Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունը ՀՐԱՏԱՊ.«Կիևը Պուտինի վրա մահափորձ է կազմակերպել». Զախարովա Կամանդյուշին «մեգա» ծրագիր է ներկայացնելու. Հայտնի է քավորը Ադրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ» Ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության Արթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում.... Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը Ինչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am Ու՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը 409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ին

Մանրամասներ Լալա Մնացականյանի կյանքից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել վաստակաշատ դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

Լալա Մնացականյանի կենսագրությունը

ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Լալա Մնացականյանը սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է։

Կոչումներ և մրցանակներ

2004 թվականին Լալա Մնացականյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

2006 թվականին՝ Լալա Մնացականյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը, իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին, նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է։

Դերերը թատրոնում

Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
• 1975 – Սմերալդինա՝ Կ. Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»
• 1976 – Օգյուստինա՝ Ռ. Թոմաի «Ութ Սիրագորով կանայք»
• 1978 – Գիզա՝ Ռ. Լոտարի «Արքա Առլեքին»

Երևանի երիտասարդական էքսպերիմենտալ թատրոն
• 1979-1980 – Ռոզալիա Պավլովնա՝ Վ. Մայակովսկու «Փայտոջիլ»
• 1979-1980 – Մեզալյապսովա՝ Վ. Մայակովսկու «Բաղնիք»
• 1979-1980 – Գերտրուդ՝ Ա. Սաստրեիի «Վիլհեմ Թելի թախծոտ աչքերը»
• 1979 – Պոլի Փիչըմ՝ Բ. Բրեխտի «Երեք գրոշանոց օպերա»
• 1979-1980 – Սոնյա՝ Ա. Չեխովի «Քեռի Վանյա»
• 1980 – Լիկա՝ Ա. Զուրաբովի «Երկու քույր»
• 1984 – Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն
• 1982 – Արմինե՝ Ժ. Սարգսյանի «Բերոյանների ընտանիքը»
• 1982 – Անահիտ՝ Գ. Սարգսյանի «Հորովել»

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
• 1983 – Մարինա՝ Վ. Ռոզովի «Երջանկություն որոնելիս»
• 1985 – արքայադուստր՝ Ս. Մարշակի «12 ամիս»
• 1986 – հաղորդավար՝ Մ. Շատրովի «Կապույտ նժույգներ կարմիր խոտի վրա»
• 1987 – Նիննուչա՝ Է. դե ֆիլիպոի «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը»
• 1989 – Լիզա՝ Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները»
• 1991 – Սորրենտինո՝ Ջ. Մառոտտաի և Բ. Ռանդոմեի «Այրիներ սփոփողը»

«Մետրո» թատրոն
• 1995 – Էվա՝ Ա. Նիկոլայիի «Սեր մինչ ի մահ»
• 1995-1996 – Մերի՝ Ա. Աղասարյանի «Ուիլի Թիթի Ջիգ և երեքն էլ մի աղջիկ»
• 1997-1998 – Էսթեր՝ Ժ. Պ. Սարտր «Դռնփակ»

«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
• 2004 – Գրացիելլա՝ Գ. Գ. Մարկեսի «Սիրային Նախատինք՝ բազկաթոռին նստած ամուսնուն» մոնոներկայացում
• 2009 – Ֆիլումենա՝ Է. դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
• 2012 թ. – մայր՝ Կ. Չապեկի «Մայրը»

Հեռուստաթատրոն
• 1982-1983 – Լուսիկ՝ Հ. Պարոնյանի «Բարսեղ աղան և ուրիշները»
• 1983 – Ոստիկան՝ Լ. Միրիջանյանի «Քաջ Նազար»
• 1984 – Ժանեթ՝ Ի. Դրուցեի «Հանուն հողի և արևի»
• 1984 – Մերի՝ Ջեքսոնի «Աստված մեզ օգնական»
• 1984 – Մաշա ՝ Վ. Արրոի «Տեսեք ով է եկել»
• 1984 – Վարյա ՝ Ա. Կազանցևի «Անտոնը և ուրիշները»
• 1986 – Հասմիկ՝ Ա. Այվազյանի «Արալեզ»
• 1989 – Նարգիզ՝ Ա. Ահարոնյանի «Թթխմոր»
• 1994 – Վերա՝ Ա. Գելմանի «Նստարան»

Ռադիոթատրոն
• 1983 – Հասմիկ՝ Դ. Լալայանցի «Արիության բարձունք»
• 1983 – Աննա՝ Հ. Քոչարի «Անտառի փեսացուն»
• 1983 – Նենե՝ Րաֆֆու «Խաչագողի հիշատակարան»
• 1984 – գլադիատոր՝ Խ. Չալիկյանի «Անծանոթ աղջիկը»
• 1984 – Դուլսինեա Տոբոսսկայա՝ Մ. Սերվանտեսի «Դոն Կիխոտ»
• 1986-1987 արքայազն՝ Մ. Տվենի «Արքայազն ու աղքատը»
• 1991 – Սուոն՝ Վ. Սարոյան «Համարյա ծիծաղելի պատմություն»

Հաղորդաշարեր
• 1992-1997 – Երգիծական մանրապատումներ և հումոր
• 1992-1997 – Ձայն Մեծաց

Ֆիլմեր
• 1984 – Մանուկով աղախին – «Ձիավոր, որին սպասում են»
• 1992 – Ուսուցչուհի – «Ընկեր Փանջունի»
• 2015 – «Ամանորը մեր անբաժան ընտանիքում»
• 2015 – «Ճամբարում»
• 2020 – «Պապա»
• 2022 «Manyunya»

Հեռուստաֆիլմեր
• 1996 – Լալա «Մեր բակը 1»
• 1997 – ծաղկավաճառ «Սիրված երգեր 1»
• 1998 – սրճարանի տիրուհի «Սիրված երգեր 2»
• 2005 – Լալա «Մեր բակը 3»
• 2015-2016 «Ընտանյոք հանդերձ» սիթքոմ
• 2017 -2018 – «Բացի՛ր աչքերդ»
• 2017-2018 – «Ոսկե դպրոց» սիթքոմ
• 2021 Լալա – «Մեր բակը 25 տարի անց»
• 2021 – «Անավարտ ճանապարհ»
• 2022 – «Հյուրերն անցյալից»

Բեմադրություններ

Ներկայացումներ
• 2000 – «Հեքիաթները», Հ. Թումանյան, Հանրային հեռուստատեսություն
• 2001 – «Շղթայված Պրոմեթևսը», Էսքիլոսի համանուն ողբերգության
• 2002 – «Ամբողջ կյանքում գնում ենք մի խուրձ խոտի ետևից» երաժշտական ֆարս, Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն
• 2007 – «Զվարճալի մանրապատումներ», Հ. Պարոնյան, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն
• 2012 – «Մայրը», Կ. Չապեկ, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսումնական թատրոն

Հեռուստատեսային հեղինակային ծրագրեր
• 1997 – «Էլ դու սուս» երգիծական ծրագիր
• 1998-2001 «Ինչ կա չկա» զվարճալի երաժշտական ծրագիր
• 2002-2003 «Լալա ընդ Հարութ» երգիծական ծրագիր
• 2004-2007 «ՇարունակԷլի» զվարճալի ֆիլմեր

«Գժուկ» մանկական երգիծական կինոհանդես
• 2008 – «Էդքան էլ ճիշտ»
• 2008 – «Վարպետն ու Մարգարիտան»
• 2009 – «Թաքնված տաղանդը»
• 2010 – «Ֆուտբոլը»
• 2011 – «Նվերը»:



Պապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունըՀՐԱՏԱՊ.«Կիևը Պուտինի վրա մահափորձ է կազմակերպել». ԶախարովաԿամանդյուշին «մեգա» ծրագիր է ներկայացնելու. Հայտնի է քավորըԱդրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»Ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միությանԱրթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում....Մամարդաշվիլին` աշխարհի ամենաթանկ դարպասապահ.TransfermarktՍիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա ԳաբրիելյանըԻնչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am ԵՎՐՈ-2024. Լավագույն գոլը հայտնի է(տեսանյութ)Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկըՈւ՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ինՄխիթարյանի նոր լուսանկարները` նոր մրցաշրջանին ընդառաջ(ֆոտո)Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.amԱշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվումՀնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում էԵրբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացումՀայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է2-րդ հոդվածից հետո ՔԿ-ն վերջապես կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսըՓաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզելԴԱԺԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ ինչ են պատմում ավագանու անդամի uպանության մասինՓաշինյանն ու Ալիևը ժամանել են Բլենհեյմ պալատՈվ է իրականում «նշանառության» տակ` որդի՞ն, թե՞ հայրըՀայաստանը, Եվրամիություն մտնելով, կկորցնի ինքնիշխանությունը. այդպես են խաղի կանոնները. ԱյվազյանԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ է. Տիգրան ԱբրահամյանՓելոսին կարծում է, որ Բայդենը չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում. CNNՏարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբՀերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն էՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ոնց պաշտպանել բանկային քարտը, որ գումարը ողջ չգողանան վրայիցՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՋուր չի լինելուԼավրովը նշել է, թե որ դեպքում կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը Զվարթնոցում սարսափելի հերթ է, մարդիկ ժամերով սպասում են, որ անցնեն անձնագրային ստուգումըՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱստղագուշակ՝ հուլիսի 18-ի համարՌոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌուսաստանՕրվա խորհուրդ. հուլիսի 18«Փաստ». Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները«Հրապարակ». «Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են«Ժողովուրդ». Նախկինում նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը` ԿԳՄՍՆ-ի հետ 1,8 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրի կողմ«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ«Ժողովուրդ». Պատգամավորի կինը ոչ միայն հանքն է ընդլայնում, այլև միաժամանակ դասավանդում է 5 բուհերումՌուսական գրոհային խմբերը նորից մտել են Սումիի մարզի տարածք
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода