մտնելով, կկորցնի ինքնիշխանությունը. այդպես են խաղի կանոնները. Այվազյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода